Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անուններ կան, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ Այդ անուններն առանձնացրել է Razm.info-ն:

Նրանք են․

• Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

• Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։

• Գևորգյան Գևորգ Կարապետի, (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։

• Վարդանյան Սերոբ Վաղիկի (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:

• Գասպարյան Շիրակ (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։

• Գրիգորյան Արթուր Արմանի (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

• Օրդոյան Ռաֆիկ Գևորգի (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

• Խուդոյան Ալիկ Մահարի (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

• Մստոյան Նորայր (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։

• Այդոև Դավիթ Գերակլի (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։

• Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի, գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։

• Հովսեփյան Նվեր Մերուժանի (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։

• Կարապետյան Արտյոմ («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։

• Կարապետյան Արտյոմ (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։

• Հովսեփյան Արմեն Կառլենի (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։

• Համբարձումյան Գևորգ (ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։

• Բեգլարյան Մխիթար Արվիդի (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։

• Ծատրյան Գրիգորի (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։

• Սարգսյան Իվան (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:

• Աբրահամյան Սանասար (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։

• Սահակյան Մելիքսեթ (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։

• Մարտիրոսյան Դավիթ (19-ամյա, տանկիստ) և Մարտիրոսյան Սպարտակ (18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։

• Մուրադյան Սերգեյ Ռոմայի (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։

Ավելին ...

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»
Ամենադիտված