Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես կորոնավիրուսը տարածվեց Հայաստանում, և որ տարբերակներով են քաղաքացիները բուժվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 16-ին իր երկրորդ նիստը կգումարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ նոր կորոնավիրուսի (Covid 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան սպասվող նիստի օրակարգից:

Նախ՝ այդ օրը հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացնելու է հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումները: Բանն այն է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն կառավարություն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ դիահերձման, թե՛ թեստավորման, թե՛ ինքնամեկուսացման հետ կապված հարցերին:

Բացի կառավարությունից հարցումներ են ուղարկվել նաեւ Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն եւ ՄԻՊ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը նպատակ ունի լայն թափով աշխատել եւ նիստերին հրավիրել նաեւ պաշտոնյաների, եւ երկրորդ նիստի ժամանակ կքննարկվի նաեւ իրավասու պաշտոնատար եւ այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 251 հարցերով քննիչ հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն պարզելու վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

Օրինակ՝ հարց ուղղելով՝ հանձնաժողովը հետաքրքրվել է՝ ինչպես է ստացվել, որ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ կոնոնավիրուսի առկայությունը սահմանային կետում չի բացահայտվել, եւ հետագայում այդ մարդիկ դարձան համավարակի տարածման մեծ շղթայի աղբյուր (վարակվեց շուրջ 57 քաղաքացի), կոնկրետ երբ էին ժամանել Իտալիայից այդ քաղաքացիները։

Նրանք նաեւ հետաքրքրվել են, թե ՀՀ-ում քանի անձ է բուժվել հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակում, քանիսը ՝ վճարովի հիմունքներով, եւ քանիսն է բուժվել տանը՝ սեփական միջոցների հաշվին, կամ քանի դեպք է արձանագրվել, երբ անհետաձգելի առաջին բժշկական օգնություն չստանալը հանգեցրել է պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կամ մահվան։

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»
Ամենադիտված