Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անպատասխանատու, անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քանդել ամեն ինչ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ապիկար, այս՝ բառիս բուն իմաստով անգրագետ, անպատասխանատու անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քարը քարին դրված ամեն ինչ քանդել: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ հետհայացք ուղղելով 2018 թ.-ից սկսված գործընթացներին:

Տեղի ունեցավ ամենասարսափելին

«Ի՞նչ տեղի ունեցավ չակերտավոր հեղափոխության գործընթացում: Պատերազմող երկրի համար ամենասարսափելին տեղի ունեցավ: Ի՞նչ արեցին՝ նախևառաջ քանդեցին բանակը և, քանդելով բանակը, առաջինը սկսեցին ճանապարհ անցած սպաներից ու գեներալներից: Բացի այդ, ոչ մի բանի ունակ իշխանությունը փորձեց նաև պիտակավորել, անուն կպցնել այս կամ այն գործընթացին: Այնուամենայնիվ, կարող ենք մի բան փաստել. այս իշխանությունն այս երեք տարիների ընթացքում Հայաստանում որևէ լուրջ ծրագիր, որևէ բարեփոխում, որևէ գործընթաց, որևէ քիչ թե շատ հասկանալի միջոցառում չի իրականացրել: Իրականում չեն կարող իրականացնել, որովհետև ունակ չեն: Նայեք մեր պետության ներաշխարհը. կարող է շատ ցավոտ ու վատ բան ասեմ, բայց փաստն այն է, որ մենք պատերազմում նահատակված մեր հերոս տղաների նույնիսկ անունը հրապարակելու և նրանց արժևորելու ականատեսը չենք: Յուրաքանչյուր օր հարյուրից ավելի զոհված տղաների անուն են հրապարակում, ու դա դարձրել են սովորական: Բայց մենք պետք է արժևորենք մեր տղաների նահատակվելը, ինչն ամենակարևորն է:

Ասում են՝ զոհվել են, բայց նրանք մարտիրոսացել են՝ հանուն մեր պետության և ի հեճուկս այս իշխանության ներկայացուցիչների այն զառանցանքների, թե տղաները հանուն ոչնչի են զոհվում: Նրանք նահատակվեցին, մի ողջ սերունդ գլխատվեց, որ հանկարծ ժողովուրդն այս ապիկար իշխանությանը հող հանձնելու մեջ չմեղադրի»,ասաց Հ. Սահակյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը խառնաշփոթ է ստեղծել բոլոր ոլորտներում: «Ինչպես խառնաշփոթ ձևով կառավարում են ամբողջ երկիրը, այդպիսի խառնաշփոթ էլ ստեղծեցին կռվի օրերին՝ բանակում, կռվի դաշտում: Սա է այն իրավիճակը, այն ընդհանուր պատկերը, որը սարսափելի է: Էլ չեմ ասում տնտեսական ծանրագույն իրավիճակի մասին: Ժողովրդին բերեցին ու հասցրին մի վիճակի, որ մտածի ոչ թե բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի, այլ նրա մասին, որ հանկարծ իր ինքնիշխան ու անկախ երկրի տարածքում մի քաղաքից մյուս քաղաք այցելելու ճանապարհին գերի չընկնի»,-ասաց նա:

Էլ ի՞նչ պետք է լինի

Շեշտելով Սյունիքին սպառնացող վտանգի ու առկա իրավիճակի մասին՝ նա հավելեց. «Էլ ի՞նչ պետք է լինի, թուրքը պետք է Հյուսիսային պողոտայով անցի՞, մուղամ լսի՞, որ նոր ասենք՝ ինչ եղավ: Հրավիրեցին Շուշիում մուղամ լսելու՝ եկան մուղամ լսելու, հիմա՝ ի՞նչ: Ժողովրդին հասցրին մի վիճակի, որի հետևանքն այսօր առկա շոկն է: Մի ամբողջ սերունդ գլխատվեց ու գլխատվեց ոչ թե պատերազմական գործողությունների, այլ անկազմակերպվածության, հրամանները ոչ ճիշտ տալու պատճառով: Էլ չեմ ասում՝ անհետ կորածների, գերի ընկածների հարցի մասին, որոնց ծնողներն իրենց երեխաներին են ուզում: Իսկ եթե շուտ հետևություններ չանենք, մոտ 3 ամսից կլինի նաև այնպիսի տնտեսական կոլապս, ինչպիսին 90-ականներին էր: Անկայուն, վտանգված երկրում որևէ լուրջ ներդրող չի գա ու ներդրում չի անի: Մեծ հաշվով, այսօր էլ պատերազմի վտանգը վերացված չէ, իսկ ներքին թուրքը ռազմական դրությունը չի վերացնում, որ իր իշխանությունը երկարացնի: Սա է մեր երկրի այսօրվա նկարագիրը»:

Հետևություններ դեռ շատերն են անելու

Հովհաննես Սահակյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր կապիտուլ յացիայի պատճառներին, խոսել նաև իրենց ուղղված մեղադրանքների ու ապագայի իր տեսլականի մասին: «Երկու մասից բաղկացած ծավալուն հարցազրույցի առաջին հատվածում երրորդ նախագահը մինչ այս տարածված զանազան բամբասանքների վերաբերյալ սպառիչ պատասխան տվեց: Նաև այն բամբասանքների, որոնք այսօրվա իշխանությունը միայն ստի, կեղծիքի ու մանիպուլ յացիայի արդյունքում էր ձևավորել:

Բամբասանքներ, որոնք սին էին, ավելի շատ երկիրը քանդող էին ու ավելի շատ այս իշխանության անգործությունը թաքցնելու նպատակն ունեին: Ասում էին՝ «զենք չի եղել», մինչդեռ տեսնում ենք, որ զինանոցի ամենակարևոր զենքը՝ «Իսկանդերը», ինչպես Ս. Սարգսյանը հայտարարեց, Շուշիի ուղղությամբ է օգտագործվել: Նա մատնանշեց նաև այն, որ եթե ձեռքին եղած զենքը չի կրակում՝ այդտեղ գործոն են կա՛մ վախերը, կա՛մ դա պարզապես պայմանավորվածությունների, դավադրության արդյունք է: Այս հարցազրույցով դրվեց ստի ու ասեկոսեների ավարտը:

Պետք է ասեմ, որ այդ հարցազրույցից դեռ շատերն են հետևություններ ու եզրակացություններ անելու: Կարևոր էր նաև այն, որ նա բացատրեց, թե ինչպես պետք է գործի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմական իրավիճակում: Սերժ Սարգսյանը ինքն էլ նշեց, որ գնացել էր Արցախ, և հենց ինքն էր հանդիպում խնդրել: Եթե իրենք իրենց վախերից մի կողմ կանգնեին, լսեին նրան, միգուցե պատերազմի ընթացքն ու մեր այսօրվա իրավիճակը մի փոքր ավելի բարեհաջող լինեին»,-նշեց մեր զրուցակիցը:

Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել

Հիշելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ.-ից հետո արված հայտարարությունները՝ Հ. Սահակյանը հավելեց. «Այս մարդիկ պարտվել են, կապիտուլ յանտը ստորագրել է կապիտուլ յացիայի ակտ: Բայց մի տարօրինակ հանգամանք կա. իշխանափոխության առաջին ամիսներին ինքն այստեղից փորձում էր մանիպուլացնել Ադրբեջանի ժողովրդին ու հեղափոխություն կազմակերպել, արձագանքում էր Ալիևի ցանկացած շարժումներին: Հիմա թե՛ Ադրբեջանի ժողովրդի, թե՛ Ալիևի ծաղրի առարկան է դարձել, ու զրո արձագանք: Հիմա այս մարդն ինչպե՞ս է կարողանալու բանակցել: Պատերազմից հետո առաջին հանդիպման արդյունքներն արդեն տեսանք. երկու կարևորագույն՝ գերիների վերադարձի հարցն ու Արցախի կարգավիճակի խնդիրն անգամ չեն էլ քննարկել»: Նա շեշտեց՝ նաև այսօրվա իշխանություններն են, չէ՞, ասում, որ պատերազմի վտանգը դեռ կախված է, պետք է համախմբվել և այլն:

«Բայց մեկ անգամ պարտվածը, երկիրը խառնաշփոթի վերածողն ու այս իրավիճակին հասցնողը կարո՞ղ է երկիր կամ պատերազմ կառավարել: Իհարկե՝ ոչ: Պետք է թասիբ ունենան, մի փոքր հայրենասեր լինեն, օր առաջ կոչով դիմեն ժողովրդին ու ասեն՝ մեզ մոտ չի ստացվել: Պետք է օր առաջ հասկանան, որ իրենք ունակ չեն, չեն կարողանում ղեկավարել ու առանց խժդժության, առանց ավելորդ լարվածության թողնեն իշխանությունն ու գնան: Իսկ հաջորդն էլ՝ ով կգա, ում ժողովուրդը ձայն կտա, պետք է պատրաստ լինի լծվել պետականաշինության աշխատանքներին: Առհասարակ, յուրաքանչյուրս պետք է լծվենք այդ գործին՝ համախմբվելով ու մի կողմ դնելով ամբիցիաները: Այս իրավիճակում բոլորիս խնդիրը հավատն ու վստահությունն օր առաջ վերականգնելը պետք է լինի: 10 միլիոն հայությունը պետք է վստահի և հավատա մեր հայրենիքը կառուցողներին, ղեկավարներին և այդ գործընթացն առաջնորդողներին:

Եթե կարողանանք այդ հավատն ու վստահությունը վերականգնել, վստահ եմ՝ ամբողջովին այլ Հայաստան կունենանք: Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել ու բացատրել, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվել: Իրենք էլ գիտեն, որ չի ստացվել և չի ստացվելու, որովհետև իրենք քինախնդիր, մանրախնդիր մարդիկ են ու ունակ չեն գործ անել: Այս 3 տարվա իրենց ամբողջ գործունեությունը «նախկինները 30 տարի...» թեզի վրա է կառուցված եղել»,-եզրափակեց Հ. Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված