Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 24

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ օր է կարևոր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Կարող եք ստանձնել նոր գործերը, իրագործել այն գաղափարները, որոնց վաղուց չէիք համարձակվում անցնել: Մի կասկածեք ձեր հաջողության վրա, այն սարերի հետևում չէ: Հնարամտությունը, որը կդրսևորեք օրվա կեսին, կօգնի հասնել նրան, ինչը նախկինում անհնարին էր թվում:

Դրական միտումները նկատելի կլինեն և սիրային հարաբերություններում: Լավ կանցնեն ժամադրությունները: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա նույնպես կարող է ձեզ շատ հաճելի անակնկալ մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր դուք յուրահատուկ գրավիչ ու շատ շփվող կլինեք: Համախոհներ փնտրելու հետ կապված դժվարություններ չեք ունենա, յուրաքանչյուրը պատրաստ կլինի իր օգնությունն առաջարկել: Բայց արժե նկատի ունենալ, որ այսօր ձեզ ձգտող բոլոր մարդիկ չէ, որ բարի մտադրություններով են առաջնորդվում: Ձեր վստահությունից օգտվող մարդիկ էլ շատ կլինեն: Այդ իսկ պատճառով՝ զգույշ եղեք և շուրջը բոլորին մի վստահեք:

Օրը հարմար է կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով զբաղվելու համար: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, ժամանակին նկատել և ուղղել ուրիշների սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Էներգիան և վճռականությունը կօգնեն հասնել դրված նպատակներին: Մի ծուլացեք, քանի որ օրը կարծես հատուկ ստեղծված լինի առանց ձեռքերը վայր դնելու աշխատելու համար: Պարգևը չի ուշանա և կգերազանցի ձեր սպասելիքները: Հնարավոր է հաղթահարեք ղեկավարության հետ տարաձայնություններն ու նոր, ձեզ համար ավելի բարենպաստ պայմաններով համագործակցություն սկսեք:

Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Դուք ոչ միայն կկռահեք ուրիշների ցանկությունները, այլև հնարավոր ամեն բան կանեք, որպեսզի դրանք իրականանան: Հենց ձեր ջանքերի շնորհիվ կլուծվի այն խնդիրը, որը վերջերս վշտացնում էր ձեր մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, գլուխ հանել թուլություններից ու կասկածներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք կկարողանաք վերահսկել ձեր հույզերը, իսկ արարքներում կղեկավարվեք բացառապես առողջ բանականությամբ: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ ապրումներից ու ցնցումներից:

Շրջապատողների հետ շփումներում երբեմն չափազանց ուղղախոս կլինեք: Դա բոլորի սրտով չի լինի, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Կարևոր կլինի քննադատություններով չտարվելը. ոչ բոլորն ուրախ կլինեն լսել դրանք: Հումորի զգացումը ձեզ բազմիցս կօգնի լիցքաթափել մթնոլորտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաճախ լրիվ անսպասելի իրադարձություններով լի կլինի: Ցանկալի չէ լուրջ որոշումներ ընդունել, քանի որ դեռևս անհրաժեշտ տեղեկատվությանը չեք տիրապետում: Հին թշնամիներից մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, կօգտվի ձեր վստահող լինելուց, բայց դուք ժամանակին նրան ջրի երես կհանեք:

Հրաժարվեք խոշոր գնումներից, աշխատեք նվազագույնի հասցնել չծրագրված ծախսերը: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շնորհակալ կլինեք, որ զգույշ եք եղել գումարի հետ և այն դատարկ բաների վրա չեք ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վառ ու հիշարժան օր է: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, բայց հաճելի պահերն ավելի շատ կլինեն, քան լարված պահերը: Կարևոր կլինի սեփական զգացմունքները վերահսկելու ունակությունը, ցանկացած պայմաններում խելամիտ ու սառնասիրտ լինելը: Հենց դա կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել և հասնել այն նպատակներին, որոնց վաղուց եք ձգտում:

Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Այսօրվա իրադարձությունները կօգնեն շատ բաների նորովի նայել, հրաժեշտ տալ պատրանքներին և նոր ու լրիվ իրական ծրագրերի անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք հեշտությամբ կտարվեք անսովոր ու վառ գաղափարներով, ամեն նոր բան ձեզ հետաքրքիր կթվա: Այստեղ կարևոր կլինի ֆանտազիաներն իրականության հետ չշփոթելը: Գործնական և լուրջ եղեք, ծրագրերի իրագործմանն անցնելուց առաջ խելամիտ գնահատեք ձեր հնարավորությունները: Կարելի է և պետք է խորհրդակցել հարազատների հետ, քննարկել նախաձեռնությունները ընկերների և կոլեգաների հետ. դուք օգտակար խորհուրդներ կստանաք:

Լավ հանգստանալու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք այն մարդկանց հետ, ովքեր լավ գիտեն՝ ինչով կարելի է ուրախացնել ու զարմացնել ձեզ: Չեն բացառվում անակնկալները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք շատ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք դրանցից գլուխ կհանեք և ոչ ոքի չեք դիմի օգնության խնդրանքով: Նոր գաղափարներ, ստեղծագործ ծրագրեր ու մտահղացումներ կհայտնվեն: Ամեն անգամ չարժե դրանք միանգամից իրագործել: Մի փոքր սպասեք, բարենպաստ պահը շուտով կգա, և հենց այդ ժամանակ էլ կսկսեք գործել:

Տնային տոները, ընտանեկան միջոցառումները կնպաստեն մտերիմների հետ հարաբերությունների ամրապնդմանը: Հին տարաձայնությունները կմոռացվեն, նորերի համար պատճառներ էլ չեն լինի, փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը կուրախացնեն և կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Փոփոխություններ կուզենաք, բայց դեռ դժվարությամբ կկողմնորոշվեք, թե որ ուղղությամբ է պետք շարժվել: Շտապելու կարիք չկա. դուք իրավիճակն ուսումնասիրելու, ամեն ինչ կշռադատելու, նպատակների ու ծրագրերի հարցում որոշակիություն մտցնելու ժամանակ կունենաք: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների, հարազատների, ընկերների հետ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի պատահական ասված խոսքը ձեզ ճիշտ որոշման մղի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անակնկալ ձևով: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը: Որոշ Աղեղնավորներ իրենց եկամուտները մեծացնելու հասարակ ու արդյունավետ եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական տրամադրվեք և շատ բան կհասցնեք անել: Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, մասնագիտական հաջողություն: Հնարավոր է՝ դուք կարիերայի բարձունքները միանգամից չգրավեք, բայց հենց այսօր ընդունված որոշումների շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն:

Շատ հաջող օր է նրանց համար, ովքեր շատ են շփվում մարդկանց հետ. նոր ծանոթությունները և կապերը օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործի վրա, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Դուք հաջողությամբ ավարտին կհասցնեք այն, ինչ վաղուց եք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, եթե զգույշ ու շրջահայաց լինեք, հեռու մնաք կասկածելի միջոցառումներից: Գայթակղություններ այսօր շատ կլինեն, բայց առողջ բանականությունը կօգնի դիմակայել դրանց:

Նրբանկատ եղեք մտերիմների հետ: Նրանք ամեն անգամ իրենց ձեր ուզածի նման չեն պահի, բայց հիմա հարաբերությունները բուռն ձևով պարզելու ժամանակը չէ: Կենտրոնացեք փոխզիջման հասնելու վրա և նկատի ունեցեք, որ լուրջ թվացող բոլոր հարցերը չէ, որ այդպիսին են: Չարժե վիճել նրա մասին, ինչը շուտով պարզապես կմոռացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Ձեր գաղափարները լավը և ժամանակին կլինեն, այսօր դրանք առանց դժվարության կկարողանաք կյանքի կոչել: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարծիքը ձեզ համար շատ կարևոր է. դուք ամենալավ տպավորությունը կթողնեք: Հավանական են հաճելի անակնկալներ:

Ուրախության առիթների պակաս չի լինի: Երբեմն խոսքը դատարկ բաների մասին կլինի, բայց հաճախ խոսքը և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար կարևոր բանի մասին կլինի: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՊուտինն ու Սի Ծինփինը գրեթե մեկուկես ժամ բանակցել են Պրեմիեր լիգա. Չելսին լոնդոնյան դերբիում հաղթեց Տոտենհեմին Առավել զգուշավոր եղեք երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում. հայտարարություն Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Ողբերգական դեպք՝ ՍևանումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Թուրքիայում 5.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցելԱրևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Հուգարդեն գարեջուրԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Թրամփի ռազմական լիազորությունները կսահմանափակվում են Արարատից հայտնում են 4 վիրավորի մասին«ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի կորուստները կկազմեն առնվազն 5 միլիարդ դոլար» Ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. «Հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածելն է»» Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում. պատմության այս օրը (20 մայիս)Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ. Sputnik Արմենիա Խոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ» «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ» «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ» Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆԻրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել
Ամենադիտված