Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսկանյանի մեսիջը Ծառուկյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերին կոչ են անում ձևավորել միասնական բևեռ, որի միջոցով միայն հնարավոր է դիմագրավել իշխանությանը:

Այդ կոչերը այսօր, իհարկե, օրիգինալ չեն, քանի որ համանման կոչով հանդես է եկել, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, հանդես են գալիս այլ ուժեր: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ միավորումները կամ համախմբումը, ինչ պայմաններում և կանոններում՝ հատկապես նկատի ունենալով ընդգծված առաջատարի բացակայությունը:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, ինտրիգայինը դառնում է Գագիկ Ծառուկյանի գործոնը, որը ներկայումս գտնվում է քաղաքականություն վերադարձի շեմին: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում նա լինելու է ընդդիմադիր իրական կամ արհեստական դաշտի անվիճելի առաջատարը և ապահովելու է, այսպես ասած, ամենամեծ ծածկույթը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներից ելնելով: Այդ իրավիճակը մարտահրավեր է բոլոր այն ուժերին, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դաշտում՝ լինի դա կեղծ, թե անկեղծ:

Եվ այս առումով, բնականաբար, ինտրիգը դառնում է այն, թե պատրա՞ստ են նրանք միավորվել Ծառուկյանի դրոշի ներքո: Եվ սա հատկապես էական է Վարդան Օսկանյանի և Հայ ազգային կոնգրեսի պարագայում, քանի որ նրանք երկուսն էլ եղել են Գագիկ Ծառուկյանի դրոշի ներքո մինչև 2015 թվականի փետրվար: Ավելին, և՛ ՀԱԿ-ը, և՛ առավել ևս Վարդան Օսկանյանն ու 2015-ի փետրվարից հետո նրան միացած և ԲՀԿ-ից հեռացած թիմը ըստ էության առավել կոշտ դիրքորոշում ունեցողն էին այդ բևեռում, ինչի վկայությունը Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթն էր, որը, սակայն, մի քանի օր հետո ավարտվեց տրամագծորեն հակառակ՝ հեռանալու որոշումով: Եվ երբ դրանից հետո հեռացան նաև Օսկանյանն ու նրա թիմը, դա ըստ էության դժգոհության, այսպես ասած, զուսպ, սակայն բավական ընդգծված արտահայտություն էր:

Ահա այս իրավիճակում էլ ինտրիգային է՝ կմիանա՞ն Ծառուկյանին վերստին, եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ առանց դրա նրանք ըստ էության որևէ շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում:

Դատելով Օսկանյանի հայտարարություններից՝ առնվազն հոգեբանորեն նա պատրաստ է վերստին մտնել Գագիկ Ծառուկյանի դրոշի տակ: Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ չեն փոշմանել Ծառուկյանի հետ համագործակցության համար, իսկ եթե հաջողվի ձևավորել բևեռ, ապա պատրաստ է նաև մի կողմ դնել անձնական հավակնությունը: Թերևս կասկած չկա, որ Գագիկ Ծառուկյանն է այն ֆիգուրը, որի պարագայում Օսկանյանը համարժեք կհամարի զիջելը:

Այս իմաստով Վարդան Օսկանյանն ըստ էության նախնական մեսիջ է հղում Ծառուկյանին, որ վերադարձի դեպքում ինքն էլ պատրաստ է վերադառնալ, իհարկե՝ ոչ թե կուսակցականի, այլ «դաշնակցի» կարգավիճակով:

Ողջ հարցը, իհարկե, այն է, թե ինչ կարգավիճակով է վերադառնում Ծառուկյանը, սակայն այս առումով մի բան հստակ է՝ նա «ոչ իշխանական» ուժերի համար դառնում է խորհրդարանական կարգավիճակ ապահովող անայլընտրանք սուբյեկտ:

 Լուսանկարը՝  Photolure-ի

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է
Ամենադիտված