Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իր փրկության համար առևտրի առարկա է դարձնում Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունը գնում է խախտելու մեր գոյության ամենակարևոր բանաձևը՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի կարող և չպետք է կառուցի իր արտաքին քաղաքականությունը՝ ուժային կենտրոնների շահերի բախման հաշվին: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը: 

«Հակառուսականություն սերմանող ալիքի ներքո, հիշեցնեմ վարչապետի հոդվածը (Փաշինյանը տողատակերում մեղադրում էր ՌԴ-ին, որ իբրև ռուսական առաջարկները ենթադրում էին միակողմանի զիջումներ հայկական կողմերից – խմբ.), ոչնչում որևէ օպերատիվությամբ երբևէ աչքի չընկած Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր շտապեց պաշտոնավարման հետ կապված շնորհավորել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականին՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին Ղարաբաղյան կարգավորման գործընթացի տարաբնույթ փուլերում, ներառյալ կարգավիճակի հետ կապված հարցերում, իր ներգրավվածության համար: Որտե՞ղ եք տեսել դա, Թրամփի հայտարարության մե՞ջ», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ պատերազմի նախաշեմին և պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի պահվածքը և հետևաբար ԱՄՆ-ի հետ աշխատանքը հասկանալու համար բավական է հիշել ռազմական գործողությունների ամենաակտիվ փուլում, երբ հրետակոծվում էին անգամ խաղաղ բնակավայրերը, Թրամփի արած հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան նախաձեռնությունը հաջողել է, և ստացվել է կրակը դադարեցնել:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարգի աշխատանք չկար, և հիմա փորձ է արվում Բայդենի պաշտոնավարումից հետո իրականացնել ինչ-որ գործողություններ, որոնք պարզ տրամաբանությամբ ընկալելը փորք-ինչ դժվար է», - նշել է նա:

Այդ համատեքստում երկրորդ բավականին հետաքրքիր էլեմենտը, վերլուծաբանի դիտարկմամբ, ի դեմս Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ –ում նոր դեսպանի սպասվող նշանակումն է:

«Մարդ, որը դիվանագիտության հետ չունի որևէ առնչություն, փաստորեն նշանակվելու է, գոնե ինքն անձամբ դա չհերքեց, աշխարհի գերտերություններից մեկում, Մինսկի խմբի համանախագահ երկրում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրում Հայաստանի դեսպան», - նշել է նա՝ հավելելով, որ Մակունցն ունի ընդամենը մեկ կարևոր արժանիք՝ շատ մտերիմ է վարչապետի պաշտոնը զբաղեցնողին:

«Դա նորմա՞լ է դիվանագիտական հարաբերությունների, դիվանագիտական աշխատանքի, արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ ոչ», - նշել է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ հերթական անգամ ինչ-որ բան է եփվում Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի թիկունքում:

«ԱՄՆ-ի ակտիվանալը կամ նրան դրդելն ակտիվացման, ինչը տեղի է ունենում այս օրերին, զուգահեռաբար հակառուսականության ինչ-ինչ էլեմենտներ մտցնելով, հուշում է, թե ինչ է փորձում անել այս իշխանությունը և վարչապետի պաշտոնը զբաղեցնողը», - ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի միայն ու միայն շահերի հատման ծիրում, քանի որ Հայաստանի համար դժվար կլինի շարունակել իր ընթացքն օրինակ ռուս-ամերիկյան շահերի բախումով առաջացած փլատակների տակից:

«Այսօր բոլորիս աչքի առաջ խախտվում է այս ոսկե բանաձևը», - նշել է նա՝ ընդգծելով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր փրկության համար առևտրի առարկա է դարձնում Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես:

Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ամենադիտված