Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Կենսական ուժերը մեծ կլինեն, դուք էներգիայով լի կլինեք և ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Հաճախ սկսածը միանգամից ավարտել չի ստացվի, բայց դուք չեք նահանջի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Կարող եք հույս դնել ընկերների և փորձված համախոհների աջակցության վրա. նրանք ձեր կողմից կլինեն՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Այսօրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Դրանք այնքան շատ կլինեն, որ ստիպված եք լինելու փոխել ծրագրերն ու հետաձգել նշանակված հանդիպումները: Վշտանալու կարիք չկա. որքան էլ տարօրինակ է, այդ ամենը միայն օգուտ կտա: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Այդպես դուք սխալներ չեք անի և ոչինչ վերամշակելու կարիք չի առաջանա:

Ավելի ուշ ձեզ կուրախացնեն հաջող զուգադիպությունները, ինչպես նաև նոր հնարավորությունները, որոնցից անպայման կօգտվեք: Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր դուք ավելի շատ հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել ու հուզվել: Արժե հեռու մնալ այն մարդկանցից, որոնց նկատողությունները բազմիցս հանել են ձեզ հավասարակշռությունից: Տհաճ գործերը լավ է հետաձգեք, եթե նման հնարավորություն կա:

Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ: Հարմար կլինեն հաճելի զբաղմունքներն ու ոչ մեծ, չծրագրված գնումը: Կոգեշնչի ընկերների հետ շփումը: Ուշադրություն դարձրեք ձեր ծանոթների գաղափարներին. չի բացառվում, որ ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը նաև ձեզ օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոգեշնչող օր է: Լավ գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք, իսկ մինչ այդ ամեն ինչ մանրամասն մտածեք: Հիմա դուք շրջահայաց կլինեք ու հեշտությամբ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու մյուս մարդիկ: Հնարավորություն կունենաք ավարտել հին նախագծերի վրա աշխատանքը, ավարտին հասցնել այն, ինչի համար ժամանակ չէր մնում:

Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչը ժամանակին հետաքրքրել է ձեզ: Հին նախասիրությունը կրկին դրական հույզեր կպարգևի, ոգեշնչվածության և էներգիայի աղբյուր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում և խառնաշփոթ, չարդարացված շտապողականություն չի հանդուրժի: Պետք չէ տրվել պահի ցանկություններին, իսկ ահա առողջ բանականությամբ առաջնորդվելը ցանկացած իրավիճակում օգտակար կլինի: Խորհրդակցեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն ձեզ, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար:

Հիշեք, որ հիմա բոլոր գործերը չէ, որ պետք է միանգամից ստանձնել: Մտածեք, թե ինչից կարող եք գլուխ հանել հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Առաջնահերթությունները ճիշտ դնելով՝ դուք կթեթևացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանք կօգնեն հասնել դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել և այնպիսի սխալներ չանել, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ:

Օրը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք մանրուքներին ուշադրություն, կարգապահություն և կենտրոնացվածություն են պահանջում: Դուք չեք հոգնի և չեք ձանձրանա, նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել: Հեշտությամբ կմտապահեք տեղեկատվությունը, արագ ամեն ինչ կսովորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և ինչ-որ հետաքրքիր, թեկուզ և անօգուտ բանով զբաղվելու գայթակղությունը: Այդպես վարվելուց առաջ մտածեք՝ արդյոք կարևոր ու շտապ առաջադրանքներ չունեք: Կարևոր կլինի հուսախաբ չանել նրանց, ովքեր ձեզ հետ հույսեր են կապում, չփչացնել շրջապատողների հետ հարաբերությունները և պահպանել լավ հեղինակությունը:

Հանգստի և զվարճանքների համար ժամանակ կմնա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկներ կբերի, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի և գործնական շփումների համար: Հիմա դուք կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր նախկինում կասկածում էին, ապացուցել քննադատներին, որ ունակ եք հաջողության հասնել: Համարձակ գաղափարները աջակցություն կստանան, իսկ դուք համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա ցանկացած պարագայում կկարողանաք հույս դնել:

Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր է զարմանալիորեն հաջողակ լինեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել կապերը, որոնց ավարտի համար ապրումներ էիք տանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ լինեք ու չշտապեք ո՛չ արարքների, ո՛չ էլ եզրակացությունների մասով: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այն հաճախ ավելի օգտակար կլինի, քան շրջապատողների տված խորհուրդները: Հնարավոր են աշխատանքի և համագործակցության անսովոր առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս շատ էին անհանգստացնում ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիօչներ կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք մեծ նշանակություն կտաք մանրուքներին, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Կարևոր կլինի մտերիմ մարդկանց աջակցությունը: Մի վախեցեք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով, պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում: Լավ է քննարկեք ընդհանուր ծրագրերը. միասին ավելի հեշտ կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար: Ձեզ դուր կգա բարդ խնդիրները լուծելը և այն հարցերին պատասխաններ գտնելը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Այստեղ հաճախ կօգնի սովորական բաներին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը. դրա շնորհիվ դուք կարծրատիպերի թակարդը չեք ընկնի:

Կարող եք նախաձեռնող լինել գործերում, կիսվել գաղափարներով. ձեզ շատերը կաջակցեն: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնք բոլորի հետ զգոն են: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Պարտադիր չէ պատմեք ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին. շրջապատողները բոլոր դեպքերում կիմանան դրանց մասին:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն տան համար օգտակար իրեր գնելու կամ մտերիմներին օգնելու հետ: Չարժե շտապել ընտրության հարցում. վերջնական որոշում ընդունելուց առաջ համեմատեք մի քանի տարբերակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով
Ամենադիտված