Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակս աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն է. Ժորա Համազարյան

ՍՊՈՐՏ

Մրցակիցս շատ ուժեղ էր, ոչ մի պարտություն չուներ և լարված մենամարտ ստացվեց: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանը, ով օրեր առաջ իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:

«Մարտը հենց առաջին րոպեից լարված էր ընթանում։ Քանի որ մենամարտը երեկոյի գլխավոր մենամարտն էր՝ բնական էր այդ լարվածությունը։ Մրցակիցս ուժեղ էր, Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից 2 անգամ ճանաչվել է լավագույն մարզիկ, չուներ ոչ մի պարտություն և մեզ երկուսիս էլ պետք էր հաղթանակ։ Իսկ նոկաուտը եղավ հարմար պահի՝ դահլիճի հայերի աջակցությունը ևս նպաստեց դրան»-ասաց Համազարյանը։

24-ամյա բռնցքամարտիկի խոսքով բոլոր մրցակիցներն էլ ունեն իրենց առավելությունները և թերությունները և իր վերջին մրցակցին չի կարող առանձնացնել կոնկրետ ինչ-որ բանով։

Համազարյանը վերջին մենամարտին նախապատրաստվել է Գյումրիում, մարզիչներ Գառնիկ Պողոսյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Նրա խոսքով, կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն թողեց մարզավիճակի վրա, սակայն կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում.
«Կորոնավիրուսը ազդեց ամբողջ աշխարհի վրա, բնականաբար ես էլ անմասն չմնացի։ Ես մարզվում էի ԱՄՆ-ում, վիրուսի պատճառով տեղափոխվեցի Հայաստան, որն էլ իր ազդեցությունն ունեցավ իհարկե մարզավիճակիս վրա, քանի որ երկրում կարանտին էր և չկար ոչ մի բաց մարզադահլիճ, այսինքն մարզումներս անցկացնում էի ինքնուրույն, որն էլ բնականաբար այնքան էլ արդյունավետ չէր։ Հենց դա էլ պատճառներից մեկն էր, որ պարտվեցի նախորդ մենամարտում»,-ասաց Համազարյանը:

Հաղթանակ մենամարտից առաջ Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2020-ի հոկտեմբերին, որում պարտություն էր կրել: Նրա խոսքով, այդ պարտության մեջ մեծ ազդեցություն ունեցավ նաև պատերազմական վիճակը:

«Նախորդ մենամարտս տեղի ունեցավ հոկտեմբերին։ Այդ ժամանակ Հայաստանում պատերազմ էր և ես ինքս ցանկանում էի մեկնել ռազմաճակատ, կամավորագրվել էի, իմ ընկերների հետ միասին զբաղված էի ռազմաճակատ օգնություն ուղարկելով և այդ հոգեվիճակի պատճառով էլ ես պարտվեցի։
Գյումրեցի բռնցքամարտիկին մենամարտերից առաջ մոտիվացնում է հաղթանակի ձգտումը, իսկ նպատակը մեկն է. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում իմ նպատակն է դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Պլանները շատ են, ժամանակը ամեն ինչ ցույց կտա։ Վստահ հաղթանակներով կշարժվենք առաջ»-եզրափակեց Համազարյանը։

   
ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»
Ամենադիտված