Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաբաթվա աստղագուշակ 25.01 – 31.01

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք անակնկալների: Այս շաբաթվա սկզբին դրանք ամենայն հավանականությամբ շատ կլինեն: Ծրագրերը ստիպված եք լինելու փոխել, և ոչ՝ մեկ անգամ: Դրան առավելագույնս հանգիստ վերաբերվեք, առանց ավելորդ ապրումների ու նյարդայնության: Շատ իրադարձություններից կկարողանաք օգուտ քաղել, եթե չկառչեք հին գաղափարներին:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է գործերում կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը նախկինում բարդ էր թվում, եթե օգտագործեք վերջին ժամանակներս ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեզ համար, քննարկել անհանգստացնող հարցերը: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, ոգեշնչել ու աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած շաբաթ է սպասում, որի ընթացքում շատ բան պիտի անեք: Չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերը: Դուք ստիպված եք լինելու սուր անկյունները հարթելու, քննարկումները կառուցողական հուն վերադարձնելու և խաղաղություն պահպանելու համար ջանքեր գործադրել: Ձեր այդ ջանքերը զուր չեն լինի, հենց դրանց շնորհիվ բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք, ձեզ համար թշնամիներ չեք ստեղծի:

Կարևոր գործեր սովորականից շատ կլինեն: Դուք ստիպված եք լինելու բազում մտքեր գլխում պահել, իսկ դա երբեմն անել չեք ուզենա: Բայց դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Լավ է նոր բան սկսեք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են:

Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, և դա ձեզ յուրահատուկ հմայիչ կդարձնի: Շրջապատողները հաճույքով կշփվեն ձեզ հետ, հետաքրքիր բան կառաջարկեն կամ կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին դուք հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով, և հենց դա կդառնա տհաճ իրավիճակների, սխալների ու թերացումների պատճառը: Հավաքեք ձեզ և կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել:

Այս շաբաթ դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հարմար շրջան է ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Կասկած չկա, որ կգտնեք նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կյանքի կոչելու ձևը:

Կփոխվի վերաբերմունքը շատ բաների հանդեպ, դուք նորովի նկայեք նրան, ինչը նախկինում սովորական էր թվում: Ձեր կերպարանափոխությունները շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի: Հնարավոր են անհասկացողության և փոխադարձ դժգոհության պահեր: Շաբաթվա վերջին ամեն ինչ անպայման կհարթվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին ինքներդ ձեզ վերահսկելը սովորականից բարդ կլինի: Հույզերն ուժեղ կլինեն, նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի վերահսկել դրանք: Աշխատեք չկառչել տհաճ ապրումներից, դրանցից շեղվելու եղանակ փնտրեք: Ինչքան շատ հետաքրքիր գործեր ունենաք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Հավանական են արդյունավետ գործնական հանդիպումներ, հաջող կանցնեն աշխատանքի և համագործակցության մասին բանակցությունները: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մարդկանց, որոնց աջակցության շնորհիվ կհասնեն ամենակարևոր մասնագիտական նպատակներին:

Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի մտերիմների հետ շփումների տեսանկյունից: Այդ հատվածում նույնիսկ ամենաբարդ հարաբերությունները կհարթվեն: Հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. բավական է ձեզ բնական պահեք ու անեք այն, ինչ կհուշի ինտուիցիան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հնարավորինս խաղաղասիրաբար տրամադրվեք: Հիմա լավ է ոչ ոքի հետ թշնամություն չանեք ու չվիճեք, հատկապես՝ դատարկ բաների պատճառով: Ձեր մասին ինչ-որ ինֆորմացիայով կիսվելուց առաջ երկար մտածեք: Պարտադիր չէ ձեր հաջողությունների մասին պատմեք հատկապես նրանց, որոնց դրանք չեն վերաբերում: Եթե ինտուիցիան հուշում է, որ լավ է ստվերում մնալ, արժե հենց այդպես էլ վարվել:

Հավանական են ձգձգումներ գործերում, իրադարձություններն ընդհանուր առմամբ ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք: Դրանք շտապեցնելն անօգուտ է, իսկ երբեմն՝ նաև վտանգավոր: Լավ է համբերությամբ զինվեք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ձեզ և՛ կաջակցեն, և՛ կհասկանան, և՛ ոգի կտան: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետևեք ձեր հուզական վիճակին, աշխատեք չանհանգստանալ: Եթե պայմանները թույլ են տալիս, հեռու մնացեք մարդկանցից, որոնց հետ շփվելը դժվար ու տհաճ է: Հիմա ձեզ քննադատություններ ու կծու նկատողություններ պետք չեն, այլ աջակցություն, ոգեշնչվածություն և հոգեկան ջերմություն է պետք:

Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Հիմա լավ է երկարաժամկետ մասնագիտական ծրագրեր կառուցեք. դուք գիտեք, թե ինչի կարող եք հասնել և ինչպես դա անել: Կարող եք բանակցություններ սկսել, որոնք ամենայն հավանականությամբ արդյունավետ կանցնեն: Համախոհներ գտնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:

Շաբաթվա երկրորդ կեսը սրտամոտ զրույցների և անձնական հարաբերություններում դրական փոփոխությունների ժամանակ է: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, հաղթահարել տարաձայնությունները, որոնք խանգարում էին ամենամտերիմների հետ փոխհասկացողության հասնելուն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հաճելի իրադարձություններով լի կլինի: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կօգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հեշտությամբ կսովորեք նորը: Դուք արագ կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ, ոչինչ աչքաթող չեք անի:

Հաճախ հաջողակ կլինեք, իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Լավ է նման իրավիճակների վրա ուշադրություն չհրավիրեք: Նրանք, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, անպայման կնկատեն ամեն ինչ:

Ողջ շաբաթը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Չեն բացառվում աշխատանքի և երկարաժամկետ համագործակցության առաջարկները:

Հավանական են դրական փոփոխություններ սիրելի մարդու հետ հարաբերություններում: Հնարավորություն կունենաք զրուցել կարևոր բաների մասին, որոշումներ ընդունել, որոնք երկուսիդ էլ դուր կգան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ հաջող շաբաթ է գործնական շփումների համար: Կարող եք քննարկել ընթացիկ հարցերն ու մոտ ապագայի ծրագրերը, զրուցել հեռու հեռանկարների մասին: Եթե համախոհների կարիք զգաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Նշանի որոշ ներկայացուցիչների կառաջարկեն միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին: Մտորելու համար երկար ժամանակ չեք ունենա, պատրաստ եղեք արագ պատասխան տալ:

Շաբաթը հարմար է գեղեցիկ իրեր ընտրելու և գնելու համար. կարևոր չէ՝ ձեր, ձեր տան, թե ինչ-որ մեկին նվիրելու համար: Ճաշակը ձեզ հուսախաբ չի անի, նույնիսկ եթե խոսքը էքստրավագանտ իրերի մասին լինի:

Հնարավորություն կունենաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Չի բացառվում՝ հիմա դրանք լրիվ նոր լույսի ներքո տեսնեք: Կկարողանաք ուղղել հին սխալներն ու եզրակացություններ անել, որոնք թույլ կտան խուսափել նորերից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից: Զգուշությունն ու շրջահայաց լինելը կհեշտացնեն ձեր կյանքը, կազատեն ներկայի և ապագայի տհաճություններից: Երբեմն օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Հիմա նման մարդիկ շատ արժեքավոր խորհուրդներ կտան:

Լավ է մտածեք ապագայի մասին ու ծրագրեր կառուցեք: Դուք կկարողանաք տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Ամենայն հավանականությամբ գաղափարներ կհայտնվեն, որոնք կկարողանաք կյանքի կոչել մոտ ժամանակներս: Կգտնվեն օգնել ցանկացողներ, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր:

Շատ օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելը, կարևոր չէ՝ դեմ առ դեմ, թե վիրտուալ: Կարող եք բազում օգտակար բաներ իմանալ, նորովի նայել սովորական բաներին, հրաժեշտ տալ պատրանքներին ու մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կկարողանաք շահավետ գործարքներ կնքել, իրեր գնել, որոնք ձեռք բերելու շուրջ վերջերս շատ էիք մտածում:

Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ձեր կողմը գրավելու ունակությունը: Այս շաբաթ դուք ոչ միայն նոր օգնականներ ու համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Չի բացառվում նաև սիրային հարաբերությունների սկիզբը: Այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը. թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան:

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով, ուրախության առիթներով, տրամադրություն բարձրացնող հանդիպումներով և իրադարձություններով լի կլինի: Այդ հատվածը շատ հաջող է ստեղծագործելու տեսանկյունից: Լավ է զբաղվել անսովոր, գրավիչ ու նոր բանով:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ է ստվերում մնաք: Հիմա դուք սովորականից շատ կուզենաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել, ստիպել շրջապատողներին խոսել ձեր մասին: Դրա պատճառով կարող եք անհարմար վիճակներում հայտնվել, չար կատակների առիթ տալ: Գաղափարներով արժե կիսվել միայն նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ բազմիցս աջակցել են, միշտ ձեր կողմից են եղել: Նոր ծանոթները հազիվ թե կարողանան ձեր մտահղացումներն ըստ արժանվույն գնահատել:

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Լավ նորությունն այն է, որ դրանցում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք ինքներդ ժամանակը շատ արդյունավետ կանցկացնեք, ուրիշներին էլ կօգնեք ինքնակազմակերպվել և կոգեշնչեք:

Դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերությունների ոլորտում նկատելի կլինի շաբաթվա վերջին: Հենց այդ հատվածն է իդեալական սիրային ժամադրությունների, ընկերների հետ հանդիպումների, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործեք: Սա հաջող շաբաթ է: Բայց նրա բոլոր հնարավորություններից օգտվելու համար պիտի ամեն օրն օգտավետ անցկացնեք: Արժե կազմել գործերի ցուցակը, որոնցով անհրաժեշտ է զբաղվել. այդժամ հաստատ ոչ մի բան չեք մոռանա, իրար չեք խառնի, նույնիսկ եթե լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն:

Կարևոր կլինի ուրիշների սխալների վրա սովորելը: Դա թույլ կտա սեփական սխալները չանել, հիմարություններ էլ չանել ո՛չ հիմա, ոչ էլ հետո: Ինչքան ուշադիր հետևեք իրադարձություններին, այնքան շատ կիմանաք նրա մասին, ինչը կարող է հետո պետք գալ:

Լավ գաղափարներ ու օգտակար մտքեր կհայտնվեն: Շաբաթը հարմար է ինքներդ ձեզանից գլուխ հանելու, տագնապներին ու կասկածներին վերջ տալու, ինքնավստահություն ձեռք բերելու համար, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Չի բացառվում՝ նորովի նայեք այնպիսի բաների, որոնք նախկինում ակնհայտ ու միակ ճշմարիտն էին թվում: Որոշ Ձկներ կվերամշակեն իրենց ծրագրերը և ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն:

Եվրոպան բացառել է ռուսական գազի գնումը Գործարկվելու է էլեկտրական շչակ «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. Դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին»«Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար»Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներումՎայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը
Ամենադիտված