Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերկանտիլ քայլերի շարք՝ պետական ապարատն առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համար». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից` մեր երկրում իշխանության հրաժարականի պահանջ է ձևավորվել, մյուս կողմից՝ նույն իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի: Զուգահեռ՝ որոշ նշանակումներ են արվում, որոնք հիմնականում փոխատեղումների են նման: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի մեջ այլ նպատակ է տեսնում, որում ամենևին երկիրն ստեղծված իրավիճակից հանելու խնդիր չկա: «Իրականում, իմ կարծիքով, խոսքը պետական ապարատը ռեսթարթի ենթարկելու մասին չէ: Խոսքն, ըստ իս, այդ պետական ապարատն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու և վերաֆորմատավորելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտման մասին է:

Բոլոր կադրային տեղափոխությունները, որոշ դեպքերում «ռակիրովկաներն» անխուսափելի արտահերթ ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ վերցնելու փորձ են: Այլ կերպ ասած՝ մոբիլիզացվում, փորձ է արվում լիովին վերահսկողության տակ վերցնել վարչական ռեսուրսը: Նիկոլ Փաշինյանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛, առավել ևս, պատերազմից հետո շատ լավ հասկացավ, որ բացարձակապես չի վերահսկում երկրում տիրող իրավիճակը, որ իրականում պետական ապարատն ընդհանրապես չի ենթարկվում իրեն: Այսինքն, երկրում անիշխանություն է տիրում: Ու այս պայմաններում, քանի որ ինքն այլ ելք չունի, առաջարկվող անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ իր տարբերակը առաջարկեց: Ասաց՝ եկեք այդ դեպքում ոչ թե հրաժարական տամ, այլ արտահերթ ընտրություններ անենք: Ն. Փաշինյանը հասկանում է, որ այդ տարբերակն է իրեն մնացել, և այդ տարբերակով է խաղում: Հասկանում է նաև, որ գոնե այդ տարբերակով գնալու համար պետք է վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ լինի, որովհետև հիմա Ն. Փաշինյանն այդ վարչական ռեսուրսն էլ չունի: Սա է պատճառը, որ փոխում է իր աշխատակազմի ղեկավարին, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կփորձի անել նաև ուժային կառույցներում:

Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ում տարօրինակ նշանակումներ են արվում: Կարծում եմ, մեծ հաշվով, սա մի գործընթաց է, որը կփորձի իրականացնել: Եվ սա է պատճառը, որ, ըստ իս, խոսքն ամենևին պետական ապարատի ռեսթարթի մասին չէ: Նպատակը երկիրն ստեղծված «անվերադարձ կետից» քիչ թե շատ տանելի ու վերահսկելի դարձնելը չէ: Սա մերկանտիլ քայլերի շարք է՝ պետական ապարատը առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համատեքստում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը պարզապես վարչական ռեսուրսը վերահսկելի դարձնելն է: «Իսկ պրակտիկան ցույց տվեց, որ պետական ապարատը ոչ միայն վերահսկելի չէ, այլև Ն. Փաշինյանն ընդհանրապես վարչական ռեսուրս չունի. ի վերջո, վարչական ռեսուրսը պետական ապարատն է, ՏԻՄ-երը, ուժային կառույցներն են, ինչպես նաև տարբեր այլ լծակներ, որոնց թվում նաև բիզնեսմեններն ու ֆինանսական լծակներն են: Դա, մի քիչ ամպագոռգոռ ասած, այն էլիտան է, որը պահանջել է իր հրաժարականը: Մեծ հաշվով, վարչական ռեսուրս կոչեցյալն էլ իրենը չի, ինչպես ցույց տվեցին Ն. Փաշինյանի շատ անհաջող գործողությունները:

Մասնավորապես, դեկտեմբերի 19-ին Եռաբլուր, ինչպես նաև Սյունիք մտնելու փորձերը: Բայց հիմա ասել է՝ հրաժարական չի տալու ու, որպես քաղաքական սակարկություն, առաջարկել է արտահերթ ընտրություն անել: Այդ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ամենագլխավոր հույսերից մեկը վարչական ռեսուրսն է: Չեմ բացառում, իհարկե, նաև ազդեցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Այսինքն, թվանկարչությունն էլ չեմ բացառում: Ըստ էության այն, ինչից հենց հիմա վախենում են ընդդիմադիրները»,-նկատեց Վ. Հակոբյանը: Ինչ վերաբերում է նկարագրված իրավիճակին, որտեղ եղածից հետո ոչ թե հեռացած, այլ ինչ-որ շանսերի ու հույսերի մասին մտածող իշխանություն կա, Վիգեն Հակոբյանը երկու գործոն է առանձնացնում: «Այս պահի դրությամբ առնվազն երկու գործոն կա: Նախ՝ ունենք մի հասարակություն, որին տարիներ շարունակ և, մասնավորապես, վերջին 2,8 տարվա ընթացքում պատերազմի ոչ բարենպաստ արդյունքին էին պատրաստում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այստեղ երկու կողմն էլ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ամեն դեպքում, իրենց խաղը խաղացին:Այսինքն, մենք ունեինք հասարակության նման բազա, որին կարելի էր կա՛մ դեակտիվացնել, կա՛մ ակտիվացնել:

Ի՞նչ արեց իշխանությունը: Խաղաց իր զանգվածի նուրբ լարերի վրա: Այսինքն, ընտրվեցին մի քանի թիրախային խմբեր, որոնց վրա հստակ աշխատեցին: Որո՞նք են այդ թիրախային խմբերը: Օրինակ՝ խոշոր բիզնեսին, տնամերձ օլիգարխներին, որպես պարտության փոխհատուցում, ասվում է, որ տնտեսական, այսպես ասած, ապաշրջափակում է լինելու, և բիզնեսն ազատվում է Արցախի բեռից, Արցախից բխող շրջափակումներից, խոշոր բիզնեսի առջև «նոր շուկաներ» են բացվում: Եվ սա ուղղակիորեն ասվեց թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ նորանշանակ էկոնոմիկայի նախարարի կողմից: Պարտության ֆոնի վրա ուղղակիորեն ասվեց, որ կարող են բացվել թուրքական և ադրբեջանական շուկաները և, հակառակը, նրանց համար կարող է բացվել հայաստանյան շուկան: Այսինքն, խոշոր բիզնեսին, այդ թվում՝ բոլոր իշխանությունների տնամերձ օլիգարխներին նման բաներով են շողոքորթում: Փոքր առևտրականներին էլ են շողոքորթում, որ իրենց հանդեպ լոյալ լինեն ու ձայն չհանեն: Ասում են, թե ապաշրջափակման արդյունքում, իբրև թե, երկաթգիծն օգտագործելով՝ կարող են դեպի Ռուսաստան գնալ: Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրն էլ ուղղակիորեն կասեն, որ Թուրքիայի սահմանը կբացվի արդեն ոչ թե Նախիջևանի, այլ Մարգարայի միջոցով:

Փոքր բիզնեսին ասում են՝ ձեր գործերը կլավանան, որովհետև եթե չկան տրանսպորտային շրջափակումներ, ձեր ներմուծվող ապրանքը կարող եք «թուրքիաներից» բերել: Նրանց գայթակղում են նման՝ հիմնականում ֆանտաստիկ հեռանկարներով: Անհետ կորածների հարազատներին էլ ասում էին՝ քանի ընդդիմությունը միտինգներ է անում ու պահանջում է իշխանության հրաժարականը, իրենց հուզող հարցերը չեն կարող լուծվել: Ի դեպ՝ սա մինչև վերջերս շրջանառում էին: Երևի թե, հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից հետո միայն բոլորի համար հասկանալի դարձավ, որ դրանք որևէ կերպ իրար հետ փոխկապակցված չեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ կային նաև օբյեկտիվ զգացողություններ, որոնց վրա իշխանությունը ևս խաղում էր: «Ասում են՝ եթե պատերազմը շարունակեինք՝ զոհերը կավելանային:

Ամեն դեպքում, երիտասարդների ծնողների, քույրերի ու կանանց մոտ ինքնապաշտպանության բնազդն է աշխատում: Նիկոլը խաղաց նաև այն կետի վրա, երբ, ըստ էության, ասաց՝ ընդդիմությունը որ գա, ես չլինեմ, միանգամից պատերազմ կսկսեն: Մեծ հաշվով, խաղաց նման մանիպուլ յացիաների, սպեկուլ յացիաների վրա: Ընդդիմությունն իր հերթին շատ ակադեմիական ոճով առաջ շարժվեց, որն այդքան էլ համահունչ չէր իրավիճակին:Ընդդիմությունն ակնհայտորեն շատ ավելի մեծ զանգվածներ ուներ, քան Ն. Փաշինյանի պահպանած զանգվածն ու ընդդիմության՝ փողոց դուրս եկած զանգվածները: Ընդդիմության այդ ավելի մեծ զանգվածը, կարծում եմ, ավելի կտրուկ ինչ-որ քայլերի սպասումներ ուներ: Քայլեր, որոնք բնորոշ են իշխանափոխությանը, որոնք նախորդում են իշխանափոխությանը:

Օրինակ, պայմանականորեն ասած, սիմվոլիկ ինչ-որ բանի գրավում, որովհետև ինչպես աշխարհի ցանկացած հասարակություն, մեր հասարակությունն էլ է սովոր, որ իշխանափոխությունը հենց այնպես չի լինում: Ընդդիմությունն առայժմ շարունակում է ակադեմիական ոճով: Կարծում եմ՝ ընդդիմությունը մի քիչ շատ էր իր ուշադրությունը սևեռում Ն. Փաշինյանի ֆանատներին դեպի իրենց կողմ հեղաշրջելու վրա: Եթե այդ ժամանակն ավելի շատ սեփական ընտրազանգվածի հետ հստակ աշխատելու վրա օգտագործեր և մի փոքր «էքշն» ու շոու հաղորդեր իր գործողություններին, ըստ իս, շատ ավելի լուրջ հաջողություններ կունենար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»
Ամենադիտված