Արվեստի ինքնատիպ գործեր՝ պատրաստված կտրատած տերևներից (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍտեղծագործ մտածողության տեր մարդկանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում. իրենց մտքի թռիչքն ու հոգու ասելիքն արտահայտելու համար նրանք պատրաստ են կիրառել ստեղծագործելու ոչ միայն ավանդական, այլև նորարարական ու շատերին արտասովոր թվացող մեթոդներ:
Ստորև boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է արվեստագետ Կանաթ Նուրթազինին, որը ստեղծում է ինքնատիպ պատկերներ՝ օգտագործելով սովորական տերևներ:
Մեկը մյուսից յուրօրինակ արվեստի գործերը ստեղծելու համար հեղինակը պարզապես ընտրում է հարմար տերևներ ու սուր գործիքով այնպես կտրատում դրանք, որ վերջում ստացվում է միանգամայն անսպասելի արդյունք.









