Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում, մեր տարածաշրջանում և աշխարհում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ. ՊՆ նախկին փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ մարդը երբեք այսքան կոտրված, այս աստիճանի հոգեխեղված, այսչափ հուսախաբ վիճակում չի եղել: Զրուցում ես մարդկանց հետ, ու համոզվում ես, որ պետք է քաջալերես, համոզե՛ս, որ կյանքը դեռ շարունակվում է, որ թևաթափ լինել պետք չէ:

Անցնող մեկ տարվա ընթցքում այդքան մեծ հոգեբանական հարված՝ վերջին հարյուր տարում Հայ մարդը չէր տեսել: Անորոշությունների կծիկը գնալով ավելի ու ավելի է խճճում պրագմատիկ, լավատես, հավատավոր ու աշխատասեր Հային: Մարդիկ չեն կարողանում տեսնել իրենց վաղվա օրը:

Պատճառներն իհարկե հայտնի են: Առաջինը՝ պատերազմի ցավալի հետևանքներն են: Պատերազմ, որի մեղավորներն առ այսօր խնամքով թաքնվում են իշխանության հովանոցի տակ: Պետերազմ, որը խլեց Հայի հաղթանակած ոգին, խլեց Արցախի անառիկ ու Հայաստանի անվտանգ լինելու գաղափարը, խարխլեց Հայաստանում ապրելու և զարգանալու հնարավոր հեռանկարները:

Երկու կարևոր հանգամանք է մարդկանց հասցրել այս մեծ հիասթափությանը՝ Արցախյան կապիտուլացված, դավաճանված պատերազմը, և 2018թ-ից Նիկոլի հետ կապված սին հույսերը:

Պետք է սթափվել, ուշքի գալ, չտրվել հիասթափության կործանարար տրամադրություններին: Կյանքը դեռ շատ հաջողություններ ու ձեռքբերումներ ունի պահած մեր Ազգի համար: Մենք ոտքի կանգնելու, առաջ գնալու, հզորանալու դեռևս չիրացված մեծ պոտենցիալ ունենք: Մենք իրավունք չունենք տրվելու մեզ շարունակ խաբող և մոլորեցնող տեղեկատվական դաշտերին: Մենք իրավունք չունենք ենթարկվելու մեր «բարեկամների» ու թշնամիների քմահաճույքներին:

Դեպի Արցախ վերադարձող յուրաքանչյուր ընտանիք՝ ապագայի նկատմամաբ հավատի վերականգնման մի փոքր քայլ է: Ապագայի մասին խոսող յուրաքանչյուր երիտասարդ՝ վաղվա օրվա նկատմամաբ վստահության կաթիլ է: Մեր երեխաների լավատեսությունը՝ Հայաստանի ապագայի լուսավոր կետն է, որին պետք է ձգտենք համերաշխ ու միասնական կերպով:

Մեզ պառակտող, անցյալից խոսող, նախկինը քննադատող, տարբեր մարդկանց նկատմամաբ քաղաքական երանգներով գործեր կարող, իշխանությունը մահակ դարձրաց յուրաքանչյուր սրիկա՝ մեր Երկրի ու Ազգի ապագան խամրեցնող երևույթ պետք է համարվի: Չկան այլևս անցյալ ու ներկա, կա միայն ապագա, որի մասին պետք է մտածենք յուրաքանչյուրս:

Եթե գտնում ենք, որ Նիկոլը և նրա նմանները տեղ չունեն մեր ապագայում, ուրեմն պետք է ազատվենք այդ բեռից այսօր: Իսկ եթե ունեն, ապա պետք է սահմանենք, թե ո՞րն է նրանց դերը: Որովհետև, Ազգին հիասթափության հատակին հասցրած իշխանությունը, իր անիմաստ հայտարարություններով, այլև չի կարող խլել բոլորիս համար թանկարժեք ժամանակը:

Առաջիկայում, մեր տարածաշրջանում և աշխարհում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Այն առընչվելու է նաև մեր երկրի կենսական շահերին: Պետք է պատրաստ լինենք օգտվել դրանցից, ծառայեցնել դրանք մեր պետության շահերին: Պետք է նորից ինքնակազմակերպվենք, վեր հառնենք այս կործանարար հոգեվիճակից, հետ պտտենք պատմության անիվը ու նայենք միմիայն մեզ համար ցանկալի ապագային:

Մի բան հստակ է, Նիկոլը և իր թիմը այսօր նման են փայտի, որը խրվել է մեր երկրի առաջընթացի անիվների մեջ: Սրանում համոզվել պետք չէ, սա ապացուցված է բազմաթիվ փաստերով:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ
Ամենադիտված