Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է. Արթուր Վանեցյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի: Այս մասին այսօր` դեկտեմբերիմ 20-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկվա՝ դեպի Եռաբլուր սգո երթին ու դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ճեղքել բազմությանն ու մուտք գործել Եռաբլուր։

«Մենք Եռաբլուրում ենք, որտեղ ամփոփված են մեր հերոսների աճյունները։ Այստեղ գալիս պետք է հասկանանք՝ ուր ենք գալիս։ Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի։ Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան էր, որը մեզ չի սազում»,-նշեց Վանեցյանը։

Դիտարկմանը, թե ակտիվորեն տարածվում են լուսանկարներ սգո երթից՝ նշելով, թե ինչքան աջակից ունի Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն արձագանքեց՝ դա այն հարցը չէ, որ պետք է մրցել՝ ում հետևից է շատ մարդ քայլում։

«Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթալի է նման համեմատություն անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենենքերով՝ բարոյական ու մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն ու հայ ժողովուրդը արժանի չէ պարտված առաջնորդ ունենալ»,-ասաց նա։

Դիտարկամը, թե անվտանգության աշխատակիցների կողմից այնպիսի միջոցներ էին գործածվում, որոնք առաջին անգամ էին՝ անձրևանոցներ, պատյաններ, Վանեցյանն արձագանքեց․ «Դուք տեսաք` ինչպես մուտք գործեցին Եռաբլուր, ուղղակի ամոթ է: Երկրի ղեկավարը չի կարող շրջել իր ղեկավարած երկրի մայրաքաղաքով, առավել ևս գալ Եռաբլուր՝ մեր սրբավայր, և իրեն այդքան ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ ուղեկցեն, և ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ, որ ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, և այն հանգամանքին, որ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, Վանեցյանն արձագանքեց․

«Այս իշխանությունների օրոք  մենք յուրաքանչյուր օր զիջում ենք մեր հայրենեիքի մի հատվածը, լինում են նոր գերեվարվածներ, տեղեկություն չենք ստանում անհետ կորածների վերաբերյալ։ Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անվտանգության մարմինների աշխատակիցներին կոչ էր արել այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Զելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ»
Ամենադիտված