Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 6

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար է աշխատանքի և ուսման համար ու հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչն անհասկանալի էր: Նոր համախոհներ գտնելու շանս կա, բայց նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները ժամանակավոր բնույթ կկրեն: Ավելի ուշ շատ հարցեր պետք է կրկին քննարկեք:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես գործել: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Պատահական ծանոթությունը երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն և հետաքրքիր մտքեր կտան: Չեն բացառվում անսպասելի այցերը. դուք ուրախ կլինեք հյուրերի համար:

Աշխատեք չհոգնել: Օգտակար կլինի հանգստանալը, գործերի մասին մտքերից շեղվելը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք հետաքրքրել ու հմայել շատերին, ձեր կողմը գրավել նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի չէին աջակցում: Որոշ Երկվորյակներ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Համատեղ աշխատանքը հեշտությամբ չի տրվի, բայց հաճախ հենց նրա շնորհիվ նոր հորիզոններ կբացվեն, առաջարկներ կստանաք, որոնք կարող են ձեր կյանքը դեպի լավը փոխել:

Օրը նոր հնարավորություններով լի կլինի: Դուք պիտի որոշեք, թե դրանցից որից արժե օգտվել: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն չի սխալվի: Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից, հավանական են շահավետ գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ստանձնել համարձակ գաղափարները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում ռիսկային, կասկածելի կամ պարզապես ֆանտաստիկ էին թվում: Որոշ Խեցգետիններ կվերադառնան հին ծրագրերին ու կհասկանան, թե ինչ է պետք անել դրանք կյանքի կոչելու համար:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք. ձեզ պատրաստ կլինեն աջակցել ամենատարբեր մարդիկ: Դրա հետ միասին, ինտուիցիան միշտ կհուշի՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Հավանական են սիրային անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Շրջապատողները կնկատեն ձեր լավագույն որակները. հաճախ բավական կլինի մարդու հետ մի քանի րոպե խոսեք, որպեսզի նրա վրա ուժեղ տպավորություն թողնեք: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին ու գործարքներ կնքել:

Աշխատեք օրվա երկրորդ կեսին չհոգնել: Այդ հատվածում հոգնածությանը հաճախ կհետևի նյարդայնությունը, իսկ դրանից կտուժեն մարդիկ, որոնց ամենաքիչը կուզենայիք նեղացնել: Թուլացեք ու մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը զգուշություն և մանրուքներին ուշադրություն է պահանջում: Ինչով էլ որ զբաղվեք այդ հատվածում, հիշեք, որ լավ է չշտապել, ռիսկի չդիմել, եթե դրա անհրաժեշտությունը չկա և հեռու մնալ չափազանց համարձակ փորձարկումներից: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդները, որոնց կարծիքին վստահում եք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչում հաջողության հասնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի: Դրանք ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես չեն փոխի, բայց տրամադրությունը հաստատ կբարձրացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև, բարենպաստ օր է: Բազում լավ գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը կկարողանաք անմիջապես կյանքի կոչել: Դուք հնարամիտ կլինեք,  չեք վախենա ռիսկի դիմելուց, եթե դա պահանջի իրավիճակը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց վաղուց եք համակրում: Համատեղ գործունեությունը երկարատև ընկերության սկիզբ կդառնա:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Որոշ Կշեռքներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել, մյուսները եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել, ընտրել իրեր, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Եթե ձեզ ճիշտ պահեք, հաջողությամբ կանցկացնեք գործնական բանակցությունները կամ ընդհանուր լեզու կգտնեք մի մարդու հետ, որի հետ վերջերս դա անել չէիք կարողանում: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կվերաբերեն հեռու ապագային, այնպես որ՝ մտածելու համար ժամանակ կունենաք:

Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Որոշ Կարիճներ գլուխները լրիվ կկորցնեն: Ճիշտ է, ոչ երկար ժամանակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ձեզ մոտ ստանձնած ամեն ինչ լավ կստացվի: Կկարողանաք հաջողությամբ ավարտել ամենը, ինչ վաղուց եք սկսել և ինչն արդեն իսկ մեծ ժամանակ և ուժեր է խլել: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Հաճախ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ վերջերս ձեզ նեղացրած մարդն ուզենա քավել իր մեղքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ տարաձայնություններ: Պահպանեք լավ տրամադրությունը: Շուտով իրավիճակը կփոխվի, դրական միտումները ուժ կհավաքեն, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Աշխատեք սկսած գործերը կես ճանապարհին չթողնել, հակառակ դեպքում ստիպված եք լինելու դրանց վերադառնալ հենց այն ժամանակ, երբ ուրիշ բանով տարված կլինեք:

Օրվա երկրորդ կեսը առաջարկներ կբերի, որոնք մերժել չեք ուզենա: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնք վաղուց շահել են ձեր հարգանքն ու վստահությունը: Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հարազատների հետ տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք օգուտ կքաղեք անկանխատեսելի իրադարձություններից, արագ գլխի կընկնեք, թե ինչպես է պետք գործել նոր պայմաններում: Շատ Ջրհոսների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կկարողանան հասնել վաղուց դրված նպատակներին:

Երեկոն հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք իսկապես թանկ են ձեզ համար: Բարենպաստ ժամանակ է նաև սիրային ժամադրության կամ ընտանեկան միջոցառման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Դրանք կարող են բավական բարդ լինել, բայց դուք, միևնույն է, հրաշալի գլուխ կհանեք: Ձեր մոտեցումը շրջապատողներին ամեն անգամ դուր չի գա, իսկ ահա արդյունքներից բոլորը գոհ կմնան: Այնպես որ՝ լավ է չվիճեք ու չփորձեք տարահամոզել կասկածողներին, այլ պարզապես գործեք:

Գնումներն ու գործարքները հաջող կլինեն: Ֆինանսների հետ կապված գործերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուր կգան մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր գաղափարներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Ողբերգական դեպք՝ ՍևանումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Թուրքիայում 5.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցելԱրևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Հուգարդեն գարեջուրԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Թրամփի ռազմական լիազորությունները կսահմանափակվում են Արարատից հայտնում են 4 վիրավորի մասին«ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի կորուստները կկազմեն առնվազն 5 միլիարդ դոլար» Ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. «Հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածելն է»» Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում. պատմության այս օրը (20 մայիս)Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ. Sputnik Արմենիա Խոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ» «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ» «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ» Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆԻրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
Ամենադիտված