Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ բացասական ազդեցություն կարող է ունենալ հեռուստացույցը երեխայի վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ մայրեր երեխաներին հեշտ կերակրելու կամ իրենց գործերով զբաղվելու համար երեխաներին հաճախ նստեցնում են հեռուստացույցի դիմաց, միացնում որևէ մուլտֆիլմ կամ էլ հաղորդում, սակայն դրանից ավելի շատ վնաս կա, քան օգուտ: Հենց այդ վնասների մասին էլ Orer.am-ը զրուցեց «ՓՍԻԼԱՅՖ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ:

- Մարիա'մ, ինչպե՞ս կարող է հեռուստացույցն ազդել երեխայի ձևավորման վրա:

-Հարկ է հիշել, որ հեռուստացույցը ճիշտ օգտագործման դեպքում կարող է ծառայել ի շահ երեխայի զարգացման, սակայն կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ մի շարք բացասական հետևանքներ: Երեխան պետք է միշտ ակտիվ շարժվի, ձեռք բերի նոր հմտություններ, նկարի, բռնի, կառուցի, իսկ հեռուստացույց նայելու ժամանակ երեխան պասիվ է, չի զարգանում: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ երեխաներն, ովքեր գրեթե չեն նայում հեռուստացույց դատում, մտածում են ավելի ռացիոնալ և նրանց աշխարհընկալումն ավելի իրական է, քան հաճախ հեռուստացույց նայող երեխաներինը: Հեռուստացույցը կարող է հանդսիանալ վտանգավոր հույզերի աղբյուր, երեխան առանց ընտրելու վերցնում է էկրանից եկող ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերը: Երեխաները հաճախ նույնականանում են իրենց նայած մուլտֆիլմերի հերոսների հետ, որը ոչ միշտ է ադեկվատ և դրական լինում:

-Ո՞ր տարիքից սկսած է երեխաներին թույլատրվում հեռուստացույց նայել:

-Ցանկալի է, որ երեխաները մինչև 4 տարեկանը հեռուստացույց չնայեն, քանի որ երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացման մեծ մասը համընկնում է այդ տարիքի հետ: Երեխայի կյանքում հեռուստացույցը որոշակի դեր պետք է խաղա 13-ից 15 տարեկանից սկսած, երբ արդեն վերջնականապես ձևավորված են հուզական և կամազային ոլորտները, ավելի վաղ խորհուրդ չի տրվում երեխաների առօրյա զբաղմունքում հեռուստացույցը մեծ տեղ ունենա: Պետք է խուսափել առանց ձայն մուլտֆիլմերից, քանի որ այն կարող է բացասական ազդել երեխայի խոսքի զարգացման վրա, եթե հեռուստացույց եք միացնում երեխայի համար, երբեք միայնակ մի թողեք, այլ զուգահեռ մեկնաբանեք, թե ինչ են էկրանով ցույց տալիս տվյալ պահին, երեխան պետք է ճիշտ ընկալի և սեփականացնի հեռուստացույցով փոխանցվող ինֆորմացիան:

-Միջինը քանի՞ ժամ երեխան կարող է անցկացնել հեռուստացույցի առջև:

- Կյանքի առաջին տարիներին ընդհանրապես երեխային ցանկալի չէ հեռուստացույցի առջև նստացնել, իսկ եթե ծնողը ցանկանում է որևէ ուսուցողական բան ցույց տալ, ապա ցանկալի է 2-ից 3 տարեկանում մինչև 15 րոպե տևողությամբ նյութեր ընտրել: Տարքիային առանձնահատկություններից կախված, փոխվում է նաև երեխայի հեռուստացույցի առջև անցկացնելու թույլատվելիք ժամանակը: 5-6 տարեկանում երեխային կարելի է թողնել նայել հեռուստացույց կես ժամից մինչև մի ժամ, սակայն կարելի է օրակարգ մշակել, որ եթե մի օր հեռուստացույց է նայել, համակարգչով կարող է զբաղվել միայն հաջորդ օրը: Նույնիսկ դեռահասության տարիքում չպետք է երեխային թողնել նայել հեռուստացույց ավելի քան երեք ժամ: Ոչ միայն կարևոր է ինչքան ժամանակ թողնել երեխան նայի հեռուստացույց, այլև ինչ տարածության վրա նայի, որպեսզի հետագայում չունենա խնդիր տեսողության հետ: Ցանկալի է երեխայի համար ընտրել հատուկ ուսուցողական մուլտֆիլմեր, հաղորդումներ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալու:

-Ինչպե՞ս է հեռուստացույցն ազդում երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

-Հաճախ հեռուստացույց դիտելը ունի բացասական ազդեցություն երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության և զարգացման վրա: Երեխաների մոտ սկսում է նկատվել ֆիզիկական զարգացման հապաղում, քանի որ երեխան միշտ նստած է և նայում է միևնույն կետին: Երեխաներն իրենց էությամբ շատ ակտիվ և հետաքրքրասեր են, ուստի անշարժ նստելուց հետո սկսում է երեխայի մոտ ավելի շատ նկատվել կամակորություն, ագրեսիա, շուտ հուզվելու հակում: Քիչ շարժվելու հետևանքով կարող է առաջանալ ավելորդ քաշ, քնի խանգարում:Վատանում է երեխայի տեսողությունը, թուլանում է կամքը: Հետագայում նկատվում է հակում դեպի ալկոհոլ, թմրանյութեր, քանի որ երեխան վաղ տարիքից տպավորություն և հաճույք է ստացել կարճ ճանապարհով՝ առանց ջանք գործադրելու: Չափից շատ հեռուստացույց նայելու հետևանքով երեխան դադարում է ստեղծագործ մտածել և ստեղծել նոր գաղափարներ: Նրա փոխարեն դա անում է հեռուստացույցը: Փոքրանում է հիշողության ծավալը, ինչպես նաև ակնառու-պատկերավոր մտածողությունը: Հեռուստացույց շատ նայող երեխաների մոտ կարող է նկատվել նաև ժամանակից շուտ հասունացում, քանի որ եթե ծնողը չի վերահսկում ինչ հաղորդումներ է նայում երեխան, մի շարք սեռական և ագրեսիվ բնույթի ինֆորմացիա կարող է ներթափանցել երեխայի աշխարհ: Պարբերաբար հեռուստացույց դիտելը ուժեղացնում է երեխայի նյարդային համակարգի լարվածությունը, որի հետևանքով կարող է մեծանալ երեխայի ագրեսիվությունը: Երեխաները դադարում են լսել ծնողներին, դժվարանում են հարաբերություններ կառուցել և հաղորդակցվել:

-Ինչ կարող են անել ծնողները սպառնացող ազդեցությունից երեխային հեռու պահելու համար:

-Որպեսզի ծնողները հնարավորինս հեշտությամբ կողմնորոշվեն ինչպես պաշտպանեն իրենց երեխաներին, նախ և առաջ պետք է հստակ իմանան ինչքան ժամանակ է իրենց երեխան անցկացնում հեռուստացույցի առաջ և ինչ հաղորդումներ է դիտում: Անհրաժեշտ է կրճատել հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը, օրինակ թույլատրել յուրաքանչյուր օր նայել 2 կարճ մուլտֆիլմ, սակայն ոչ թե արգելել, այլ առաջարկել այլընտրանք, օրինակ նկարել, ընթերցել, զբոսնել, համատեղ խաղեր խաղալ: Երեխաները շատ են սիրում օգնել մեծահասակներին, օգտվեք դրանից համատեղ առաջադրանք կամ խաղեր առաջարկելով: Տանը հեռուստացույցը պետք է լինի այնպիսի վայրում, որպեսզի գրավի մաքսիմալ քիչ ուշադրություն: Երեխայի ննջասենյակում պետք չէ դնել հեռուստացույց կամ համակարգիչ: Սահմանեք որոշակի կանոններ հեռուստացույց դիտելու համար, օրինակ սնվելիս չի կարելի դիտել հեռուստացույց: Պետք չէ մոռանալ, որ երեխան ընտանիքի լիարժեք անդամ է և եթե դուք սահմանափակում կամ էլ ընդհանրապես արգելում եք նրան երկար հեռուստացույց նայել, ապա այդ որոշմանը պետք է հետևեն տան բոլոր անդամնրը, քանի որ երեխայի համար օրինակ են մեծահասակները ու նա ակտիվորեն ընդօրինակում է, ուստի անարդյունավետ չի լինի երեխային արգելել մի բան, իսկ ինքդ անել հակառակը: Անհրաժեշտ է նաև երեխային բացատրել կանոնները և արգելքները, թե ինչու եք սահմանափակում, լսել նրա կարծիքը, փաստարկները: Կարևոր է, որպեսզի մեր երեխաները մեծանան խելացի, հետաքրքասեր և իհարկե ակտիվ: Հեռուստացույց դիտել, իհարկե կարելի է, սակայն որոշակի տարիքից սկսած և խելամտության սահմաններում:

Նունե Ղազարյան

 
 
Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց
Ամենադիտված