Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պարգևավճարներն ավելի են կարևորվում, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակության աչքից ու ականջից հեռու՝ իշխանություններն Ազգային ժողովում սահուն անցկացրեցին հաջորդ տարվա պետական բյուջեն։ Այն այդպես էլ մի կարգին չքննարկվեց։ Բյուջեի քննարկումները համընկան պատերազմական ու հետպատերազմական ծանր ժամանակաշրջանի հետ։ Երբ մարդիկ զբաղված էին կորուստները հաշվելով՝ իշխանությունները բյուջեի նախագիծը մտցրեցին խորհրդարան և իրենց դակիչների միջոցով հաստատեցին։

Բյուջեն հաստատվեց՝ առանց հաշվի առնելու երկրում ստեղծված նոր իրողությունները։

Ամբողջությամբ պահպանվեցին, մի բան էլ ավելացան պարգևավճարները։ Նույնիսկ չնկատելու տվեցին պաշտպանության ու ազգային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են հետպատերազմական շրջանում։

Պարգևավճարները շատ ավելի կարևորվեցին, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Հաշվի չառան անգամ Զինծառայողների ապահովության հիմնադրամի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը։ Իրավիճակ, որն առաջացել է պատերազմում մեր ունեցած հազարավոր զոհերի ու վիրավորների արդյունքում։

Մինչև պատերազմ Հիմնադրամը բավական լուրջ գումարների հասնող ազատ միջոցներ ուներ։ Պատերազմից հետո այլևս դրանք բավարար չեն՝ փոխհատուցելու հայրենիքի համար նահատակված զինվորների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարները։

Փոխարենը մտածելու այդ մասին, կառավարությունն ավելի քան 18,8 մլրդ դրամ կամ 35-40 մլն դոլար է հատկացրել՝ պարգևավճարներ տալու համար։

Խնդիրը գուցե այնքան էլ պարգևավճարները չեն, որքան իշխանությունների վերաբերմունքը։

Այսպե՞ս ենք գնահատում մեր զինվորներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի փրկությանը։

Բյուջեն հաստատվեց այնպես, ինչպես ներկայացվել էր մինչև պատերազմը։ Չնայած պատերազմից հետո ամեն ինչ մեր երկրում գլխիվայր շուռ է եկել՝ բյուջեն մնաց նույնը։ Կառավարությունն այդպես էլ նպատակահարմար չգտավ այն վերանայել և համապատասխանեցնել նոր իրողություններին։

Թե ինչո՞ւ, այլևս էական չէ։ Բյուջեն ընդունվել է և ենթակա է կատարման։ Բայց կատարման համար պայմանները հուսադրող չեն։ Տնտեսության ծանր վիճակը լավատեսության հիմքեր չի տալիս։ Զարմանալի չէ, որ բյուջետային ծախսերի կատարման մի հսկայական բեռ կրկին դրվել է դեֆիցիտի վրա։ Խոսքն ավելի քան 341 մլրդ դրամի մասին է։

Ծախսերի 18 տոկոսն ակնկալվում է կատարել այդ գումարների հաշվին։ Պարտք պիտի վերցնենք, որպեսզի բազմաթիվ առաջնահերթ ծախսեր ֆինանսավորենք։

Արդեն հաջորդ տարի պետական պարտքը կանցնի 9 մլրդ դոլարից ու կգա ծանրանալու երկրի ու սերունդների վրա։ Հաջորդ տարի պարտքը սպասարկելու համար կառավարությունը ստիպված կլինի վճարել 470 մլրդ դրամ կամ ավելի քան 900 մլն դոլար։ Այդ գումարը դուրս է գալու բյուջեից։

Պարտքը կավելանա, որովհետև բյուջեն բավարար եկամուտներ չունի։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտների ակնկալիքը շատ ավելի քիչ է, քան նախատեսված էր այս տարվա համար։

2020թ. նախատեսված էր՝ 1 տրիլիոն 695 մլրդ դրամի, 2021թ. համար նախատեսված է 1 տրիլիոն 509 միլիարդի եկամուտ։

Բյուջեի եկամտային ակնկալիքն ավելանալու փոխարեն՝ կրճատվել է 186 միլիարդով։

Այսինքն՝ հաջորդ տարի մենք դեռ չենք հասնելու այն ցուցանիշին, որին պատրաստվում էինք հասնել այս տարի։

Այս տեմպով գնալու դեպքում, հավանաբար, ևս մեկ կամ երկու տարի պետք կլինի 2020թ. բյուջեի՝ ի սկզբանե նախատեսված ցուցանիշին հասնելու համար։ Թեև այդ ցուցանիշն այդպես էլ անհասանելի մնաց կառավարությանը։

2020թ. մենք բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 695 մլրդ դրամի եկամուտները չենք ստանա։ Դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեն, քան նախատեսված էր բյուջեով։

Ակնկալիքը 1 տրիլիոն 320 մլրդ դրամ է, ինչը 375 միլիարդով պակաս է բյուջեով պլանավորվածից։

Այլ խնդիր է, իհարկե, թե ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Կառավարությունն իր կողմից ամեն ինչ արեց, որպեսզի տնտեսության դժվարություններն ավելի մեծ լինեն։ Հետևանքը տեսնում ենք նաև պետական բյուջեում։ Եվ ոչ միայն այս, այլև հաջորդ տարի կտեսնենք։

Պետական բյուջեով հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է կատարել ավելի քիչ ծախս, քան նախատեսել էր այս տարվա բյուջեով։ 2020թ. նախատեսված էր՝ 1 տրիլիոն 855 մլրդ դրամի, 2021թ. նախատեսված է 1 տրիլիոն 850 միլիարդի ծախս։

Հաջորդ տարի 5 միլիարդով պակաս ծախսեր են ակնկալվում, քան պիտի կատարվեր այս տարի։

Թեև այս տարվա ծախսերը ևս պակաս թերի չեն լինելու, ինչպես եկամուտները։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում գտնել ծախսերի ժամանակին կատարման բանալին։ Խոսքը հազար ու մի անկարևոր կամ, ասենք՝ պարգևավճարների համար նախատեսված ծախսերի մասին չէ։ Դրանց նույնիսկ չկատարումը ձեռնտու է բյուջեի համար։

Բայց այդ ծախսերը չէ, որ կառավարությունը թերանում է կատարել։ Կառավարությունը թերանում է կատարել այն ծախսերը, որոնք ունեն տնտեսական նշանակություն։ Դրանք ստեղծում են ենթակառուցվածքներ և լրացուցիչ խթաններ հաղորդում տնտեսությանն ու տնտեսական զարգացումներին։

Այս ծախսերը, ինչպես միշտ, թերակատարվում են։ Արդյունքում՝ բյուջեով հատկացվող գումարները չեն ծառայում այն նպատակներին, որոնց պիտի ծառայեին։

Զարմանալի չէ, որ տնտեսության հետ կապված ակնկալիքները շատ ցածր են։ Այս տարի կլինի խորը անկում, ու դրա վրա հաջորդ տարի հազիվ 3,2 տոկոսանոց աճ ենք սպասում։ Չնայած դա էլ հարցական է՝ այսօրվա կառավարության պարագայում։ Կառավարություն, որը չունի  վստահություն՝ ինչպես դրսի, այնպես էլ՝ ներսի գործընկերների շրջանում։

Նման կառավարության հետ տնտեսությունն ապագա չի կարող ունենալ։ Նման կառավարության գոյությունը վտանգ է տնտեսության առաջընթացի համար։ Նման կառավարության պայմաններում անիմաստ է ակնկալել որևէ լուրջ տնտեսական ծրագրի իրականացում։ Մի բան էլ, փակվելու են գործող ծրագրերը։

Ահա այն, ինչ մեզ սպասվում է հաջորդ տարի՝ այս կառավարության ու նրա հաստատած բյուջեի հետ։

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան
Ամենադիտված