Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ սկսվեց եւ շարունակվեց պատերազմը. Արմեն Գեւորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում ներկայացրած հոդվածում փորձել է մատնացույց անել այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմին եւ հայկական ղեկավարության կապիտուլյացիային։ Հոդվածում փորձ է արվում ներկայացնել վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական վերլուծությունը։ Համառոտագրում ներկայացված են հիմնական սխալները, եզրահանգումները։

«Համառոտագիր

Նոր հոդվածում փորձել եմ մատնացույց անել այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմին եւ հայկական ղեկավարության կապիտուլյացիային։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց փորձ է՝ վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական վերլուծության։ Այս համառոտագրում ներկայացված են հիմնական սխալները, եզրահանգումները։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Այսպիսով․

Սխալ 1. Այն բանից հետո, երբ Արեւմտյան աշխարհը հրաժարվեց «անվճար» ֆինանսավորել հետհեղափոխական Հայաստանը, Փաշինյանն ու իր թիմը պատրաստ էին Արցախի խնդրի «խաղաղ եւ արագ կարգավորմանը»՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ ներդրումների դիմաց։ Այդ պատճառով հայտնվում է ոչ հրապարակային «հողեր փողի դիմաց» բանաձեւը, եւ դա Փաշինյանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նրա համար մեկ այլ դրդապատճառ դարձավ, պայմանականորեն ասած, Քոչարյանի գործի՝ իր համար անցանկալի զարգացումը, ինչը Փաշինյանին վերջնականապես դրդեց Արցախի հարցում «խաղաղ եւ արագ լուծմանը»։

Սխալ 2. Տարօրինակ է, որ Փաշինյանը եւ իր թիմը թաքցնում էին ողջ բանակցային գործընթացը, եւ հասարակական կարծիքը չէին նախապատրաստում խաղաղ համաձայնագրերին։ Համաձայնեք, որ նրա համար դա շատ ավելի հեշտ կլիներ, քան՝ սադրել պատերազմ՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, ստեղծել հաղթանակի էյֆորիա եւ, ըստ էության, գործը ցինիկաբար տանել կապիտուլյացիայի: Հենց այստեղ է տեղի ունենում Փաշինյանի երկրորդ սխալը՝ ամբողջ բանակցային գործընթացը գաղտնի պահել, հասարակական կարծիքը չնախապատրաստել «արագ եւ շահավետ խաղաղության», ու դրա փոխարեն շարունակել զարգացնել «նախկինների» եւ «մարտի 1-ի» թեման։

Սխալ 3. Փաշինյանի ժամանակաշրջանի՝ Արցախյան խնդրի կարգավորման կարեւոր առանձնահատկություններից էր այն, որ զուգահեռ ընթանում էր մի քանի գործընթաց։ Առաջինը՝ հրապարակային-պաշտոնական ձեւով, ԱԳՆ-ների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակում, մյուսը՝ գաղտնի-ոչ պաշտոնական՝ հատուկ ծառայությունների ղեկավարների, ինչպես նաեւ՝ Փաշինյանի թիմի արեւմտամետ հատվածի եւ այլ լիազորված անձանց մակարդակում, ինչի մասին արդեն բոլորին հայտնի է։ Հենց այստեղ էլ արձանագրվում է Փաշինյանի երրորդ սխալը՝ նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել իր ծրագիրն իրագործելու համար հիմնական գործընկեր ընտրելու հարցում եւ փորձում էր նստել երկու աթոռի միաժամանակ։ Բացի այդ, նա սկսեց վերացնել անմիջական հարեւանների հետ հարաբերությունների ձեւավորված ավանդույթները՝ տարածաշրջանում անցողիկ խոստումների եւ սպասելիքների դիմաց։

Սխալ 4. Լավրովյան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխիջումների, բայց ժամանակի ընթացքում Ալիեւի ախորժակը կտրուկ մեծացավ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ «ով վճարում էր, նա էլ պատվիրում էր երաժշտությունը»։ Փաշինյանի հետ գաղտնի, ոչ պաշտոնական բանակցություններում Ալիեւը չէր կարող բաց թողնել եւ ոչ մի շանս՝ նոր զիջումներ կամ նոր տարածքներ «պոկելու» համար՝ բացի Լավրովյան պլանով նախատեսվածից։ Հենց սրա արդյունքում ադրբեջանական կողմը հատուկ ձեւով դրեց Շուշիի հարցը, այսինքն՝ Շուշին դարձնել ամբողջովին ադրբեջանական եւ հանձնել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Թերեւս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարվելն էր՝ այդպիսով Ադրբեջանի համար բերդաքաղաքը հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինյանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ եւ խաղաղ կարգավորման» ամբողջ փազլը հնարավոր է չստացվել: Որոշակի փուլում բանակցությունները հայտնվեցին փակուղում:

Շուշին դառնում էր հիմնական խոչընդոտը, եւ դրա մասին էին խոսում հակառակորդին հունից հանելուն միտված քաղաքականությունը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», այնուհետեւ, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում, Փաշինյանի պարը նույն տեղում, Արցախի խորհրդարանի՝ Շուշի տեղափոխման ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի բանաձեւը եւ վերջապես «հուլիսյան հաղթանակները» Տավուշում։ Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտեին ՀՀ զինված ուժերի իրական հնարավորությունների, երկարատեւ պատերազմ վարելու ռեսուրսների բացակայության, Թուրքիայի եւ Անկարայի ծրագրերի մասին։ Գլոբալ առումով՝ Փաշինյանը սխալվեց չորրորդ անգամ՝ վստահ լինելով, որ արեւմուտքը չի թողնի բռնապետ Ալիեւին՝ պատերազմ սկսել Փաշինյանի դեմոկրատական Հայաստանի հետ։

Բայց այս ամենը կարող է խոսել նաեւ այն մասին, որ կողմերը չեն բացառել նաեւ ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի հանձնումով ճանապարհ հարթել դեպի «արագ խաղաղ լուծման» ծրագրի իրականացմանը:

Սխալ 5. Հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի առանձնահատկության վրա՝ ընդունվող փաստաթղթերի ֆորմատը։ Ստորագրվում է արդեն երկրորդ փաստաթուղթը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։ Եթե Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների եւ պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումն ու պիտի գրված լիներ ամբողջ մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա, ապա հիմա այդ անհրաժեշտությունը չկա, եւ Լավրովյան պլանն իր ամենաադրբեջանամետ տարբերակով տեղավորվեց պարզ Հայտարարության մի քանի էջի վրա։ Պետք չէ այն վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել Սահմանադրական դատարան, բայց պետք է անպայմանորեն իրականացնել քեզ վրա վերցրած պարտավորությունները։ Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց փաստացի ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ Ազգային Ժողովի, ինչպես նաեւ՝ Արցախի խորհրդարանի մասնակցության։ Եվ սա դաձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Պարզվեց՝ Արցախյան խնդրի կարգավորման համար չկա ո´չ Նախագահի, ո´չ Ազգային Ժողովի, ո´չ էլ՝ Կառավարության կամ ՍԴ-ի անհրաժեշտություն։ Ըստ էության՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, եւ ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որեւէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է։

Սխալ 6. Մեծ հաշվով՝ վերջին անգամ Փաշինյանին սխալվել դեռ թույլ չեն տալիս համատեղ հայտարարությունը ստորագրած իր գործընկերները։ Հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս՝ դեռ սահմանափակ թվով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիորեն կայացվում են Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչեւ վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թվով խաղացողների շարքում ակտիվորեն տեղ զբաղեցնել ձգտի ԱՄՆ նոր վարչակազմը։

Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի եւ Հադրութի կորստի եւ Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի եւ Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի եւ իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով եւ Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Այլընտրանքային նախագծեր խմբի կայքում։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված