Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ առաջարկ «Գլոբալ Կրեդիտ»-ից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց (տեսանյութ, լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է.

Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանն ասաց՝ ներդրողները հետաքրքրված են և ձեռք են բերում պարտատոմսեր, որոնք ակտիվ շրջանառության են դրվում երկրորդային շուկայում:

Ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանն իր խոսքում նշեց, որ այս կերպ իրենք հնարավորություն են ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները:  «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սա մեր երկրորդ թողարկումն է: Մենք ակնկալում ենք քաղաքացիների ավելի շատ ներգրավվածություն, քանի որ սա մի գործիք է, որը թույլ կտա ստանալ եկամուտներ՝ քիչ ռիսկերով։ Տեղեկացնում ենք նաև, որ այսօր մարվել է նախորդ տարի թողարկված դրամային պարտատոմսերի գումարը»,- ասաց Իգրարյանը: 

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը մանրամասնեց, որ պարտատոմսերի թողարկումը կիրականացվի երկու տրանշով. «Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 200 մլն դրամ ծավալով, 10 հազար դրամ անվանական արժեքով, 14 տոկոս տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով»,- ներկայացրեց ընկերության գործադիր տնօրենի տեղակալը: 

Իսկ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնող «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը ընդգծեց՝ պարտատոմսերի գնման գործընթացը բավական պարզեցվել է: Նա նշեց, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 24-ին՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյան

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյան

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյան

«Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյան

 

Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԱնջատումներ՝ նշված հասցեներումՆեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին Բելառուս – Հայաստան ընկերական խաղը ավարտվեց՝ 2-1 հաշվով Բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան վիրավորներ Սուրբ Աննա եկեղեցու բակում խnւլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ․ ՆԳՆԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի nչնչացման մասին Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՈւկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդականՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Կոլագենով սննդային հավելումները բարելավում են մաշկի և հոդերի վիճակը. Scientific ReportsԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելՊեդրին որոշել է չհեռանալ «Բարսելոնայից» Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Եթե ​​Իրանը դիմանա՝ «Թրամփի ճանապարհը» Հայաստանում կավարտվիԵՄ-ն շտապում է օգնել Հայաստանին. Առաքելություն ընտրություններին արտաքին միջամտության դեմԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Պրիդիբայլո. «Մինսկը վաղուց է ճանաչել Ղրիմը որպես ռուսական»Հայաստանի տնտեսությունը հարվածի տակ է Իրանում պատերազմի պատճառովԱրման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Իրավաբանական ծառայության աշխատողների օր. պատմության այս օրը (29 մարտ)Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
Ամենադիտված