Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի զրոյական կետը․ ով է լինելու հաջորդ վարչապետը․ Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անտարբերությունը մեղք է, որը գործում ենք արնաքամ լինող Հայաստանի հանդեպ: Անտարբերները քայլում են կյանքի կողքով: Ոչ մեկին չի ներվելու:

Հայաստանում շրջում է անտերության, անպաշտպանության ու թշվառության ուրվականը: Սկսած` գերիների ու անհետ կորածների հարցերից մինչև պետության անվտանգության հարցեր:

Հայաստանի ապիկար ու դավաճանական իշխանությունը` իր թավշյա մարդասպան ղեկավարով հանդերձ պետության մաշման վերջին ակորդներն է իրականացնում: Մնացածը` լիրիկա է: Հայհոյեք, անիծեք, գլուխը տմբտմբացնելով փիլիսոփայեք թե լուռ մտածեք` դրանից իրականությունը չի փոխվելու: Ձախողակ լինելը վարակիչ է, ու շարքային ձախողակը պետությունը դարձրեց այնպիսին, ինչպիսին երկու տարի առաջ հենց ինքն էր նկարագրել` ձախողված:

ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏ

Հայաստանը բոլոր չափորոշիչներով գտնվում է բացասական (մինուս) առանցքում, պայմանականորեն ասած` զրոյական կետում` անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական:

Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ հիմա միայն դատարկ հնչյուն է: Այն կախված է ումից ասես, բայց միայն ոչ Հայաստանից: ԱԱԾի-ի ապօրինի ու հակասահմանադրական արգելքը լուսաբանում չիրականացնել Սյունիքում, այս ամենի խտացված նկարագրությունն է: ( նմանատիպ խայտառակություն, բացի Հյուսիսային Կորեայից դժվար է պատկերացնել): Մեր թուլանալու հետևանքով անգամ Ռուսաստանի համար տարածաշրջանում դարձել ենք գլխացավանք, իսկ մյուսների համար սեպ, որը պետք է հանել: Ուստի անվտանգության անթիվ աշխատակիցներով պաշտպանված թավշյան մարդասպանի մեկ օր ավել մնալը նշանակում է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ մոտեցնել մեկ օրով: Ու երիցս նզովյալ են այն տասկոպեկանոց գրպանային գործիչները, ովքեր մի ամբողջ ժողովրդի անվտանգություն թողնում են հոգին հաշմված վախկոտի հույսին:

Հին ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգի դեֆոլտը փաստ է: Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պարտավորված են փոխվել: Գիտակցեն թե ոչ` այդպես է: Ոչ միայն ու ոչ այնքան անունով կամ դեմքով, որքան իրենց մոտեցումներով ու փիլիսոփայությամբ: Դաժան մարտահրավերները ցավոտ լուծումներ են պահանջում: Նոր սկիզբ է լինելու: «ՉԽԱՆԳԱՐԵԼ ՈւՆԱԿԻՆ»- սա պիտի լինի ելման կետը: Միայն այդ դեպքում կլինի սկզբում` Հայաստան առանց նիկոլ, իսկ հետո էլ` առհասարակ Հայաստան:

ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆը գահավիժում է սարսափելի արագությամբ ու կոլապսը դեռևս շատ շոշափելի չի, քանզի ինչպես երբեմնի պարկեշտ թունյանն էր ասում, բա որ պարտք չվերցնենք, ինչպես աշխատավարձ տանք: Թե ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր պարտքով են աշխատավարձ ու թոշակ տալիս, թող պատմեն տնտեսագետները:

Հատկապես, եթե մեծ հավանականությամբ այդ պարտքը քեզ տվել են թուրքերը կամ նրանց փոխկապակցված շրջանակները:

Հայաստանում ԲԱՐՈՅԱԶՐԿՎԱԾ ու բարոյալքված են բոլոր պետական ինստիտուտները` օրենսդիրը, գործադիրը, հատկապես` իրավապահը: Տարիներ շարունակ կայանալով ու զարգանալով հանդերձ` նրանք չդարձան համակարգեր, որոնք ունակ կլինեն հակազդեցություն ցույց տալ ու փրկել պետությունը չարիքից:

Ինստիտուցիոնալ իմունուտետ չձևավորեցինք:

Գործող իշխանությունը այնքան իջեցրեց պետական ծառայողի նշաձողը, որ ով հայհոյում կամ ստատուս է գրում, համարվում է հասարակական-քաղաքական գործիչ ու իրեն միանգամայն օրինաչափ կերպով պատկերացնում շարքային նիկոլականի փոխարեն: Պետական համակարգում աշխատելը այլևս չի ենթադրում անգամ նվազագույն իմացություն կամ փորձ, գիտելիք, ինքնակրթություն, հայրենասիրություն: Լավերի ու հաջողակների պահանջարկ չկա: Ավելին`վարակիչ հաջողակներին վատնում ենք ու մաշում:

Հայաստանում բարոյահոգաբանական տեսանկյունից լուռ հակամարտություն է: Լուռ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ: Այստեղ անգամ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ԳՈւՅՆ ունի` սև ու սպիտակ: Ցանկացած հարցի պատասխան տրամագծորեն տարբերվում է`կախված նրանից` սև թե սպիտակ գույնի սիրահարն է մեկնաբանում: Դավաճան բառն անգամ մեկնաբանվում է ըստ նախասիրության, թեև թվում է` էլ ուր ավելի ակնհայտ: Բարոյալքման անդունդը բաց է, մենք այնտեղ ենք, ու արժեհամակարգային խեղման խտացված դրսևորումը գերիների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջող վիժվածքն է:

Կովիդի ու պատերազմի սթրեսը հաղթահարելու ցանկությունն այնքան մեծ է, որ չենք նկատում, որ ճշմարտությունը այլ գույն ստացավ ու դեռ երկար այդպես է մնալու` կարմիր: Արյան ալ կարմիր:

Խելահեղ անհոգության ու ուրախության շղարշը, որով պատված է Երևանը, իրականում մի բացատրություն կարող է ունենալ` տպավորություն է` մարդիկ շտապում են ուրախանալ, շտապում են ապրել, որովհետև հաջորդ արհավիրքի սպասումը շատ մեծ է: Այն կարող է լինել անգամ վաղը: Երկրաշարժը` ձեզ օրինակ:

ՀՈւՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Երկու տարի առաջ գերագույն գլխավոր ՍԵՎԱԳՐԻ կապակցությամբ շրջանառության մեջ դրեցի մի բնութագրիչ`հույսի վաճառական` նկատի ունենալով, որ 2018-ին սույն մակաբույծը հանրապետության հրապարակի կենտրոնում բոլորին լավ ապրելու , երջանիկ լինելու, արդարության ու էլի շատ բաների հույս էր վաճառում: Ու ճակատագրի հեգնանքով նա դարձավ հայ ժողովրդի բոլոր երազանքների ու հույսերի գերեզմանափորը: Նա բառի բուն իմաստով թաղեց 5000-ից ավելի գարուն, ավիրեց այն ամենը, ինչին դիպավ: Արդյունքում մնացին կենացային մակարդակի հիմարություն-մաղթանքներ` աշխարհի չեմպիոն ֆուտբոլի հավաքականից մինչև օլիմպիադա ու 5 միլիոն բնակչություն: Ինքն էլ դարձավ բեմադրիչ ռեժիսոր` ամեն մարզում բերովի մարդիկ շարելով ու թավիշին վերջ տալու մասին թերհաս մտքեր շաղ տալով:

ՎԱՐՉԱՊԵՏԸ

Եվ այս համատարած քաոսի ու աղմուկի մեջ օդում թևածում է մեկ հարց` ով է լինելու հաջորդ վարչապետը: Ինչ է անելու, ինչպես է անելու: Բացի շաաատ նեղմիտ նիկոլականներից ու նիկոլից, ( թերևս անգամ նիկոլը) բոլորը գիտեն, որ Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանի վիճակը վատ է, Հայաստանը պետք է փրկել:

Եվ կրկին….. բոլորն էլի փրկչի որոնումների մեջ են: Մեկը կարող է, մյուսը` ոչ: Մեկը լավն է, մյուսը` ոչ: Մեկին սիրում ենք` մյուսին` ոչ:

Ու մեր ՉՓՐԿՎԵԼՈւ «գրավականը» հենց այս մտքերն են: Փրկիչ չի լինելու: Փրկիչներ չկան: Որպիսի Հայաստանը դեռ ապրի, պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ չեք սիրելու: Վստահաբար` չեք հասկանալու: Ասեմ ավելին` իրեն ձեր սերը պետք չի լինելու: Նույնքան վստահությամբ ասեմ` իրեն ձեր ըմբռնումը շատ է պետք լինելու: Ինքը կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեք: Ինքը կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ ձեր կամքի: Այդ որոշումները կայացնելիս էլ «սիլիբիլի» չպիտի անի տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչպես ստանդարտ պայմաններում: Հանուն ազգի` ընդդեմ ժողովրդի: Հանուն պետության: Այն պետության, որ հիմա էլ չկա, ու նրա, որի մնացորդները ուզում եք լինի: Եթե իհարկե ուզում եք: Պարգևավճարներ չեք ստանալու, ճոխ ծախսեր չեն լինելու, կրճատումներ լինելու են: Այս ամենը նրա համար, որ աշխատավարձ ու թոշակ երաշխավորված ստանաք, երկրի ներսում գերի չընկնեք GPS-ով թուրքին հող չտաք, ձեռքներդ «երկու կոպեկ» փող լինի և այլն և այլն: Սա թավշյա մարդասպանի «նվերն» է իր հաջորդին: Կամ ռացիոնալ ու նաև իռացիոնալ կերպով վստահելու եք հաջորդին ու սպասեք կայունացման, հույսի ծագման, կամ էլ…. Կամ չկա: ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ:

Դե, իսկ հիմա փորձեք գտնել նրան, ով կարող է փորձել փրկել այս ավերակները, հաստատ իմանալով, որ իրեն ոչ միայն շնորհակալ չեն լինելու, այլև չեն սիրելու ու չեն հասկանալու: Գտեք այդ մարդու մոտիվացիան` դառնալու մահապարտ:

Իսկ մինչ այդ` վերջապես սովորեք դաստիարակել ձեր մեջ քաղաքացի, ով ոչ միայն պահանջատեր է իր իրավունքների նկատմամբ, այլև կրում է բեռ պետության համար ու հասկանում է պետություն ունենալու գինը: Չափազանց ծանր գինը:

Հ.Գ. Ու Եթե ձեր մտքին միևնույն է ձեր քաղաքական թիմակցից բացի, ուրիշ ոչ ոքի անուն չի գալիս, ուրեմն մենք այդպես էլ ոչինչ չենք հասկացել»:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված