Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը նշել է 2020 թվականի Պուտինի գլխավոր պարտությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

online.ua-ն գրում է, որ Ատլանտյան խորհրդի գիտաշխատող, քաղաքական փորձագետ Փիթեր Դիկինսոնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականը եղել է աղետալի տարի Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի և նրա ոչ ֆորմալ կայսրության մասին երազանքների համար: Ըստ վերլուծաբանի` այդ տարին պետք է լիներ հաղթական կեցվածքի տարի, որտեղ պետք է գերակշռեր ԽՍՀՄ-ի նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները, բայց Ռուսաստանի նախագահն իր ժամանակի մեծ մասն անց է կացրել իր ժողովրդից հեռու, և նրա երկիրը ամբողջ ուժով պայքարել է կորոնավիրուսային համաճարակի դեմ: Ըստ քաղաքագետի` հարևան երկրներում ևս ուրախության քիչ պատճառներ են եղել, քանի որ հետխորհրդային տարածքում պաշտոնական Մոսկվայի շահերը որոշակի անհաջողությունների են հանդիպել: Օրինակ Կենտրոնական Ասիայում Ղրղզստանում անկարգությունները հանգեցրել են ռուսամետ կառավարության պարտությանը: Սա անմիջապես առաջացրել է վախեր տարածաշրջանում Վլադիմիր Պուտինի թիմի ազդեցության հետագա անկման հարցում:

«Մոլդովայում նախագահական ընտրություններում ռուսամետ նախագահը պարտվել է արևմտամետ թեկնածուին: Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն այն քաղաքական գործիչն է, ումից Մոսկվան վախենում է: Նա անգլախոս տնտեսագետ է, կրթություն ստացել է Հարվարդում և ցանկանում է անդամակցել Եվրամիությանը և կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր օկուպացիոն ուժերը Կրեմլի կողմից աջակցվող Մերձդնեստրից»,- նշել է Փիթեր Դիկինսոնը:

Ըստ փորձագետի` Պուտինի ամենամեծ պարտությունը եղել է Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը պաշտոնական Բաքվին թույլ է տվել վեցշաբաթյա հաղթական պատերազմ վարել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ:

«Ի վերջո, Պուտինը կարողացել է խաղաղության պայմանագիր կնքել, որը թույլ է տալիս Ռուսաստանին խաղաղապահ առաքելություն իրականացնել պատերազմի գոտում, բայց իր հեղինակությունը փրկելու այդ ժեստը չի կարող թաքցնել այն փաստը, որ Մոսկվան ստիպված էր համակերպվել մրցակից պետության ներկայության հետ մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը գերկայություն է ունեցել ավելի քան մեկ դար։ Թուրքիայի մասնակցությունը ադրբեջանա-հայկական պատերազմին բեկումնային նշանակություն է ունեցել հետխորհրդային պատմության մեջ, փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում և խորտակել պատրանքները, որ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռազմական գործողությունները թելադրելու ունակության ունի»,- բացատրում է վերլուծաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը
Ամենադիտված