Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցը ակտիվ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ թշնամուն հանձնված Շուշի քաղաքում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու շուրջ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։  Վերջինս հույս ունի, որ ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի գոնե փրկել Շուշիի մշակութային հսկա ժառանգության պատառիկները։

Մինչև սեպտեմբերյան պատերազմը Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշիում գործել է 4 պետական և 2 մասնավոր թանգարան։ Ցավոք, պատերազմի ժամանակ միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել  քաղաքից, իսկ ՊՈԱԿ-ի կազմում գտնվող 4 թանգարաններից 3-ի ցուցանմուշները տեղափոխել են ռմբապաստարան։

«Ես նոյեմբերի սկզբին Շուշիում եմ եղել, իսկ Երևան տեղափոխվել եմ միայն նոյեմբերի 5–ին։ Այդ ընթացքում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ հնարավոր է քաղաքը հանձնվի և ռմբապաստարանում գտնվող հավաքածուները տարհանելու կարիք լինի։ Մենք ամբողջ նմուշները ռմբակոծության տակ ենք տեղափոխել ռմբապաստարան և եթե շշուկներ հասած լինեին, որ հնարավոր է քաղաքը հանձնվեր, մենք այդ հավաքածուները կտեղափոխեինք Ստեփանակերտ, ինչպես դա արվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս տարածքների դեպքում»,–ասաց Գասպարյանը՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն իրենց չեն տեղեկացրել քաղաքը հանձնելու մտադրության մասին, մինչդեռ պաշտպանական գերատեսչությունը մինչև նոյեմբերի 9–ը պնդում էր, որ Շուշին մեր վերահսկողության տակ է։

Փաստացի ներկայումս թշնամու վերահսկողության տակ են անցել Շուշի քաղաքի պատմության և մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ։ Նշենք, որ Երկրաբանության թանգարանում ներկայացված էին ինչպես Արցախի տարածքում հայտնաբերված օգտակար հանածոներն, այնպես էլ` երկրաբանական առումով հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային նմուշներ, որոնց մեծ մասը թանգարանին էր նվիրաբերել ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը։

«Այսօր ադրբեջանական կողմը չի էլ ցանկանում անգամ լսել Շուշիում մնացած հավաքածուները վերադարձնելու մասին, մինչդեռ այդ ամենը մեր մշակութային ժառանգությունն է և պետք է վերադարձվի մեզ։ Իմանալով  թշնամու ձեռագիրը, դրական ակնկալիքներ չունենք բանակցություններից, սակայն պետք է ամեն ինչ անել եղածը փրկելու համար»,–ասաց նա։ Լուսինե Գասպարյանը նշեց, որ պարբերաբար հետևում է ադրբեջանական աղբյուրներում հրապարակված կադրերին, որոնցում երևում է, որ հրետակոծության արդյունքում թանգարանը չի ավերվել։ Ըստ նրա՝ դա վկայում է, որ ռմբապաստարան տեղափոխված նմուշները մինչև նոյեմբերի 9–ը  չէին կարող վնասված լինել, և եթե ադրբեջանական կողմը հրաժարվի նմուշները վերադարձնել կամ հայտարարի, որ դրանք չեն պահպանվել, մնում է եզրակացնել, որ գործ ունենք հերթական պատերազմական հանցագործության հետ։

Նշենք, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ա

Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար)
Ամենադիտված