Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ ԱրշակյանՄեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները. ի՞նչ է առաջարկում Հակոբ Արշակյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի ամենահարուստ ընկերություններն այսօր այլևս նավթագազային ընկերությունները չեն, այլ տիեզերք արբանյակներ ուղարկող, գիտությամբ, ֆիզիկայով ու աստղաֆիզիկայով զբաղվող, ինչպես նաև` մարդկանց սոցիալական շփումների տեխնոլոգիաներ տրամադրող ընկերությունները։

Այս կարծիքն այսօր ԱԺ–ի «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Աշխարհում նավթագազային ու ֆինանսական առաջընթացին եկել է փոխարինելու գիտատեխնիկական և բարձրտեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջանը։ Տարբեր գնահատականներով`21-րդ դարում գիտատեխնիկական առաջընթացը 1000 անգամ գերազանցում է 20-րդ դարում աշխարհում տեղի ունեցած գիտատեխնիկական ամբողջ առաջընթացին»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ այս փոփոխությունները հանգեցնում են նաև անվտանգության համակարգերի կտրուկ փոփոխությունների։ Իսկ դա չտեսնելն ու դրան չհետևելը, Արշակյանի դիտարկմամբ, կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։

Նման իրավիճակից խուսափելու համար նախարարն անհրաժեշտ է համարում առաջնահերթությունների վերանայումը։

«Հայաստանն աշխարհի այն ոչ բազմաթիվ երկրներից է, որն ունի Գիտությունների ազգային ակադեմիա։ Իմ կարծիքով` ակադեմիայի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ինստիտուցիոնալ, գիտական զարգացումը։ Տարբեր ուղղություններով` սկսած մաթեմատիկայից, ֆիզիկայից, աստղաֆիզիկայից, նյութագիտությունից, քիմիայից, կենսաքիմիայից, գիտական աշխատանքների կտրուկ և համակարգված աշխատանքի կարիք կա»,– ասաց Արշակյանը` անհրաժեշտ համարելով ԳԱԱ–ի կարողություններն ավելացնելը։

Ինչ վերաբերում է հայագիտական, լեզվական, մշակութային անվտանգությանը, նախարար Արշակյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է բավական ագրեսիվ միջավայրում, երբ մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները, պատմական ու մշակութային լեզվագիտական փաստերը։ Ընդ որում, դա անում են կազմակերպված , իստիտուցիոնալ` միջազգային հանրությանը ներառելով։ Այս ամենի ծանր հետևանքներից խուսափելու համար նշված գիտական ուղղություններով, նախարարի համոզմամբ, ևս կարիք կա լայնածավալ աշխատանք կատարելու։

Խոսելով ռազմական արդյունաբերության մասին` Արշակյանն արձանագրեց, որ վերջին 2 տարում այս ոլորտի բյուջետային հատկացումները 2 անգամ ավելացել են։ Իսկ դրամաշնորհներն ու այլ ֆինանսական միջոցները հաշվելու դեպքում ոլորտի ֆինանսավորումը, նախարարի հաշվարկով, աճել է շուրջ 4 անգամ։

«Հատկապես` ռադիոինժեներության, ծրագրային, ալգորիթմական սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթմների ուղղություններով մենք իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղությամբ»,– ասաց նա։

Արշակյանը հայտնեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արհեստական բանականության կիրառման, կիբերանվտանգության ուղղություններով։

Եվ, այդուհանդերձ, հայ ինժեների ու գյուտարարի մտավոր ներուժը կասկածի տակ չդնելով հանդերձ` նախարարը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել, քանի որ այդ սպասումների չիրականացումը հասարակության մեջ նաև հոգեբանական խնդիրներ է առաջացնում։

Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ
Ամենադիտված