Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իգիթյանի անկեղծ ինքնախոստովանանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկուսուկես տարիներին քանիցս ականտես ենք լինում իշխանական տարբեր ներկայացուցիչների անմեղսունակ ու ոչ հոդաբաշխ մտքի գոհարների, իրականում վստահաբար կարող ենք պնդել, որ դրանց պակասն ընդհանրապես չկա․ դրանց ականատես են լինում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Օրերս իմքայլական` նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանն ասել էր, թե` հայ գերիներին ազատելու խնդիրը «ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է»: Իգիթյանն, ինչպես հայտնի է, ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է և պարզվում է՝ այս ընդգծված հակառուս պատգամավորը չի խորշում` իր չարած աշխատանքի համար բազմապատկված աշխատավարձից բացի նաև ճոխ հավելավճար, կրկնակի պարգևատրումներ ստանալ, բայց նեղն ընկնելուց հենց ռուսին է ապավինում` որ իր սև երեսը սպիտակեցնի։

Իշխանական տարեց երեսփոխանը, փաստացի, խոստովանել է, որ իրենք անկարող են որևէ բան անել ու «գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը»: Նույնիսկ կարծիք է հայտնել, թե դա «մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին»: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք ստացվում է մոտավորապես հետևյալը․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Իգիթյանը շատ պարզ ու թափանցիկ արձանագրել է, որ ինքն ու իրենց հանձնաժողովը, իրենց ողջ խմբակցությունն ու իրենց մեծամասնության պատճառով ամուլ խորհրդարանը, իրենց կառավարությունն ու իրենց վարչապետը ոչինչ են, դատարկություն են առնվազն արտաքին հարթությունում։

Հաստատել է, որ իրենք միայն թույլ, թավշյա, թեթև բաներ են կարողանում անել թշնամու հետ, միայն ստելու ու դավաճանելու, հանձնվելու ու պաշտոնից կառչելու են ընդունակ։ Իսկ երբ պետք է կոշտ դիրքորոշում ունենալ, ժողովրդին պաշտպանել, մարտնչել ու հայրենի հողը չլքել` իրենք բացակա են ու իրենց տեղը հոժարակամ զիջում են ռուսին, քանի որ իրենց «ուժը չի պատում»։ Այս ամենը լսելուց ու վերլուծելուց հետո առաջ են գալիս տրամաբանական հարցերի մի ամբողջ շքերթ. բա դո՛ւք ինչի՞ համար եք ու ո՞ւմ եք պետք, բա ձեր վախկոտ վարչապե՛տը ի՞նչ պետք է անի, բա ձե՛զ էլ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձե՛զ վստահի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ Կրասնոդարում
Ամենադիտված