Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուտոպիաներից ու հեքիաթներից պետք է վերջիվերջո ազատվենք. այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, հայաստանածին չէր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունը չի ուզում հեռանալ, որովհետև շատ լավ գիտի, որ եթե այս պահին հեռանա, իր համար շատ վատ կլինի: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի խոսքով, այսօրվա իշխանությունները իշխանությունը չտալու համար ամեն ինչ անելու են: «Սա պարզ տրամաբանություն է. այս իշխանությունը նահանջի տեղ չունի, մինչդեռ նախկին իշխանությունները նահանջի տեղ ունեին: Իրենց, օրինակ՝ մեղադրում էին կոռուպցիայի և նման մեղքերի մեջ, որոնք ինչոր տեղ կարելի էր ներել, աչք փակել դրանց վրա: Ի դեպ, հիմա նախկին իշխանություններից որևէ մեկը բանտարկված չէ ինչ-որ դաժան հանցանքի համար: Բայց եթե հիմա այս իշխանությունները նահանջեն, իրենցից շատ ու շատ հարցերի պատասխան են պահանջելու՝ կապված Արցախի կորստի, ինչպես նաև զոհերի հետ: Բացի այդ, տեսնում ենք, թե ինչպիսի վարկածներ են շրջանառվում հրապարակում:

Եթե հանկարծ դրանց մեկ տոկոսն էլ ճիշտ լինի, իրենք լուրջ բարդությունների առաջ կկանգնեն: Հետևաբար, կյանքի գնով պետք է պահեն իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ամենևին ժամանակ ձգելը չէ: «Ուրիշ բան, որ իշխանությունները հույս ունենան, որ քիչ թե շատ մարդկանց դժգոհությունը մեղմելու համար կարող են շշմեցուցիչ, դրական հաջողություններ արձանագրել թե՛ տնտեսական, թե՛ արժեհամակարգային այլ հարթություններում: Այդուհանդերձ, իշխանական այս կադրերով դա այդքան էլ հավանական չէ»,-հավելեց մեր զրուցակիցը: Վճարվելիք գինը, ըստ քաղաքական մեկնաբանի, այսպես շարունակվելու դեպքում էլ ավելի ծանր կարող է լինել. «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը 2018 թ. դեկտեմբերին քաղաքական հիմարություն է գործել, և հիմա դրա համար պատասխան է տալիս: Սա կյանքի օրենք է, և ոչ ոք դեռ չի խուսափել դրանից:

Իսկ հիմա գնի մեծությունը կախված է այն հանգամանքից, թե ժողովուրդը երբ կվերափոխվի ու երբ ազգ կդառնա: Գոնե ինչ-որ հատվածը, որն ունակ կլինի տեր կանգնել իրականությանը: Քանի դեռ դա չկա, անկումն ու կորուստները շարունակվելու են: Այո, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, հայաստանածին չէր: Ես լավ գիտեմ մեր քաղաքական դաշտն ու այնտեղ առկա ունակությունները: 2018 թ. կիրառվող մեթոդները ներմուծովի էին, մերը չէին: Այսօրվա իշխանական թիմը չուներ դա իրականացնելու քաղաքական փորձառության մակարդակը: Պարզ է, որ ներմուծովի համակարգ էր, բայց ժողովուրդը, ամեն դեպքում, պետք է բավարար խելք ունենար հասկանալու, թե ինչ է անում: Հարցեր պետք է տար հարթակի վրա գտնվողներին. օրինակ՝ մերժեցինք, իսկ ինչպե՞ս ենք լուծելու մեր խնդիրները:

2018 թ. ապրիլին դեռ ոչինչ, ազդեցությունների տակ ընկան, հասկանալի է, իսկ հետո՞: Գոնե 2018 թ. ընտրություններին քվեարկելուց առաջ պետք էր մտածել՝ հաշվի առնելով խնդիրները»: Ինչ վերաբերում է այսօր իրականությունն ընկալելու խնդրին՝ նա նկատեց. «Այստեղ կա նաև մեր թշնամիների ազդեցությունը: Իրենք, պարզ է, կուզենային, որ հայ ժողովուրդը շոկի մեջ ընկներ, վհատվեր, մտածեր հայրենիքը լքելու մասին, այլ ոչ թե ռևանշի: Իրենց պետք էր, որ այս տարածքը հնարավորինս ամայանար, թուլանար և վտանգ չներկայացներ իրենց համար:

Եվ իրենք սա անում են շատ նպատակային կերպով, իսկ մենք չունենք այնպիսի իշխանություն, որ սա կհասկանա ու հակաքայլեր կանի: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է, և վտանգավորությունն ակնհայտ է: Պարզ երևում է՝ ինչ է պետք անել, իսկ իշխանությունը դրա հակառակն է անում. այստեղ պետք է մտածել՝ ինչո՞ւ են այդպես անում և ինչո՞ւ չեն անում այն, ինչը պետք է: Այդ հարցի պատասխանը գտնելուց հետո մարդիկ արդեն իրենք իրենց պետք է հարց տան, թե ի՞նչ կարող են անել: Ազգը, հայրենիքը կրող մի քանի տոկոսը պետք է սա հասկանա ու սթափվի: Այդ մարդիկ պետք է միաբանվեն ու փորձեն այս ամենի դեմն առնել, այլապես մեզ շատ ավելի վատ օրեր կսպասվեն»: Արծրուն Պեպանյանը շեշտեց՝ մենք գտնվում էինք հեքիաթների և ուտոպիաների մեջ: «Մենք մեզ խաբում էինք: Ես քառորդ դար է՝ ասում եմ, որ ժողովուրդը խնդիր ունի, որ իրական պետություն պետք է սարքել և վերափոխել ժողովրդին, բայց մարդիկ չէին լսում: Արդեն այս շրջանը հեքիաթներից ու ուտոպիաներից ազատման փուլ եմ կոչում:

Վերջիվերջո, բացեիբաց պետք է տեսնենք, թե ով ենք ու ինչ իրականության մեջ ենք գտնվում: Հեքիաթներից պետք է վերջիվերջո ազատվենք: Մենք քննության առաջ ենք, և ես լիահույս եմ, որ կկարողանանք խնդիր լուծել. ես այսօր տեսնում եմ մարդկանց, որոնք սա ընկալում են: Ազգի առողջ հատվածը, կարծես, զատվում է ու անհանգստության նշաններ է ցույց տալիս: Միավորվելով՝ նրանք կարող են երկիրն այս իրավիճակից հանել: Միշտ էլ ելք կա, հարցն այն է՝ իրավիճակը սթափ գնահատողներ կա՞ն, թե՞ ոչ: Հիմա, ամեն դեպքում, կան և տեսնում են, որ խնդիր կա: Ազգային վերափոխման ճանապարհներ ևս կան. եթե այդ ընկալումը շատ արագ ձևավորվի, մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Այդ պարագայում կարող ենք ոչ միայն երկիրը հանել այս իրավիճակից, այլ վերելքի տանել»,-շեշտեց քաղաքական վերլուծաբանը: Արծրուն Պեպանյանի խոսքով, քաղաքականության մեջ պետք է կարողանալ ճանաչել իրականությունը՝ իր խնդիրներով հանդերձ:

Նրա դիտարկմամբ, հենց դա է քաղաքականությունը: «Եվ այդ իրականությունը հաշվի առնելով՝ ոչ թե ուտոպիստական, այլ իրական բարեփոխման ծրագիր պետք է առաջարկել: Եվ մեր ողջ դժբախտությունն այն է, որ Երրորդ հանրապետության մեջ քաղաքական գործիչների կողմից իրականությունն ամբողջությամբ ճանաչելու խնդիր կա: Եվ, հաշվի առնելով այդ խնդիրը, իրենց ծրագրերն ուտոպիստական են ու չեն աշխատում: Այս պահի դրությամբ էլ եմ նման խնդիր տեսնում: Չեմ տեսնում այն պատկերը, ուր քաղաքական ուժերն իրականությունն ամբողջությամբ կճանաչեն ու, ըստ դրա, իրական ելքեր կառաջարկեն: Իսկ այսօրվա իշխանությունների խորհրդատուները, որոնք Հայաստանից չեն, ի տարբերություն մեր քաղաքական ուժերի, շատ լավ գիտեն իրականությունը: Նրանք շատ լավ գիտեն, որ մեր ժողովրդի մեջ կա մի հատված, որը նաև «քաղաքական խելք» չունի, և որոնց վրա հենվելով՝ կարելի է ձգել իշխանությունը»,-ասաց Պեպանյանը՝ շեշտելով, որ մեր ժողովուրդն իր գոյությունը պահպանելու համար ամեն ինչի դիմել է, նաև ամեն ինչ արդարացրել:

«Եթե ուզում ենք այլ իրականություն ունենալ, նաև ժողովրդի մտածողությունը փոխելու խնդիր պետք է դնենք: Կփոխենք՝ կունենանք կարգին պետություն, չենք փոխի՝ այս ուղիով էլ կգնանք, եթե, իհարկե, մեր թշնամիները թույլ տան, որ գոյություն քարշ տանք: Այդուհանդերձ, կա այն առողջ հատվածը, որը զգում է պետություն կորցնելու վտանգը: Պետք է նպաստել, որ այդ հատվածը միասնական դառնա, իր առջև ծրագիր դնի՝ օգտվելով նաև սփյուռքի առողջ շերտերից: Այդ դեպքում կկարողանան երկիրը հանել այս վիճակից ու անգամ համաշխարհային գործոն դարձնել:

Այս հնարավորությունն ունենք և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Եթե մենք ունենանք մի քաղաքական հոսանք, որը համակարգ կառուցել գիտի, ապա այդ դեպքում այս իշխանություններից ազատվելը բավականին հեշտ է: Պետք է փորձել քաղաքական դաշտը համակարգ կառուցելու, ժողովրդին կազմակերպելու ուղղությամբ տանել է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ կան շատ տարբերակներ ու համաշխարհային օրինակներ այն մասին, թե ընդդիմադիր լինելով՝ ինչպես են մարդիկ ահռելի փոփոխություններ արել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված