Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին ուղեկցում է վախի ու սարսափի ուրվականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ինչ կատարվեց անցնող շաբաթ օրը դուրս էր ժանրի բոլոր կանոններից։ Դեկտեմբերի 19-ին իշխանության կազմակերպած «սգո երթը» նախ ուղիղ հարված էր նիկոլականների այն համոզմունքին, թե առաջիկայում իրենց ձեռքով կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք դարձյալ ջախջախիչ հաղթանակ են տանելու։ Նշենք, որ այդ «ջախջախիչ հաղթանակի» մասին դեռ մի քանի օր առաջ մեծախոսում էին իշխանական պատգամավորները, իշխանության մարզային տեղապահները, սորոսի դրածոները։ Փաստացի, այսօր իրականանում է այն պնդումը, որ առաջիկա ամիսներին կազմակերպվող որևէ հանրային միջոցառման Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը միշտ լինելու է հարցականի տակ, որովհետև ինքն է միշտ լինելու հարվածի տակ։ Զրահատեխնիկայով, հարյուրավոր թիկնապահներով, պաշտպանիչ անձրևանոցներով ու պայուսակներով մարդկանց մեջ չես կարող դուրս գալ որպես «ժողովրդի ծոցից» ելած իջևանցի հասարակ տղա․ քեզ ամենուր կուղեկցի հասկանալի վախի ու սարսափի հավերժ ուրվականը։ Իսկ դա ժողովուրդն զգում է հեռվից՝ ամբոխային բնազդով, և ժողովուրդը քեզ պարզապես չի հարգի։ Այնպես որ՝ ապագայում անվախ-համարձակ հանրահավաք անող Նիկոլի մասին թող օխլոսը մոռանան։ Իսկ առանց Նիկոլի իրենք ոչինչ են, բառի սովորական իմաստով՝ ոչնչություն։

Դեկտեմբերի 19-ի խայտառակության և ոչ թե «սգո երթը» ոչնչացրեց ևս մեկ միֆ՝ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու Փաշինյանի «սրբազան» վճռականությունը։ Սգո երթը, որ իր ողբերգական բնույթով ավելի ոգեղեն մի բան պիտի լիներ, հետևաբար՝ զերծ զանազան քաղաքական շահախնդրություններից և «կազմակերպչական» միջամտություններից, ապացուցեց, որ այդ օրը նիկոլազանգվածը հավաքվել էր ամենևին էլ ոչ կամավորության սկզբունքով։ Գործի էին դրվել մասնակիցներին սգո «տեղամաս» բերելու բոլոր հին և փորձված մեթոդները՝ ահաբեկում, շանտաժ, «գազել» և այլն։

Ըստ էության՝ մամուլն առատ տեղեկություններ ունի իշխանության կողմից վարչական լծակների աննախադեպ գործադրման մասին, բազմաթիվ հրապարակումներ կան նույնիսկ ստույգ թվերի մատնանշումով՝ այսքա՛ն ոստիկան, այսքա՛ն աած-ական, այսքա՛ն պն-ական, այսքա՛ն համայնքային աշխատող, այսքա՛ն նախարարությունների «ներկայացուցիչներ»։ Եվ նույնիսկ ուժերի այդ գերլարման պայմաններում երթը ամենևին տպավորիչ չէր, այլ այնքան դժգույն, որ Դանիել Իրազեկիչի հռչակավոր դրոնն էլ օդ չէր բարձրացել․ կարող էին շատ ամոթալի պատկերներ ստացվել՝ շատ խայտառակ մանրամասներով։ Եվ այսպես, Ն․ Փաշինյանի իշխանությունը իրականության զգացումը կորցրել է այնքան, որ այլևս չի տարբերում՝ ի՛նչն է իր համար օգտակար, ի՛նչը՝ վնասակար։ Նա շարունակում է սխալներ թույլ տալ նաև բարոյական ճակատում։ Նա վախեցած է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ուրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել
Ամենադիտված