Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը կլաններին հաղթելու համար պետք է ստեղծի սեփական «կլան». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի գրեթե ցանկացած նշանակումից հետո լրատվամիջոցներում հայտնվում է համապատասխան տեղեկությունն այն մասին, որ նորանշանակ պաշտոնյան կամ Գազպրոմի աշխատակից է, կամ նախկին աշխատակից է, կամ էլ վարչապետի հետ բարեկամական կապեր ունի։ 
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ բարեկամական կապեր ունեցող պաշտոնյաներին, ապա վերջիններիս մասով վարչապետը հրապարակավ նշել էր, որ հնարավոր է, որ իր բարեկամին նշանակի աշխատանքի։ Վարչապետն անշուշտ նկատի էր ունեցել այն փաստը, որ ինքն առաջնորդվելու է միայն պրոֆեսիոնալիզմով, սակայն միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանի համար առավել քան պարզ է, որ հայաստանյան վարչակարգը հիմնված է անձնական հավատարմության ու վստահությունների վրա և այս տեսանկյունից նա պարզապես չի կարող իր միայն պրոֆեսիոնալ թիմով որևէ արդյունքի հասնել, քանի որ կլանների դեմ հնարավոր է պայքարել միայն համապատասխան կլանով։ Մեծ բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ վարչապետը պարզապես ստեղծում է իր յուրօրինակ «կլանը»։ Ի դեպ այստեղ արդեն բոլորովին էլ էական չէ այն փաստը, որ հնարավոր է վարչապետի նշանակած անձինք իսկապես էլ իրենց ոլորտների մասնագետներն են և գործունակ անձինք։ Խնդիրն այստեղ միայն տպավորությունների և հանրային ընկալման մեջ է։
Այս տեսանկյունից, եթե Կարեն Կարապետյանի ազգականը, որը նշանակվել է պաշտոնի և ոլորտի փայլուն մասնագետ ու պրոֆեսիոնալ է, ապա միևնույն է` նա շարունակելու է ընկալվել զուտ որպես վարչապետի բարեկամ։ 
Հանրային այս ընկալման փոփոխության համար վարչապետին առավել քան անհրաժեշտ է կարճ ժամանակում երևացող ու շոշափելի արդյունքների ապահովումը, որ բնականաբար չափազանց բարդ խնդիր է առնվազն ժամանակի սղության պատճառով։ 
Մյուս կողմից Կարեն Կարապետյանը կառավարության կազմում ընդգրկելով իր նախկին աշխատակիցներին, և իր հետ ուղղակի կապ ունեցող անձանց հենց իրեն և իր կառավարությանը դնում է բավական մեծ պատասխանատվության տակ, քանի որ ակնհայտ է ՝ վարչապետը կադրային քաղաքականության մեջ քարտ բլանշ է ստացել ուղղակիորեն Սերժ Սարգսյանից, ինչի արդյունքում վերջին շրջանում պաշտոնանկ արվեցին անգամ Սերժ Սարգսյանի մի շարք հովանավորյալներ։ Սա նշանակում է, որ կառավարությունը առավելագույնս պետք է բավարարի հայտարարվող ակնկալիքները։ 
Ինչ խոսք, տեսականորեն նման հեռանկարի հնարավորությունը կա և վարչապետին էլ գործողությունների ազատություն որոշակի չափով ընձեռվել է, սակայն գործնականում այս դեպքում արդեն Կարեն Կարապետյանը բախվելու է հենց Հանրապետականի և իշխանության ներսում գործող տարբեր կլանների շահագրգռությունների հետ, ինչը բավական թեժ և, ամենայն հավանականությամբ, ստվերային զարգացումներ է ենթադրում բուն վարչակարգի ներսում։ 
Թե ինչ արդյունքներով դուրս կգա այդ պայքարից վարչապետն իր թիմով, ներկայում դժվար է ասել, քանի որ իշխանության ներսում առկա կլանները ձևավորվել են իշխանության վերարտադրման գործում իրենց գործողությունների արդյունքում և բնականաբար հեշտությամբ չեն զիջելու դիրքերը։ Մյուս կողմից պետական իշխանության գործունակության պարագայում չափազանց դժվար է վերջինիս դիմակայելը , ուստի մեզ թույլ կտանք ենթադրել, որ առաջիկայում հայաստանյան իշխանական և ընդհանուր քաղաքական դաշտում սպասվում են բավական հետաքրքիր և անակնկալ տեղաշարժեր։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ
Ամենադիտված