Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ եղանակ Է կանխատեսվում հունվարին. եղանակը անակնկալներ Է պատրաստել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը ներկայացրել է հունվար ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսվա եղանակի կանխատեսումը: Այն ներկայացնում ենք ստորեւ: Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում`հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում:

Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-90C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34: Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել:

Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,30C, Մեղրիում` +1,60C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-200C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008թթ: Բացառապես ցուրտ է եղել 1972թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում տատանվում էր -5.10C-ից (Բերդ) մինչև -17.50C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.50C, 2007թ., երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-110C(Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2…+40C), 2008թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-130C սահմաններում:

Տաք հունվարներ դիտվել են 1963, 1966, 1987, 2003, 2004, 2010, 2014թթ., ընդ որում 1966թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +60C (Գորիս, Կապան), Մեղրիում` +90C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +50C: Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ:

Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ: Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել:

Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ և ավելի) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ. 62 ժամ, Երևանում` 1969թ. 47 ժամ տևողությամբ:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63ժամ) դիտվել է մառախուղ: Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ ՊեսկովՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՊուտինն ու Սի Ծինփինը գրեթե մեկուկես ժամ բանակցել են Պրեմիեր լիգա. Չելսին լոնդոնյան դերբիում հաղթեց Տոտենհեմին Առավել զգուշավոր եղեք երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում. հայտարարություն Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Ողբերգական դեպք՝ ՍևանումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Թուրքիայում 5.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցելԱրևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Հուգարդեն գարեջուրԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Թրամփի ռազմական լիազորությունները կսահմանափակվում են Արարատից հայտնում են 4 վիրավորի մասին«ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի կորուստները կկազմեն առնվազն 5 միլիարդ դոլար» Ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. «Հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածելն է»» Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում. պատմության այս օրը (20 մայիս)Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ. Sputnik Արմենիա Խոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ» «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ» «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ» Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Ամենադիտված