Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ինտիմ խնդիրների պատճառները, ախտանշաններն ու կանխարգելումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բոլոր կանանց համար էլ շատ կարևոր է սեփական մարմնի հետ ներդաշնակության մեջ լինելը։ Հաճախ ինտիմ խնդիրների դեպքում կանայք չեն դիմում որակավորված մասնագետների և զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների՝ սեռական հարաբերություններից հաճույք չստանալուց մինչև անպտղության։

Կանանց ինտիմ խնդիրները

Ձեզ են ներկայացնում 20-50 տարեկան կանանց մոտ հանդիպող մի քանի ինտիմ խնդիր, որոնց ախտանշանները բազմաթիվ տհաճություններ են առաջացնում։ Բացի այդ, դրանց առկայությունը խանգարում է ներդաշնակ սեռական կյանք վարելուն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելուն։ Այս հոդվածը կօգնի տարբերել ու լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են. 

•           միզուղիների վարակները,

•           անկանոն դաշտանային ցիկլը,

•           սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները։


Միզուղիների վարակներն ու դրանց կանխարգելումը

 Մեծ մասամբ 20-ամյա աղջիկները սեռականորեն ավելի ակտիվ են, քան նրանց տարիքով ավելի մեծ ընկերուհիները։ Իսկ սեքսը հաճույք է պատճառում ոչ միայն զուգընկերներին, այլև սեռական օրգանների շուրջ մաշկի վրա բնակվող միկրոօրգանիզմներին, որոնք այդ ընթացքում հնարավորություն են ստանում նոր «տարածքներ» բնակեցնելու՝ դեպի միզուկ բարձրանալով և այնտեղ բազմանալով։ Այս ամենի արդյունքում առաջանում է.

            միզուկի բորբոքում (միզուկաբորբ, ուրետրիտ),

•           միզապարկի բորբոքում (ցիստիտ),

•           երիկամների բորբոքում (պիելոնեֆրիտ)։

Այս հիվանդությունների զարգացումը կախված է նրանից, թե որքան խորն են այդ միկրոբները ներթափանցել մարդու օրգանիզմ։ Ամենից հաճակ երիտասարդ կանայք բախվում են ցիստիտին, որը դրսևորվում է հաճախակի և ցավոտ միզարձակությամբ։

 Այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում տղամարդկանց մոտ, քանի որ կանանց միզուկ, ավելի կարճ է ու լայն, ինչը հեշտացնում է տարատեսակ գրգռիչների ներթափանցումը, ինչպիսիք են՝ բակտերիաները, վիրուսները, սնկերը և այլն։

 Միզուղիների վարակների կանխարգելումը

Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, հետևել անձնական հիգիենային։ Բացի այդ, կարելի է նաև հետևել ստորև բերված խորհուրդներին։

 1.Սեքսից հետո ցանկալի է դատարկել միզապարկը, քանի որ այդ կերպ միզուղիներում գտնվող բակտերիաների մեծ մասը դուրս է գալիս։


2.Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ ջուր, որպեսզի միզապարկը «լվացվի»։

3.Ոչ մի դեպքում չի կարելի զսպել միզելու ցանկությունը։ Անհրաժեշտ է առաջին իսկ նշանների դեպքում դատարկել միզապարկը։

4.Նախապատվությունն անհրաժեշտ է տալ բամբակյան սպիտակեղենին, քանի որ այն «շնչող» է, մինչդեռ սինթետիկ կտորները ստեղծում են «ջերմոցային էֆեկտ», իսկ ջերմությունն ու խոնավությունը բակտերիաների բազցմացման համար ամենահարմար միջավայրն են։

5.Ցիստիտի կանխարգելման համար կարելի է ամեն օր խմել մեկ բաժակ լոռամրգի հյութ կամ ընդունել լոռամիրգը դեղապատիճների տեսքով։ Այս հրաշալի մրգերը պարունակում են մի յուրահատուկ հակաօքսիդանտ՝ պրոանտոցիանիդին, որը թույլ չի տալիս բակտերիաներին «կպչել» միզապարկի պատերին։

Եթե հիվանդությունից խուսափել չի ստացվել, ապա ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ բազմաթիվ դեղամիջոցների միջից դժվար է ընտրել համապատասխանը։ Սա է պատճառը, որ դեղորայքը պետք է գնել միայն մասնագետի նշանակմամբ։

 Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ու դրանց կանխրգելումը

 Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի անձանց մոտ, սակայն ամենից հաճախ նման խնդրի բախվում են երիտասարդները (մոտ 20 տարեկան)։ Հաճախ կանայք նույնիսկ գլխի չեն ընկնում սիրեցյալից մնացած «նվերի» մասին, քանի որ որոշ հիվանդություններ, ինչպիսին խլամիդիոզն է, զարգանում են առանց ախտանշանների, բայց չեն մնում անհետևանք։

 Մարդկությունը դեռևս չի գտել սեռավարակներից պաշտպանվելու ավելի լավ միջոց քան պահպանակներն են, որոնք պաշտպանում են ոչ միայն հիվանդություններից, այլև չպլանավորված հղիությունից։

 Կանանց մոտ սեռավարակների ախտանշաններն ու կանխարգելումը

 Եթե «վտանգավոր» սեքսից որոշ ժամանակ անց նկատվում է ստորև բերված ախտանշաններից որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։ Սեռավարակների ախտանշանների շարքին են դասվում.

            քորը,

•           այրոցը,

•           արտասովոր արտադրությունը,

•           արյունահոսությունը (դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում)

•           ցանը ինտիմ հատվածներում։ 

Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հիվանդությունը. ժամանակակից բժշկությունը կօգնի բուժել հիվանդությունն ու կանխել հետագա բարդությունների առաջացումը։ Չբուժված վարակը կարող է ներթափանցել փոքր կոնք և առաջացնել կպումներ, որոնք էլ հանգեցնում են սեռական ակտի ժամանակ ցավերի և նույնիսկ անպտղության։ Սակայն վարակները կարող են ներթափանցել օրգանիզմ ոչ միայն չպաշտպանված սեքսի ժամանակ, ուստի, եթե ի հայտ են եկել վերոնշյալ ախտանշանները, անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի։

 Չկարգավորված դաշտանային ցիկլ

 20-30 տարեկանում չկարգավորված դաշտանային ցիկլը, քաշի կտրուկ ավելացումը, դեմքի մազակալումն ու գլխի մազաթափությունը հաճախ պայմանավորված են լինում տղամարդկանց անդրոգեն հորմոններով։ Վերոնշալ ախտանշանները, ինչպես նաև դաշտանից առաջ ցանն ու որովայնի ստորին հատվածի ցավերը, նկատվում են նաև ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում։ Որպես կանոն, հիվանդությունը գաղտնի է անցնում և հիվանդները բժշկի են դիմում, երբ բախվում են անպտղության խնդրին։

 Հորմոնալ խանգարումները և անդրոգեն հորմոնների մակարդակի բարձրացումը պոլիկիստոզի միակ պատճառները չեն։ Գինեկոլոգները նշում են նաև մի շարք այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում են անպտղության։ Դրանցից են միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքումը, ցիստիտը կամ ադնեքսիտը(արգանդի հավելումների բորբոքում), որը ժամանակի ընթացքում առաջացնում է ձվարանների բորբոքումներ և կիստաներ։ Կանանց առողջության վնասող ու  հղիությանը խանգարող գործոններ են.

•           արգանդափողերի վարակիչ հիվանդությունները,

•           ֆալոպյան փողի բորբոքումը,

•           հաճախակի վարակիչ հիվանդությունները։

 Ավելի բարձր տարիքի կանանց մոտ, բացի նախադաշտանադադարից, անկանոն կամ երկարատև արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել պոլիպներով, որոնք բարորակ գոյացություններ են արգանդի վզիկի վրա կամ արգանդում և, ինչպես և պոլիկիստոզը, հաճախ պայմանավորված են լինում հորմոնալ խանգարումներով։ 

Ի՞նչ անել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում

 Նախկինում պոլիկիստոզի բուժումը միայն վիրահատական էր, սակայն ժամանակակից բժշկությունն առաջարկում է ավելի «մարդասիրական» տարբերակ՝ հորմոնալ թերապիա։ Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներն իջեցնում են տղամարդկանց հորմոնների ակտիվությունն ու լրացնում կանանց հորմոնների (էստրոգեններ) պակասը։ Սակայն պոլիպներն անհրաժեշտ է հեռացնել վիրահատական միջամտությամբ, քանի որ դրանք կարող են վերածվել չարորակ ուռուցքների։

 Պոլիկիստոզի ու պոլիպների զարգացումը կարելի է կանխել՝ ժամանակին բորբոքումները բուժելով ու հորմոնալ խանգարումները կարգավորելով։ Դրա համար անհրաժեշտ է հետևել օրգանիզմի արձագանքներին և դիմել բժշկի անգամ ամենաչնչին «ազդանշանների» դեպքում, ինչպիսիք են.

 •           անկանոն դաշտանային ցիկլը,

•           որովայնի ստորին հատվածի ցավերը,

•           մազաթափությունը,

•           դաշտանից առաջ առաջացող ցանը,

•           դեմքի մազակալումը։

 Սրանք իհարկե բոլոր ինտիմ խնդիրները չեն, որոնք կարող են հայտնվել կանանց մոտ, սակայն դրանց բոլորի ժամանակ էլ, առաջին իսկ ախտանշանի դեպքում, անհրաժեշտ է դիմել մասնագետի ։ Ամենակարևորը ժամանակին բուժելն ու խնդիրը չանտեսելն է, քանի որ առողջությունն ամեն ինչից թանկ է։

 Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի Փաշինյանին
Ամենադիտված