Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքի մտնելը ո՞նց պետք է լինի, անպայման պետք է դուռը բացի՝ մտնի նե՞րս. դուռը բացել՝ մտել է ներս». Վահե Բեգոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քրիստոսի ծննդյան խորհուրդը շատ խորն է. մարդու փրկագործության սկիզբը հենց Բեթղեհեմի քարայրից սկսվեց և վերջացավ խաչի վրա: Այսինքն՝ պետք է Բարձրյալն Աստված մարմնանար, մարդկային կերպարանքով հայտնվեր երկրի վրա, որպեսզի մարդը կարողանար բարձրանալ երկինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ այսօր տարվող արշավը համազգային բնույթ չի կրում, այլ հասարակության ագրեսիվ և աղմկոտ փոքր շերտի կողմից է իրականացվում. «Նույնն էր նաև Քրիստոսի ծննդյան ժամանակ՝ կար մի զանգված, որը չընդունեց, բայց հրեշտակներից սկսած՝ հովիվներով և մոգերով եկան՝ երկրպագելու: Այսինքն՝ լինելով քարայրում՝ Նա թե՛ ժողովրդի, թե՛ հրեշտակների, թե՛ նաև մոգերի կողմից ընդունվեց իբրև թագավոր: Նա մերժված էր օրվա իշխանությունների կողմից՝ Հերովդեսի, նրա մանկասպան զորքի կողմից:  Հետաքրքիր զուգահեռներ են, չէ՞, գալիս: Բայց ժողովրդի և մյուսների կողմից Քրիստոս ընդունվեց և ողջունվեց, այլ խնդիր, որ հետո նույն ժողովուրդը, որ «Օվսաննա, ի բարձունս» ասելով՝ նրան դիմավորում էր, հետո գոռում էր՝ խաչել նրան: Դա էլ է հասարակությանը բնութագրող երևույթ, երբ հասարակության սիրուց մինչև ցասում անգամ կես քայլ չէ, դրանք ընդհանրապես համազոր բաներ են»:

Վահե Բեգոյանի կարծիքով՝ հայ եկեղեցին հայ ժողովուրդն է, որը մշտապես ունեցել է հավաքող, ամբողջացնող, խմորող, հաշտեցնող դերակատարություն՝ մեր ազգի պատմության ողջ ընթացքով.

«Թող ընթերցողը հիմա ենթադրություն անի, թե հիմա ո՞ւմ ձեռնտու չէ՝ հայ ժողովրդի միասնական, ամբողջական լինելը: Մեր խնդիրն այստեղ է: Մենք իսկապես շատ բազմազան, խայտաբղետ հասարակություն ենք, բայց մարդկանց միավորող երևույթներ պետք է լինեն: Դրա մեջ կարող է լինել ընդհանուր հակառակորդի դեմ միավորվելը. հիմա մեզ պետք է միավորեր թշնամու դեմ պայքարը, բայց արի ու տես, որ նույնիսկ այսօր դա բթացել է, մարդիկ շատ հանգիստ են վերաբերվում այն ամենին, ինչ տեղի ունեցավ, թուրքերի հետ առևտուր են անում, որոշ տվյալներով՝ այսօր արդեն իսկ Հայաստանի տարածքում: Իսկ առևտուրը ենթադրում է երկու կողմ՝ վաճառող և գնորդ, բայց, փաստորեն, մեր վաճառողն էլ խնդիր չունի, որ իրենից առևտուր անողն այսօր թուրքն է: Սյունիքում նման դեպքեր եղել են, որը ես չեմ կարողանում հասկանալ: Ես վաճառողին այս դեպքում չեմ կարողանում հասկանալ. Նա խնդիր չունի՞, որ իրենից առևտուր անողը թուրքն է, միգուցե իր համար այդպես ավելի լա՞վ է, որ իր առևտուրը զարգանում է: Այսինքն՝ նույնիսկ այս աստիճանի կարևոր բաների շուրջ մենք ունենք բթացած հասարակություն: Սա տասնամյակներով տարվող քարոզի, քաղաքականության, ուղեղների լվացման հետևանք է, սա հստակ պատվեր է, որ մարդիկ տասնամյակներով կատարել և հասել են իրենց նպատակին»:

Հարցին՝ հանրության մի հատվածը նույնիսկ այս իրավիճակում, երբ գրեթե ամեն օր  լսում ենք հայկական նոր բնակավայրի կորստի, նոր գերիների ու զոհերի մասին, շարունակում է մնալ անտարբեր և անհաղորդ. սա ինչո՞վ է պայմանավորված, պետք է անձամբ իրենց հետ տեղի ունենա այն, ինչ, օրինակ, շուռնուխցիների հետ, որ սթափվե՞ն, թե՞ նման մարդիկ այդ դեպքում էլ չեն սթափվի, նա պատասխանեց, որ թուրքը արդեն մտել է նրանց տները.

«Այդ 5000-ից ավելի զոհերը, այս 10 հազարից ավելի վիրավորները՝ իրենց խեղված մարմիններով և կենսագրություններով, որտե՞ղ են, մարդկանց տներում չե՞ն, այդ վիշտը, այդ սուգը իրենց տներում չէ՞, դա ուրիշ ժողովրդի հե՞տ է տեղի ունեցել: Թուրքի մտնելը ո՞նց պետք է լինի, անպայման պետք է դուռը բացի՝ մտնի նե՞րս. դուռը բացել՝ մտել է ներս: Կա՞ հայ, որ չունի ծանոթ զոհված կամ ծանոթ վիրավոր: Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, թե սա ինչով է պայմանավորված, վերագրում եմ նաև սգին, որովհետև այդ հարվածից պետք է ուշքի գալ, բայց մենք ժամանակ չունենք: Մինչև գարուն Աստված գիտի, թե ինչ կլինի: Մեր ժողովրդի մոտ ոչ թե անտարբերություն է, այլ անգիտակից մի վիճակ: Բայց միևնույն ժամանակ, հասարակության մեջ կան մարդիկ, որ շատ նորմալ են վերաբերվում այդ ամենին, ասում են, որ թուրքի հետ կարող են առևտուր անել: Իշխանություններն էլ դեռ ընդդիմություն եղած ժամանակվանից այդ թեզը զարգացրել են՝ իրենց լրատվամիջոցներով, ՀԿ-ներով, հազար ու մի աղանդավորական և գործակալական ցանցերով, իշխանության եկել են դա իրագործելու համար, այլ խնդիր, թե հայ ժողովուրդը ե՞րբ կսթափվի, կսթափվի՞, թե՞ ոչ»:

Նա ընդգծեց՝ պետք է համախմբվել և պայքարել թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ. «Պետք է հասկանանք, որ այսօրվա ներքին թշնամին արտաքին թշնամու բուծած բացիլն է հայ հասարակության մեջ: Կորոնավիրուսի նման մի բան էլ դա է, որ մեր թոքերի հիմնական մասը ախտահարել է. մենք արդյոք կկարողանա՞նք հաղթահարել այդ վիճակը, մեր ներքին թշնամուն, որպեսզի դուրս գանք այդ վիճակից և պայքարենք արտաքին թշնամու դեմ: Բայց, ցավոք, ես այդ միավորվելու տենդենցներն էլ չեմ տեսնում: Երբեմն մտավորականների արտահայտած մտքեր եմ լսում, որ ուղղակի ապշում եմ՝ ես այսինչի կողքը չեմ կանգնի, որովհետև նա այնինչի փեսան է, ամուսինն է, անձնական, նեղ քառակուսիից են աշխարհին դիտում՝ առանց հասկանալու, որ մենք գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ: Գերտերությունների շահերի բախումն այս փոքր տարածաշրջանում ի վերջո բերելու է դրան»:

ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները
Ամենադիտված