Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հիմքով․ 20 իրավաբաններ հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քսան իրավաբաններ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր  Դավթյանին, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը: Նրանք նաև նշում են, որ գործընթացը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում են անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ։ Իրավաբանների հանրային/մասնագիտական պահանջը ներկայացնում ենք ստորև։

 

 «Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:

Մասնավորապես, նա նշել է.  «... Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS սարքերով: Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. 

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության. 

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման. 

գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության. 

դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»: 

Ինչպես պարզ է դառնում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված դրույթներից, ՀՀ պետական սահմանի տեղորոշումն իրականացվում է բացառապես միջազգային պայմանագրի հիման վրա ընդունված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ «GPS» համակարգը` որպես ՀՀ պետական սահմանի տեղորոշման միջոց, սահմանված չէ:

Վարչապետի կողմից հիշյալ զարգացումների համար պատասխանատվությունից խուսափելը հիմնավորվում է այն անհերքելի փաստով, որ վերջինս սահմանագծումը փորձել է արդարացնել խնդրի հետ որևէ իրավական առնչություն չունեցող դեռևս 1995 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։

Վարչապետի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ և ԱՀ միջև միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի և  Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված՝ մեր Երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարևոր և անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր և բարձունքներ:

Միաժամանակ. 24/12/2020թ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ (ուղղակի մեջբերում) «Սյունքի մարզում ներկայումս տեղի են ունենում  տեղորոշման աշխատանքներ, և այդ տեղորոշման աշխատանքները ունեն որոշակի նրբություններ և որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքը այն է, որ այդ աշխատանքները պետք է տեղի ունենան... իհարկե այնտեղ կարող են երկու, երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի մասին է, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի է ունենում հանցագործություն՝ տարածքային ամբողջականության ապօրինի խախտում, որի դիմաց էլ կառավարությունը նախատեսում է դրամական փոխհատուցում տալ քաղաքացիներին, ինչը միանշանակ չի նվազեցնում հանցանքի հանրային վտանգավորությունը, քանզի ՀՀ անբաժանելի մաս կազմող տարածքների նկատմամբ նմանատիպ ակնհայտ ապօրինի գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն վերոնշյալ համայնքների, այլև ամբողջ պետության բնականոն կենսագործունեությունը և անվտանգությունը։

Բացի այդ, ըստ շրջանառության մեջ դրված հավաստի տեղեկատվության՝ այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տարածքների նկատմամբ:

Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ  այս գործընթացն առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, պատերազմ սանձազերծած և պատերազմի ընթացքում ոճրագործություններ կատարած թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:

Վերը նկարագրված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության դեմ իրագործվող հանցագործության փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու, նշված հանցավոր արարքները  կանխելու և խափանելու ուղղությամբ:

Մասնավորապես.

1.      Վերը նշված փաստական տվյալներն ակնհայտորեն  վկայում են հանցագործության օբյեկտի և օբյեկտիվ կողմի ակնհայտ հատկանիշների առկայության մասին, հետևաբար անհրաժեշտ է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ սույն հաղորդման հիմքով։

2.      Ներկայացված հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցանքը կատարած Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետագա հանցավոր գործողությունները կանխելու և խափանելու համար, անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ, կիրառել խափանման միջոցներ և որոշում կայացնել վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, քանի որ առավել քան բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված անձինք մնալով պաշտոնում կարող են շարունակել հանցավոր գործունեությունը և  խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

3.      Ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ սույն քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու համար:

Նշված գործողություններն իրականացնելու համար Գլխավոր դատախազն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները, դրանք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերից և, ըստ այդմ էլ պահանջում են առավելագույն օպերատիվություն:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել մասնագիտական աջակցություն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության իրավական պաշտպանության գործում»։

Ղազինյան Գագիկ                          իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Դիլբանդյան Սամվել                     իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկյան Հարություն                  իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գաբուզյան Արա                            իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Այվազյան Նորիկ                            իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մարգարյան Աննա                        իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ստեփանյան Վահե                        իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դանիելյան Գևորգ                         իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հովհաննիսյան Վլադիմիր             իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իսկոյան Աիդա                               իրավ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր 

Այվազյան Վարդան                        իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դավթյան Տաթևիկ                         իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մուրադյան Սամվել                      իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ենգոյան Հասմիկ                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մելիքյան Ռուբեն                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդազարյան Տիրայր                 իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդանյան Քնարիկ                    իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Խաչիկյան Տիգրան                        իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Եսայան Վարդուշ                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ասատրյան Աննա                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
Ամենադիտված