Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անվտանգության խնդիրը տասներորդական հարց դարձավ, իսկ կենցաղայինը՝ առաջնային». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է: Բանակը կազմավորման բարդ ընթացք է ունեցել, իսկ այսօր ամենևին իր լավագույն օրերը չի ապրում: Թե՛ Արցախյան երկրորդ պատերազմը, թե՛ պատերազմին նախորդած ու նաև հաջորդած գործընթացները բարդ իրավիճակ են ստեղծել, ու բանակը կրկին վերակազմավորելու խնդրի մասին է մատնանշվում: Ինչպե՞ս բանակն այս վիճակին հասցվեց, ինչո՞ւ ենք այսօր նման ցավալի իրողության առաջ կանգնել: «Փաստի» հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառներ է առանձնացնում: «Միշտ ասել եմ, որ բանակն այնպիսի կառույց է, որն անընդհատ ոչ թե պլանավորված, այլ լուրջ ներդրումներ է պահանջում: Այնպիսի ներդրումներ, որոնք փոխում են այն ճանապարհի ուղենիշը, որով անցնում է բանակը:

Մենք իրականում բանակին մատների արանքով սկսեցինք նայել, որովհետև մտածում էինք՝ պատերազմներին դիմագրավելու և հաղթանակի հասնելու համար բարոյահոգեբանական ոգին բավարար է: Մինչդեռ զարգացող աշխարհում խոսքն արդեն ոչ թե կոնտակտային, այլ առանց կոնտակտի, այսինքն՝ 5-րդ, 6-րդ սերնդի պատերազմների մասին է: Վերջին պատերազմում հենց այդպիսի պատերազմի ականատես եղանք, որին Ադրբեջանը պատրաստվել էր 1994 թ.-ից սկսած: Ադրբեջանական բանակը 1994 թ.-ից իր առջև դրեց մի նպատակ, որին հասնելու համար միջոցներ չխնայեց: Մինչդեռ մենք բոլորս հույսը դրել էինք բարոյահոգեբանական վիճակի, սպաների, զինվորների սխրանքների վրա ու մի փոքր տեսադաշտից դուրս էինք թողել այն ուղենիշը, որով պետք է առաջ գնայինք: Բանակին վերաբերող հիմնականում ոչ ճիշտ քաղաքական որոշումների, մասնավորապես սպառազինությունների, տարբեր ռազմավարությունների հետ կապված որոշումների պատճառով մենք ունեցանք այսօրվա արդյունքը:

Այսինքն, ճիշտ չգնահատվեց իրավիճակը, ժամանակը և այդ ժամանակի մեջ կիրառվող ռազմական տեխնիկան: Ճիշտ չգնահատելով հանդերձ՝ հասանք մի իրավիճակի, որը մեզ պարտության հասցրեց: Բացի այդ, այն իրավիճակը, որ այսօր հասել է բանակը, ունի նաև հետևյալ պատճառը. քաղաքական ներքին խժդժությունները ևս ազդեցին բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա և ունեցանք այս պատկերը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Հովհաննիսյանը, սակայն, համամիտ չէ այն կարծիքների հետ, թե վերակազմավորման համար մեզ երկար տարիներ են անհրաժեշտ. «Մեզ պարզապես մեծ ցանկություն և մեծ աշխատասիրություն է պետք, որ կարողանանք բանակը վերակազմավորել ու ավելի լավը դարձնել, քան, օրինակ՝ մինչև սեպտեմբերի 27-ն էր: Մեզ ավելի լավ բանակ ունենալու համար առավելագույնը երկու-երեք տարի է հարկավոր, բայց դրա համար առաջին հերթին քաղաքական կամք պետք է լինի, երկրորդը, ինչպես արդեն նշեցի, շատ մեծ ցանկություն ու աշխատասիրություն: Մենք, առհասարակ, պետք է ձերբազատվենք այն մտածելակերպից, ըստ որի, բանակի մասին կա՛մ լավը պետք է ասել, կա՛մ ոչինչ չասել:

Բանակի մասին խոսելիս պետք է զգուշավոր լինենք, բայց, միևնույն ժամանակ, խնդիրը պարտադիր պետք է բարձրաձայնվի: Մյուս կողմից՝ այո, այսօր կան հիմնականում օտարերկրյա տարբեր գրանտային ծրագրերի միջոցով սնվող որոշակի շրջանակներ, որոնց նպատակը մեր պետության նման փոքր պետություններում մի այնպիսի տրամադրություն ստեղծելն է, ըստ որի՝ ո՛չ բանակ կա, ո՛չ ընտանիք կա, ո՛չ եկեղեցի: Այսինքն, միասնությունը խարխլող թեզն են առաջ տանում: Նման միտում կա, և հենց դա էր այն պատճառներից մեկը, որ մեր բանակում ներքին կենցաղային հարցերն ավելի առաջնային պլան եկան. օրինակ՝ սպայի և զինվորի միջև եղած կոնֆլիկտը բերվեց ու սպառազինության խնդրից ավելի առաջնային պլան դրվեց: Այսինքն, անվտանգության խնդիրը տասներորդական հարց դարձավ, իսկ կենցաղայինը՝ առաջնային: Այսօրվա պատկերի հաջորդ պատճառը հենց սա էր: Իրականում մենք, որպես ազգ, պետք է մերժենք սա: Մենք ունենք արժեքներ, ու այդ արժեքներից մեկը բանակն է: Բանակի ինքնասիրությունը կամ բանակի համբավն արատավորող ցանկացած քայլ պետք է մերժել, բայց չպետք է սրա անվան տակ բանակում առկա խնդիրների մասին չխոսել, որովհետև այդ խնդիրները բարձրաձայնելով ու լուծելով՝ ավելի ենք հզորացնում բանակը»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի բոլոր, այդ թվում՝ ապագա իշխանությունները պետք է բառի բուն իմաստով բանակասեր լինեն. «Պետք է բերեն ու առաջին պլանում դնեն բանակը: Եթե սոցիալ-տնտեսական ոլորտում կան ծախսային կրճատումներ, ապա բանակի դեպքում դրանք պետք է բացառել: Եվ բոլոր իշխանությունները պետք է իրենց առջև խնդիր դնեն, որ, օրինակ՝ երկու կամ երեք տարում բանակը պետք է հստակ մակարդակի հասցնել: Եվ դա անել ու ոչ թե այդ մասին թմբկահարել «պետք է անենք» հայտարարությունների համատեքստում»: Ինչ վերաբերում է այս փուլում առկա մարտահրավերներին, ռազմական փորձագետը նշեց, որ գտնվում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ, իր կարծիքով, պատերազմն անխուսափելի է: «Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նորից ու նորից պետք է գամ այն մտքին, որ մենք շեշտը պետք է բանակի վրա դնենք: Բնակչությանն էլ պետք է պատերազմին նախապատրաստվելու մտքի վրա դնել, և ոչ թե նորից բթացնել, խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի մասին խոստումներ տալ, ինչը, վերջիվերջո, կործանման է տանում: Խնդիր ունենք, որը տարածաշրջանում մեծ է:

Խոսքը հենց պատերազմի սպառնալիքի մասին է: Որքան էլ փորձենք քայլեր ձեռնարկել քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառներում հաջողություններ գրանցելու համար, միևնույն է, դրանք կյանքի չեն կոչվի, քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չկա: Իսկ խաղաղություն ունենալու համար հզոր բանակ պետք է ունենանք, քանի որ զսպող օղակը հենց բանակն է լինելու: Դրանից հետո միայն կկարողանանք լուծել մնացած ներքին, քաղաքական, տնտեսական ու արտաքին հարցերը: Այնպես որ, թե՛ այս շրջանում, թե՛ ընդհանրապես առաջիկա մի քանի տարում պետք է կենտրոնացած լինենք բացառապես բանակի վերազինման, հզորացման ու վերակազմավորման գործին»,-եզրափակեց Կ. Հովհաննիսյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում
Ամենադիտված