Գերիներից մեկին շտապօգնության մեքենայով են տեղափոխել «Էրեբունի» ավիաբազայից. WarGonzo
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ գերիներից ևս չորսը վերադարձել են հայրենիք։ Գործընթացն իրականացվել է Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Հայ գերիներից մեկին շտապօգնության ավտոմեքենայով են տեղափոխել«Էրեբունի» օդանավակայանից։ Տեղեկությունը հայտնում է WarGonzo Տելեգրամ–ալիքը՝ վկայակոչելով Զինված ուժերի գլխավոր շտաբի իր աղբյուրներին։
«Խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջոցով Բաքվից վերադարձած գերիներից մեկը հոսպիտալացման կարիք է ունեցել», - գրված է հաղորդագրության մեջ: