Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառված իշխանության «հավերժական տեղապտույտը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր կայացած փաստ է այն, որ փաշինյանական «իշխանությունը», ամբողջովին իրեն սպառել է: Այն իրեն սպառել էր դեռ նախքան պատերազմը: Նման փուչ բովանդակությամբ, իհարկե, այդ արագ ինքնասպառումը անխուսափելի էր: Վերցնենք թեկուզ այն, թե ինչպես այդ ռեժիմը դրսևորվեց կորոնավարակի բռնկման և տարածման ընթացքում: Դա մոտավորապես մեկ տարի առաջ էր: Երբ արդեն հարևան երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանի հետ հաղորդակցություն ունեցող երկրներում արձանագրվել էին կորոնավարակի առաջին մտահոգիչ դրսևորումները, սրանք, Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված էին Սահմանադրության «կարուձևի» վրա: Ըստ էության, կորոնավարակի հետ կապված, հենց սկզբից թույլ տրվեցին կոպտագույն սխալներ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների՝ հազարավոր մահեր, հարյուր հազարից ավելի վարակվածներ, տնտեսական շփոթ, հսկայական կորուստներ: Ու այդ ամենը այն պատճառով, ուր իշխանության ղեկին, պատասխանատու պաշտոններում հայտնված անպատասխանատուների խմբավորումը սխալ գնահատեց հնարավոր վտանգները, ժամանակին չձեռնարկեց կանխարգելիչ քայլեր: Նախքան այդ փորձությունն էլ ակնհայտ էր, որ փաշինյանական ռեժիմն այն իշխանախումբը չէ, որն ունակ է դիմագրավել լուրջ մարտահրավերների և փորձությունների: Նույն անձեռնահասության, «վճռական սխալների» փաշինյանական «հանճարեղ» մարտավարության հետևանքով իրավիճակը արագորեն հանգեց այն բանին, որ թշնամիները վերսկսեցին պատերազմը:

Ի՞նչ կատարվեց պատերազմի 44 օրվա ընթացքում և ի՞նչ աղետալի, եթե չասվի՝ կործանարար հետևանքների հանգեցրեց, արդեն ակներև է բոլորին, թերևս: Արցախի կորուստ, Հայաստանի պետականության կորստի ռեալ սպառնալիք, հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, ռազմատեխնիկայի, առհասարակ, բանակի զինանոցի շոշափելի կորուստներ։ Զարմանալին այն է, որ այսքան աղետներից հետո, փաշինյանական ռեժիմը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև ինքն իրեն մխիթարում է այն քարոզչական ինքնախաբեությամբ, թե ինչ-որ վարկանիշ ունի: Մինչդեռ ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմը չունի հանրային աջակցություն, ակնհայտ է, որ հանրային կարծիքն ու ընկալումը նրանց նկատմամբ օրեցօր փոխվում է: Ու գնալով ավելանալու է սթափվող, պատասխան պահանջող քաղաքացիների քանակը:

Փաստացի, Հայաստանը հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ ունի անպետք իշխանություն: Մի իշխանություն, որը չկա, վերացած է, երբ հարցը վերաբերում է Հայաստանի քաղաքացիների կյանքի անվտանգությանն ու իրավունքներին, երբ հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, երբ հարցը վերաբերում է մարդկանց քաղաքացիական իրավունքներին և ազատություններին: Մի «իշխանություն», որի գոյությունը երևում է միմիայն Հայաստանի քաղաքացիների դեմ ոստիկանական բռնաճնշումների, ոստիկանական կամայականությունների և պաշտոնական դիրքի չարաշահմամբ նմանօրինակ այլ կամայականությունների դրսևորումներով, անկապ տուգանքներ սահմանելով ու տուգանքներով, քաղաքացիների մարդկային ու ազգային արժանապատվության ոտնահարումներով, մեկ էլ՝ թշնամիների առջև ստորացուցիչ խոնարհումներով: Ակնհայտ է առնվազն այն, որ վճռական որոշումներ կայացնելու և պետության ղեկը իրական ազգային ու պետական գործիչներին վստահելու ժամանակն է: Հանուն նույն այդ պետության և նույն հասարակության՝ փրկության գոնե որոշ շանս ունենալու համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված