Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 12

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ օր է: Կարող եք մեծ հաջողությունների և գործերում իրական բեկման հասնել: Դուք վճռական կգործեք ու չեք հանձնվի, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Ավելի ուշ ճակատագիրը ձեզ կպարգևատրի համառության, նպատակասլացության և հաջողության հանդեպ հավատի համար: Իսկ հիմա աշխատեք ոչ մի տեղ չշտապել, մտածել ամեն քայլն ու շրջահայաց լինել:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շուտով օգտակար կլինեն, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ պետք կգան: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք ամենայն հավանականությամբ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հանդեպ անտարբեր չեք: Հնարավորություն կունենաք ուրախացնել հարազատներին, կարգավորել ընտանեկան հարաբերությունները, լուծել վերջերս բոլորին անհանգստացնող հարցերը: Որոշ Ցուլերի համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները:

Շատ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ կմնան անցյալում: Կուրախացնեն հետաքրքիր գործնական առաջարկները: Երբեմն դրանք կստանաք մարդկանցից, որոնց հետ նախկինում արդեն համագործակցել եք: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գնումներ անելու շանս կունենաք: Վստահեք գործնական ինտուիցիային. այն կհուշի՝ ինչպես է պետք գործել, ինչի մեջ կարելի է ներդրումներ անել:

Առավոտը հարմար է բարդ գործերի համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, նպատակին տանող ճիշտ ուղի կընտրեք: Հաճախ դրանում կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման և ինքնակրթության համար, այդ հատվածում ցանկացած օգտակար տեղեկատվություն արագ կմտապահեք: Հավանական են պիտանի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք չէ շտապել ու փորձել մի քանի գործ միաժամանակ անել: Հետևողական գործեք, մի նահանջեք նախապես կազմած ծրագրերից և այնպիսի արդյունքների կհասնեք, որոնցով կարող եք հպարտանալ: Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, ցավալի սխալներ չեք անի:

Շատ հարցերում կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները: Նրանց հետ միասին կկարողանաք անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Որոշ Խեցգետինների համար օգտակար կլինի հին ծրագրերի մասին հիշելը. եկել է դրանք կյանքի կոչելու համար հարմար պահը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ է շփումների տեսանկյունից: Դուք բոլորի հետ լեզու կգտնեք, երբեմն կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Մտերիմների հետ անկեղծ եղեք. հենց դա թույլ կտա ավելի լավ հասկանալ իրար ու խուսափել կոնֆլիկտներից: Ցանկալի է չխախտել գոյություն ունեցող ավանդույթներն ու ընդունված կանոնները, խուսափել էքստրավագանտ արարքներից, որոնք կարող են շոկի մեջ գցել շրջապատողներին:

Հանգստությունն ու ինքնատիրապետումը շատ բաների կօգնեն հասնել: Օրվա առաջին կեսին կարող եք նոր գործեր ստանձնել, իսկ ահա երկրորդին օգտակար կլինի հների ավարտի վրա կենտրոնանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում գայթակղություններ շատ կլինեն: Հեշտությամբ կտրվեք հույզերին և կանեք այն, ինչի մասին ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Ինչ-որ մեկի հետ գաղտնիքներով կիսվելուց առաջ երկար մտածեք: Շրջապատողներին ձեր ծրագրերի մասին արժե պատմել միայն այն բանից հետո, երբ ամեն քայլը մտածեք ու համոզվեք, որ իսկապես ուզում եք կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Այն ոչ միայն նոր գաղափարներ ու կարևոր բացահայտումներ, այլև հին մրցակցի հանդեպ հաղթանակ տոնելու շանս կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անսովոր ծանոթություններ, զարմանալի մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Նրանց շնորհիվ կկարողանաք նորովի նայել ինքներդ ձեզ, ձեր մեջ տաղանդներ ու կարողություններ կնկատեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որից գլուխ հանել առաջ չէր ստացվում:

Չի բացառվում՝ իրենց աջակցությունն առաջարկեն մարդիկ, որոնք նախկինում ոչ մի բանով ձեզ չեն օգնել: Նրանք լավ համախոհներ կդառնան, ժամանակի ընթացքում՝ նույնիսկ ընկերներ, եթե դա ցանկանաք: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հավանական են մտերիմներից հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է, որը հարմար է նոր բան ստանձնելու համար: Շատ գաղափարներ կունենաք, որոնք համախոհների և մտերիմ մարդկանց օգնությամբ կկարողանաք արագ կյանքի կոչել: Ձեզ ավելի շատ դուր կգա մարդկանց ղեկավարելն ու ուղղորդելը, քան ուրիշի հրահանգները կատարելը: Բարեբախտաբար, շրջապատողները դեմ չեն լինի:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրից: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել այդ գումարը: Սպոնտան գնումների համար լավագույն օրը չէ, վտանգ կա՝ լրիվ անպիտան բան գնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խնդիրներից ու դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա: Դուք հեշտությամբ կկենտրոնանաք, կզատեք կարևորը երկրորդականից, այդ իսկ պատճառով բոլոր փորձություններից հրաշալի գլուխ կհանեք: Լավ կանցնեն բանակցությունները: Կոլեգաների ու գործընկերների հետ կապերը ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինեն: Դուք կընկերանաք նրանց հետ, որոնց հետ նախկինում միայն աշխատանքի հետ կապված եք շփվել:

Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, կիմանաք, թե ինչ է պետք ձեզ և կնչով կարելի է ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա, քանի որ իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա. դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք անմիջապես դուր կգան ձեզ: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. բավական կլինի ձեզ բնական պահեք: Մի վախեցեք ասել առաջինն, ինչ կգա ձեր մտքին. հաճախ դրանք լավագույն բառերը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի, արդյունավետ օր է: Այն հարմար է կարևոր ու բարդ գործերի համար: Չի լինի մի խոչընդոտ, որը կարողանա վախեցնել ձեզ, ստիպել հրաժարվել մտածածից: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնց ոգևորությամբ կանցնեք և արագ հաջողության կհասնեք: Լավ է ինքնուրույն գործեք. այդ դեպքում ստիպված չեք լինի ժամանակը ծախսել դատարկ զրույցների ու վեճերի վրա:

Չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Մյուսները նման պայմաններում անպայման ինչ-որ բան կխառնեին, իսկ դուք հրաշալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու, տարաձայնություններից և դատարկ վեճերից խուսափելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Ոչ միշտ այն, ինչ նախկինում հասարակ էր թվում, իրականում այդպիսին կլինի, բացի այդ, շատ բան պիտի ոտքի վրա սովորեք: Բայց դուք բոլոր փորձություններից գլուխ կհանեք ու կյանքի կկոչեք այն, ինչ մտածել եք:

Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը, աջակցելու համար նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Բայց դուք չեք բողոքի: Հաճելի կլինի հոգ տանել ձեզ համար թանկ մարդկանց մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Թրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Իրանը հարվածել է Թել Ավիվին (տեսանյութ) Մահվան ելքով վթար՝ ԵրևանումԵվրոպան շարունակում է «կրակել իր ընտրողների ոտքին»․ հայտարարություններ Կրեմլից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպՄարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է Ննջեցյալ ունեցողները կարո՞ղ են նշել Զատիկը, թե՞ ոչՀաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ Եվրոպան բացառել է ռուսական գազի գնումը Գործարկվելու է էլեկտրական շչակ «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. Դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին»«Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար»Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներումՎայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվի
Ամենադիտված