Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում առաջարկություններ են ներկայացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Այդ շրջանակում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող  մի շարք խնդիրրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։

Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ ամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով  վերազինելը։

Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը:

Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառպետություններում անտառապահների և անտառապետերի պարբերաբար փոխությունը, կամ  մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում  հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։

Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ ժ.09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։

Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տարամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու՝ արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞՝ ոչ։

Բացի այդ, անտառատնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում:  Վերջինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը:

Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն, անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։

Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղւոթյմաբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը և բնության վերականգնման տրամաբանությունից բխող վնասի հաշվարկման նոր  մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ:   

Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»
Ամենադիտված