Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության պահանջներին համահունչ պետք է ձևավորվի նոր կառավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը հայտարարել է, որ այս փուլում արտահերթ ընտրությունների պահանջ չկա և այդ պատճառով մոտ ժամանակներում այդ մասին քննարկումներ չեն լինելու։ Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ` հասկանալու համար, թե արտահերթ ընտրություններից բացի ի՞նչ տարբերակներ կան երկիրը այս ծանր իրավիճակից հանելու համար։

- Պարոն Գալստյան, իշխանությունը հայտարարեց, որ այս փուլում արտահերթ ընտրությունների պահանջ չկա հասարակության մոտ։ Ի՞նչ ուղերձ է պարունակում իշխանության այս քայլը։

— Գլխավոր ուղերձը այն է, որ կառավարող կուսակցությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Ծանոթանալով մեկնաբանություններին՝ տպավորություն է ստեղծվում, կամ կարելի է եզրակացնել, որ այն պայմանները, որոնք առաջարկում է կառավարող կուսակցությունը և այն մոտեցումները, որոնցով փորձում է առաջնորդվել ընդդիմությունը չեն համապատասխանում միմյանց։ Այսինքն այստեղ հարցը ոչ այնքան արտահերթ ընտրություններ անցկացնելն է, այլ արտահերթ ընտրություն «Իմ քայլը» խմբակցության  առաջարկած պայմաններով անցկացնելն է։ Սա է այն գլխավոր եղրակացությունը, որ կարելի է անել այդ հայտարարությունից։

- Հասարակության մոտ կարծիք կա, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի գնում արտահերթ ընտրությունների, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու կոչ էր արել։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը մտավախություն ունի Քոչարյանի հայտարարությունից այդ պատճառով էլ խուսափում է արտահերթ ընտրություններից։

— Դեռևս ես չեմ հանդիպել արժանահավատ հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալների, որտեղ այդ հարցը ընդհանրապես արծարծված կլինի։  Այսինքն տեսեք «Իմ քայլը» հայտարարում է, որ հասարակական պահանջ չկա, դուք ասում եք, որ հասարակությունը կարծում է, և ոչ «Իմ քայլի» հետազոտության արդյունքներն են հայտնի, ոչ էլ ձեր ասածի։ Նման բան դեռ չեմ հանդիպել, որ հարցախույզ անցկացված լինի, սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքներով այդպիսի պատկեր կլինի։ Իսկ մնացած մասով, թե արդյոք այսօր հանրային պահանջ կա թե ոչ  դրանք արդեն երկրորդական են։ Հասարակական տրամադրությունները ստուգելու գլխավոր և ամենաարժանահավատ տարբերակը սոցիոլոգիական հետազոտություն անցկացնելն է, և դրա հիման վրա արդեն  եզրակացնելը, թե արժի՞ անցկացնել, ուզո՞ւմ է հանրությունը դա, թե չի ուզում։ Մնացած հարցերը արդեն երկրորդական են։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու հետ կապված վախեր լինելուն կամ չլինելուն, ապա դա չեմ կարող ասել։ Եթե այստեղ հանրային պահանջ կա, ապա տվյալ դեպքում դա չեմ կարծում միայն Ռոբերտ Քոչարյանի գործոնով է պայմանավորված, կամ ուղղակիորեն կարելի է դա կապել նրա հետ։ Ուստի ինձ համար առաջնայինը որպես մասնագետի մնում է այդ տվյալը, փաստացի, ապացուցված արժանահավատ տվյալը՝ հանրային պահանջ կա թե՞ չկա։ Բայց այստեղ կա նաև հարցի երկրորդ կողմը՝ ինչո՞ւ է պետք ընտրությունը, չգիտեմ դա երբ կլինի, առաջիկա մի քանի ամիսներին, թե՞ ավելի շուտ, դա արդեն տեխնիկական հարց է, և դա անհրաժե՞շտ է ընդհանրապես հանրային  տրամադրություններում որոշակիություն մտցնելու համար։ Հասկանալի է, որ սոցիալ-հոգեբանական շատ ծանր վիճակում է այսօր հանրությունը և ամեն մեկը հասկանում է, թե դա ինչ հետևանքներ ունի, դա ազդում է մեր առօրյա վարքի վրա, նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ կան և որքան էլ փորձեն ընդդիմությունը և իշխանությունը  շահարկել արտահերթ ընտրությունները կազմակերպել չկազմակերպելու այդ անհրաժեշտությունը դա ունի մեկ այլ գործառույթ, որը կարող է նպաստել հանրային  գիտակցության մեջ ապագայի հանդեպ որոշակի վստահության ձևավորման։ Այսինքն  զուտ իշխանության համար պայքարից անցում կատարեն հանրային տրամադրությունների առողջանցման։  Ինձ համար դա առաջին հերթին ունի այդպիսի նշանակություն, որպեսզի գնահատական տրվի այս պահին առկա իրավիճակին և  հանրության պահանջներին համահունչ ձևավորվի նոր կառավարություն, որը ինչ-որ  ձևով դուրս կբերի երկիրը և հասարակությանը սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակից և կպատրաստվի առաջիկա ավելի լուրջ մարտահրավերներին, որոնք անպայման լինելու են՝ կապված մեր հարևան պետությունների հետ։ Իմ տեսանկյունից դրա համար են անհրաժեշտ արտահերթ ընտրությունները, իսկ թե Ռոբերտ Քոչարյանն է, թե Սերժ Սարգսյանն է թե նոր դեմքեր են դա արդեն երկրորդական հարց է։ Մեզ պետք է այդպիսի ընտրություններ դա միանշանակ է, բայց  թե ով ինչ է տեսնում և ինչպես է փորձելու դա օգտագործել դա բոլորովին այլ հարց է։  

- Ինչպե՞ս պետք է դուրս գալ այս իրավիճակից, երկրի համար լավագույն ելքը ո՞րն է։ Եթե ոչ արտահերթ ընտրություններ, ապա ի՞նչ տարբերակ կա։

— Տարբերակ կար կապված վստահության կառավարության կամ ազգային համաձայնության կառավարության  ձևավորման հետ։ Որոշակի ժամանակահատվածի համար ձևավորվում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների  ձևավորված նոր մարմին, անկախ նրանից թե նրանք ներկայացված են խորհրդարանում, թե  ներկայացված չեն, և շեշտը դրվում է պրոֆեսիոնալիզմի վրա։ Սա հասարակության մեջ որոշակի վստահություն կարող էր բերել և այդ նոր կառավարության հիմնական խնդիրը կլիներ հասարակությանը և պետությանը պատրաստել նոր ընտրությունների, իհարկե, զուգահեռաբար զբաղվել նաև այս պահին առկա լրջագույն խնդիրներով, մասնավորապես բանակի վերակառուցման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես գերիների հետ կապված, անօթևան  մնացածների, փախստականների հարցերով և այլն։ Այսինքն սա կարող էր լինել լավագույն տարբերակը բայց մենք, կարծում եմ, այս պահին սա չենք տեսնի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»
Ամենադիտված