Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան գումար կտնտեսեն սպառողները գազի գնի իջեցումից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է գազամատակարար ընկերության ներկայացրած սակագնային հայտի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը պատրաստվում է այն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի նոր սակագները գործողության մեջ մտնեն հաջորդ տարվա հունվարի 1–ից։ Այսինքն՝ այն պահից, երբ կլրանա սակագնային նախորդ փոփոխության վեց ամիսը։ 
Հիշեցնենք, որ էներգետիկայի մասին օրենքը թույլատրում է վերանայել սակագները գործողության մեջ մտնելուց առնվազն վեց ամիս հետո։ Գործող սակագները կիրառվում են հուլիսի 1–ից։ 

Հազվադեպ երևույթ է, որ սակագները վերանայվելու են կիրառվելուց ընդամենը վեց ամիս հետո։ Առավել ևս, երբ խոսքը նվազման մասին է, որի նախաձեռնությամբ հանդես է գալիս գազամատակարար ընկերությունը։ 

Պարզ հաշվարկներով, գազի սակագնի նվազեցման արդյունքում հայաստանյան բաժանորդները կխնայեն տարեկան գրեթե 30 մլն դոլար։ Եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենալու գազի գնի նախորդ նվազեցումից ընդամենը վեց ամիս հետո, ապա ֆինանսական արդյունքը շատ ավելի մեծ կլինի։ Հուլիսի 1–ից գործողության մեջ մտած սակագների տարեկան տնտեսումը ևս գնահատվում է առնվազն 30 մլն դոլար։ 

Իհարկե, տնտեսումների հիմնական մասը բաժին է ընկնում խոշոր սպառողներին կամ տնտեսությանը։ Սակայն օգտագործվող գազի դիմաց բավական լուրջ գումարի խնայողություն կունենան նաև բնակիչ–սպառողները։ Առավել ևս` անապահով խավերը։ 
Մոտավոր հաշվարկներով, գազի սպասվող էժանացման արդյունքում բնակչության մոտ ձևավորվող խնայողությունը հասնում է գրեթե 10 մլն դոլարի։ Մնացած շուրջ 20 միլիոնը բաժին կհասնի տնտեսության հատվածին։ Այսինքն՝ տնտեսվարողներն օգտագործված նույն քանակությամբ գազի դիմաց գազամատակարար ընկերությանն այդքանով պակաս կվճարեն, ինչը քիչ գումար չէ Հայաստանի տնտեսության համար։ 

Սակագների նվազեցումը լուրջ նշանակություն կունենա հատկապես ջերմոցային տնտեսության և վերամշակմամբ զբաղվող կազամակերպությունների գործունեության համար։ Այն կնպաստի ինչպես արտադրության ծավալների ավելացմանը, այնպես էլ արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ Գաղտնիք չէ, որ մի կողմից տնտեսական ոչ բարվոք պայմանների, մյուս կողմից գազի թանկ լինելու պատճառով վերջին տարիներին բազմաթիվ փոքր ջերմոցային տնտեսություններ ստիպված էին ձմռան ամիսներին դադարեցնել իրենց գործունեությունը։ Սա լավ հնարավորություն կլինի այդ պրակտիկայից հրաժարվելու համար։ 

Գազի էժանացումը կարևոր խթան կհանդիսանա ոլորտում ներդրումների ներգրավման ճանապարհին։ 

Սակագների իջեցումն անշուշտ դրական ազդեցություն կունենա նաև տնտեսության այլ ոլորտներում արտադրության ինքնարժեքի նվազեցման, մրցունակության բարձրացման վրա։ Սակայն շատ կարևոր է, որպեսզի տնտեսավարողներն այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործեն և գազի սակագնի նվազեցումը ծառայեցնեն նաև իրենց արտադրության արտադրողականության բարձրացմանը։ Մի բան, ինչը արտաքին ու ներքին սպառման շուկաներում կավելացնի նրանց մրցակցային հնարավորությունները։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի
Ամենադիտված