Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մեզ հանում էին շրջափակումից, հանկարծ զգացինք, թե մենք որքան կարեւոր ենք բոլորի համար․ ՊԲ շարքային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջափակման մեջ գտնվելու 70 օրերին մեր մեջ շատ բան է փոխվել, մենք շատ մտածեցինք այն արժեքների մասին, որոնք առաջ սովորական էին թվում, սկսեցինք գնահատել մանրուքները, որ անգամ տանը, հարազատների կողքին լինելն արդեն մեծ երջանկություն է։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասում է հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 20-ը շրջափակման մեջ եղած 6 ժամկետային զինծառայողներից Դավիթ Սահակյանը։

«Սնվում էինք այն բաներով, ինչ գյուղերի տներում գտնում էինք․ լեչո, հյութեր, մուրաբա, պահածո գտնելը տոն էր։ Երբ Արմանը զանգահարեց եղբորը, լաց եղավ, բոլորս էլ արտասվեցինք։ Երբ մեզ հանում էին շրջափակումից, հանկարծ հասկացանք, թե մենք՝ վեցով, որքան կարեւոր ենք բոլորի համար։ Հաճախ էինք ընկճվում, բայց Արմանը միշտ հուսադրում էր։ Շրջափակման մեջ գտնվելու 70 օրերին մեր մեջ շատ բան է փոխվել, մենք շատ մտածեցինք այն արժեքների մասին, որոնք առաջ սովորական էին թվում, սկսեցինք գնահատել մանրուքները, որ անգամ տանը, հարազատների կողքին լինելն արդեն մեծ երջանկություն է»,- նշում է Արցախի ՊԲ շարքային Դավիթ Սահակյանը։

Ընդամենը մեկամսյա զինծառայության մեջ գտնվող ժամկետայինները, հայտնվելով շրջափակման մեջ, բաժանվել են խմբերի, փորձել գոյատեւման պայքար սկսել ոչ մեծ խմբերով՝ թշնամու կողմից չնկատվելու համար։ Իրենց խմբով գյուղերում երկար չեն մնացել, քանի որ անապահով էր, լքված տներից ուտելիք ու խմիչք հայթայթելուց հետո թաքնվել են անտառներում, եւ այդպես՝ 70 օր։

«Մեր շուրջ բոլորը թուրքեր էին, կրակոցներ, ադրբեջաներեն խոսակցություններ, հետո կրակոցները հեռացան մեր գտնվելու վայրից, եւ մենք հասկացանք, որ երկար ենք մնալու շրջափակման մեջ։ Նոյեմբերի 10-ի գիշերը մոտ մեկուկես ժամ տեւած կրակոցներից ենթադրեցինք, որ պատերազմն ավարտվել է։ Ամբողջ ճանապարհին միացնում, ստուգում էինք, կապ չէր լինում, եւ անջատում էինք հեռախոսը, երբ երկու գիծ տեսանք՝ շատ ուրախացանք։ Եղբորս զանգեցի առաջինը»,- պատմում է Արման Արմաղանյանը։

Արթուր Հարությունյանն ավելացրել է, որ Արմանի շնորհիվ են հուսադրվել, որ կկարողանան հասնել յուրայիններին։ «Հոգու խորքում միշտ էլ հավատում էինք, որ փրկվելու ենք։ Բոլորիս ոտքերը ցրտահարվել էին, արդեն դժվարությամբ էինք քայլում։ Ամենադժվարն այն էր, որ զգում էիր, որ քո պատճառով հարազատներդ լաց են լինում, անհանգստանում են քեզ համար, որ շատերն են քեզ համար անհանգիստ, եւ հանուն նրանց բոլորի էինք պայքարում փրկվելու համար։ Մտածում էինք, որ ավելի լավ է մեռնենք, քան ընկնենք թուրքի ձեռքը։ Արմանն էր առաջնորդը, նա տարիքով էր մեզնից, մեր հավատը նրանից էր գալիս»,- պատմում է Արթուրը:

Երբ տղաներից մեկի մայրը լրատվամիջոցներին պատմել է, որ որդու սիրտը մանդարին է ուզում՝ ծանոթ-անծանոթ շտապել են հիվանդանոց, տղաներին մանդարին բերել։ Փրկված զինծառայողների հարազատներից առաջինը Ռուսաստանում բնակվող Ստեփանյաններն են հասել Արցախ՝ իրենց զավակին տեսնելու։ «Ես անընդհատ քրոջս մասին էի մտածում, քանի որ զարմիկս պետք է ծնվեր։ Նրանց մասին մտածելն էր օգնում գոյատեւել»,- ասում է Նիկոլայ Ստեփանյանը։

Արմանից առաջին զանգը ստացած Անդրանիկ Արմաղանյանը պատմում է, որ անմիջապես միացրել է բարձրախոսը, որ եղբոր ձայնը ծնողներն էլ լսեն․ «Զանգել հարցնում էր՝ ինչպես կողմնացույց պատրաստենք, ասում եմ՝ ինչ կողմնացույց, այ տղա, էս ուր ես էս երեք ամիս ա»,- ասում է Անդրանիկը, որը բոլոր անհայտ կորածների հարազատներին խորհուրդ է տալիս հավատալ ու աղոթել իրենց զավակների համար։

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»
Ամենադիտված