Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը պետական գաղտնիք չէ. տվյալները մաս-մաս տալով՝ իշխանությունը փորձում է հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ. Լ. Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը երբևէ պետական գաղտնիք չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի այն պնդմանը, թե չի կարող հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը, քանի որ դա պետական գաղտնիք:

Նա ընդգծեց՝ պետությունը նոյեմբերի 9-ին՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ պետք է պահանջեր ժամանակ, որ դուրս բերվեին այն բոլոր զինծառայողները, որոնք գտնվում էին Ադրբեջանին հանձնվող տարածքներում:

«Ինքս դեռ նոյոմբերի 10-ին վրդովմունքս հայտնել եմ, որ, կարծես թե, ավելի մեծ նշանակություն են տվել հողերին, քան մարդկանց: Այդ փաստաթղթում զրոյացված է  մարդու կյանքի գինը: Դա աններելի է փաստաթուղթն ստորագրած բոլոր երեք կողմերի համար»,-ասաց նա:

Ըստ Ալավերդյանի՝ պետությունը պետք է ունենար զորակոչվածների, վերադարձածների, ներառյալ՝ վիրավորներինը, ինչպես նաև զոհվածների թիվը, որոնք հայտնաբերվել են: «Այդ դեպքում զորակոչվածների մեջ հստակ ցուցակով անուն առ անուն կերևար՝ ովքեր են անհետ կորածները: Այստեղ թերացումն ուղղակի աչքի է զարնում»,-նշեց նա:

Ալավերդյանն ընդգծեց՝ թեև ինքը չի ուզում քաղաքականացնել անհետ կորածների, զոհված զինծառայողների, գերիների հարցը, բայց իշխանությունները, կարծես, քաղաքականացնում են:

«ՀՀ ներկա իշխանություններն առաջինը չեն մարդկության պատմության մեջ, որոնք մաս-մաս, հատվածական տրամադրելով զոհերի, գերիների մասին տեղեկությունները՝ փորձում են իրենցից հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ: Պետք է լինել հետևողական տեղեկութունների տրամադրելու հարցում: Դա պետության պարտավորությունն է: Եթե պետությունը չի ուզում լայն հանրությանը հայտնել այդ տեղեկությունները, առնվազն բոլոր ծնողները պետք է տեղեկացված լինեն, մինչդեռ այն բողոքները, որ լսում ենք մինչ այժմ, միանշանակ վկայում են, որ դա մինչև հիմա չի արվել»,-ասաց նա:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ պետությունը, պատկան կառույցները պարտավոր են ուշադրություն դրսևորել նաև Արցախյան նախկին պատերազմում անհետ կորած անձանց գտնելու, նրանց ընտանքիներին աջակցելու հարցում:

«Պետական մարմինները պարտավոր են նույնչափ զբաղվել թե՛ նախկին, թե՛ այս պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցով, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով»,-ասաց նա:

Ալավերդյանը նկատեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե նոյեմեբերի 9-ից հետո գերեվարված զինծառայողները ոչ թե գերիներ են, այլ ահաբեկիչներ, որովհետև զենքը ձեռքերին՝ հայտնվել են զինադադարը հայտարարելուց հետո: «Ալիևը չարաչար սխալվում է, նրա հայտարարությունը հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,-ընդգծեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը
Ամենադիտված