Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգնել հային՝ դառնալ քաղաքացի. Վահե Հովհաննիսյանի հոդվածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ. մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա. այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով եւ այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է եւ ինքնամոռաց դոփյունը։

Չորս ինստիտուտ պարտավոր էր հայ ժողովրդի հետ խոսել այս եւ այլ ցավոտ թեմաների մասին.

Իշխանությունը

Ընդդիմությունը

Եկեղեցին

Հանրային հեղինակությունները

Մաշտոցի պողոտայում խորոված անող, ափեղ-ցփեղ կիսահարբած լայվեր մտնող եւ մի սերունդ զոհելուց հետո հրաժարական չտվող իշխանությունից լուրջ չէ նման նուրբ եւ զգայուն թեմաներով ակնկալիք ունենալ։

Ընդդիմությունն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես չի գիտակցում մարդկանց հետ պարզ լեզվով խոսելու կարեւորությունը։ Ընդդիմության ձախողումների հիմնական պատճառներից մեկը հենց դա է՝ այն չի դառնում «մարդկային դեմքով» ընդդիմություն։ 21-րդ դարում հարթակը եւ ընդհանրապես հանրային քաղաքականությունը միայն «գեոպոլիտիկայի» մասին դատողություններ անելու համար չէ։  Պետք է խոսել հասարակության հետ, այդ թվում՝ ընթացիկ ցավոտ եւ նուրբ հարցերի շուրջ։ Դա ընդդիմության հիմնական առաքելություններից մեկն է։ 

Եկեղեցին վերջին ամիսներին մեր պետության եւ ժողովրդի կյանքում ունեցել է եւ ունի շատ կարեւոր դերակատարում։ Բազմաթիվ հոգեւորականների աշխատանքն աննկարագրելի է։ Եվ կարծում եմ՝ եկեղեցին, որն այսօր գտվում է իր պատմական զարթոնքի փուլում, կանի նաեւ հաջորդ քայլը եւ նման բարդ թեմաների մասին կսկսի բաց խոսել ժողովրդի հետ։ Այս պահին հիմնական սպասելիքը, թերեւս, միայն եկեղեցուց է։

Հանրային հեղինակությունների ինստիտուտը, ցավոք, մեզ մոտ խափանված է շատ վաղուց, այն այսօր չի գործում։ Դժվար է հայկական իրականության մեջ գտնել մեկին կամ մի քանիսին, ում խոսքը հանրային լայն շերտերի համար անառարկելի հեղինակություն եւ արժեք կլինի։

Հայը՝ գրված եւ չգրված օրենքների արանքում

Շատ բաներ օրենքով հնարավոր չէ արգելել կամ խրախուսել։

Կասեն՝ բիզնես է։ Շատ լավ, բայց կան չգրված օրենքներ, որոնք ժողովուրդ եւ պետություն դառնալու համար շատ կարեւոր են։

Սա շատ խորքային թեմա է։ Արագ կարող է գալ մի վիճակ, երբ զոհ, ծանր վիրավոր, անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքները դա կհամարեն միայն իրենց կորուստը. այդպես կզգան։ Պետության եւ հասարակության ամբողջականությունը նաեւ ընդհանուր էմոցիոնալ դաշտի մեջ է։

Կենսունակ հասարակություն եւ կենսունակ պետություն դառնում են ընդհանուր արժեքների հիման վրա, որոնք անպայման պետք է սերմանել, մատուցել։ Բնակչությունը հասարակության վերափոխվում է միայն վերնախավի օգնությամբ։

Այդպես են դառնում ամբողջական հասարակություն։Հակառակ դեպքում մեզ հաղթելու համար այլեւս անգամ բայրաքթարներ պետք չեն լինի։

Այլանդակության համակարգը

Պատերազմից ընդամենը շաբաթներ հետո, աճող Եռաբլուրի, 5 հազար զոհի, 12 հազար վիրավորի, ամեն օր հայտնաբերվող անճանաչելի մարմինների, անհետ կորածների, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի, Հադրութի պարագայում մեծ, ճոխ, աղմկոտ, թանկ հարսանիքն այլանդակություն է։ Չհասկանալ սա՝ նշանակում է շատ կարեւոր բաներ չհասկանալ։ Իսկ այլանդակության համակարգը կազմված է բազմաթիվ դերակատարներից.

Ամուսնացողների ծնողներ. նրանք, ովքեր, փող ունենալով հանդերձ (գուցե՝ շատ փող), մնացել են նույն «հոգով աղքատը»՝ բառի ո´չ աստվածաշնչյան իմաստով։

Ամուսնացող տղան, որը չի ասում՝ շաբաթներ իմ առաջ իմ հասակակիցներն են ատամներով դիրքերը պահել, իմ հասակակիցներն են տանկ ու ԱԹՍ խփել, վիրավոր ընկեր ու հրամանատար փրկել, զոհվել, վիրավորվել, ես ո՞նց կարող եմ հիմա մեծ ու ճոխ հարսանիք ինձ թույլ տալ։

Ամուսնացող աղջիկը, հարսը, որը չի ասում՝ իմ ապագա ամուսնու հասակակիցներն ու ընկերներն  են կռվել, պահել երկիրը, զոհվել, գերի ընկել, ուրեմն՝ ո՞նց կարելի է թույլ տալ նման մեծ ու ճոխ հարսանիք։

Հյուրերը, որոնց մի մասը, գուցե` ամեն ինչ հասկանալով, բայց, այնուհանդերձ գնում են։ Գուցե լուռ, համեստ նստում են, բայց, միեւնույն է, գնում են, ու իրենց չգնալով չեն հասկացնում, որ չի կարելի նման բան անել։

Այսպիսով. չկա պետության անունից իշխանության վարքագիծը, չկա ընդդիմության՝ որպես այլընտրանքի՝ այլ արժեհամակարգային վարքագիծը, չկա հանրային ընդվզումը՝ քաղաքացու վարքագիծը. բա այդ դեպքում «հոգով աղքատն» ինչպե՞ս հասկանա, որ լավ բան չի անում։ Ինչպե՞ս կրթվի՝ որպես ընդհանուր մեր երկրի քաղաքացի։ Վայրի բնակչությունը հասարակություն դառնում է ոչ միայն գրված օրենքները պահելով, այլեւ՝ չգրված արժեհամակարգային նորմեր սահմանելով ու հարգելով։

Եկեղեցին, ի դեպ, Տեառնընդառաջի հետ կապված բոլոր զվարճալի միջոցառումները չեղարկել էր։

Անհրաժեշտ հակազդեցությունը

Քաղաքացիական հասարակությունն իրական անելիք ունի։ Օրինակ՝ հետաքննել եւ հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի  պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը։ Պետք է պարզել գործող պաշտոնյաների ցանկը, ովքեր ինքնամոռաց քեֆերի են եղել եւ այլն եւ այլն։

Ի դեպ, ինձ պատմեցին, որ նման հարսանիքներում սկզբում խմում են զոհվածների կենացը, որ հետո հանգիստ մոռանան նրանց ու արխային քեֆ անեն։ Հանգիստ թողեք տղերքին։ Հիշատակն ուրիշ կերպ են հարգում։ Տղերքի արյունը հանրային եւ անհատական այլանդակության ինդուլգենցիա չէ։

Կյանքը շարունակվում է

Սրան զուգահեռ՝ կա մի շերտ, որը սկսում է իր կյանքը կամ շարունակում ապրել՝ զուսպի, հարգանքի, հոգեւորի, ներքին  ազատության եւ արժանապատվության հենքով։ Այս շաբաթներին Հայաստանում նման բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել։ Ու դա հույս է, որ մի բան կփոխվի։ Պայմանական ասած՝ մինչեւ քաղաքացին իր արժեքով չհաղթի, Շուշին մերը չի լինելու։

Ի դեպ, զուսպ եւ քաղաքակիրթ միջոցառումներ անողների մեջ քիչ չեն  ֆինանսապես բավականին ապահով ընտանիքները, որոնք պարզապես ունեն բարձր արժեհամակարգ եւ ներքին բարոյական պատնեշներ։88-ի երկրաշարժից հետո, ի դեպ, շուրջ մեկ տարի շարունակ երկրով մեկ նման միջոցառումներ չէին արվում։Այն ժամանակ մեն ընդհանուր ցավի եւ ընդհանուր խնդիրների շատ ավելի միավորող ու բնական զգացողություն ունեինք, ստացվում է։ Հետեւաբար՝ ավելի լուրջ էինք որպես հասարակություն։

Անկեղծ երջանկություն բոլոր նրանց նրանց, ովքեր այս օրերին ամուսնացել են զուսպ եւ հարգալից մթնոլորտում, իսկապես կյանքը պետք է շարունակվի։ Ես ինքս շաբաթներ հետո մասնակցելու եմ մի շատ լավ մարդու այդպիսի հարսանեկան միջոցառմանը, որի   եղբայրը զոհվեց զենքը ձեռքին՝ մեր երկիրը պաշտպանելիս։

Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ Ալիևը հայտարարել է Եվրոպա էներգիայի արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր
Ամենադիտված