Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղություն, պարզություն ու մաքրություն». Դալիթան՝ համարձակ կերպարի, 2020-ը հաղթահարելու եւ գալիք տարուց իր ակնկալիքների մասին

ՖՈՏՈ

Երգչուհի Դալիթա Ավանեսյանն օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի հետ, որը, ինչպես ինքն է բնութագրում, խորհրդանշում է խաղաղություն, պարզություն ու մաքրություն:

NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է առաջին անգամ համարձակ կերպարով ներկայանալու, 2020-ի ու գալիք տարվա սպասելիքների մասին:

Դալիթա, վերջերս բավական համարձակ ֆոտոշարք ներկայացրիր, կարող եմ ասել, որ մինչ օրս քո ամենահամարձակ շարքն է. ինչպե՞ս եկար այդ գաղափարին:  

Մտահաղացումը ծագեց իմ ու մայրիկիս քննարկումների ժամանակ, հետո խոսեցինք լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ եւ իրականացրինք այնպես, ինչպես պատկերացրել էինք։

Կարելի՞ է ենթադրել, որ այդ շարքով ցանկություն ունեիր եւս մեկ անգամ շեշտել քո հասունությունն ու ստեղծագործական նոր էտապը:

Այս ֆոտոշարքով չեմ ցանկացել շեշտել որեւէ միտք, պարզապես ստեղծել եմ էսթետիկ ֆոտոշարք՝ հնարավորինս պարզ էլեմենտներով՝ օգտագործելով սպիտակ գույնը, որը խորհրդանշում է խաղաղություն, պարզություն ու մաքրություն։

 

Դալիթա, 2020-ը, անխոս, սարսափելի տարի էր, հատկապես, հայերիս համար, բայց հետաքրքիր է, երբ ետ ես նայում ամբողջ տարվան, ինչ-որ անձնական ձեռքբերումներ առանձնացնո՞ւմ ես:

Իրականում անսպասելիորեն ծանր տարի էր բոլորիս համար, բայց ետ նայելով եւ ամփոփելով տարին՝ կարող եմ ասել, որ ունեցել եմ ամենակարեւոր ձեռքբերումները՝ թե ուսման, եւ թե ստեղծագործական ոլորտներում։ Ավարտեցի Ամերիկյան համալսարանի ծրագրավորման եւ ճարտարագիտության բակալավրը՝ այնուհետեւ շարունակելով ուսումս նույն համալսարանի մագիստրատուրայում՝ համակարգչային գիտությունների ինֆորմացիայի բաժնում։ Այս մասնագիտությամբ ընդունվել եմ նաեւ աշխատանքի: Կինոյի ոլորտում նույնպես ունեցա ձեռքբերումներ։  Հասցրի նկարահանվել «Քավարան»/Purgatory հայ-ամերիկյան սերիալում, որի առաջին սեզոնը ցուցադրվեց Apple TV եւ PopStar TV միջազգային հարթակներով։ Հուսով եմ, որ գալիք տարում կկարողանանք շարունակել երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։

Նկարահանվեցի նաեւ նոր գեղարվեստական ֆիլմում, որը էկրան կբարձրանա գարնանը։ Կարեւորագույն ձեռքբերումներից եմ համարում լավ մարդկանց հետ ծանոթությունը եւ ընկերներ ձեռք բերելը։

 

Իսկ ինչպե՞ս ես հաղթահարում այս շրջանը:

Ինչպես բոլորը, ես նույնպես անմասն չմնալով 2020-ի դժվարին օրերի ազդեցություններից՝ փորձում եմ առաջ նայել ու կենտրոնանալ ստեղծագործական եւ ուսումնական ոլորտների վրա: Ես ապրում եւ ստեղծագործում եմ իմ հայրենիքում եւ իմ կարողությունների չափով միշտ պատրաստ եմ ծառայել Հայաստանին։

Լավատե՞ս մարդ ես առհասարակ:

Այո, հույսով եւ լավատեսությամբ փորձում եմ հաղթահարել ցանկացած դժվարություն։

 

Ի՞նչ սպասումներ ունես 2021-ից:

Երազում եմ որ գալիք տարին հաստատի մեր երկրում խաղաղություն եւ համերաշխություն։ Վերանա համաճարակը եւ կյանքը անցնի իր բնականոն հունին, սերը, հարգանքն ու բարությունը լինեն համատարած, իսկ մեր բոլոր զինվորներն անփորձանք լինեն իրենց ծառայության ընթացքում...

 

Սյունե Առաքելյան

 

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված