Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական սահմանի «էպոպեան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսքի տեր մարդ է և իր երկրի շահերի համար կգնա մինչև վերջ: Ընդ որում, Պուտինը դրանից առաջ ասել է, որ շատ հարցերում, իհարկե, Էրդողանի հետ ունեն տարբեր կարծիքներ, հակադիր կարծիքներ: Հետաքրքիր է, Արցախի հարցն այդ հակադիր կարծիքների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Բանն այն է, որ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համատեքստում, կարծես թե, մտնում է լարվածության մի փուլ, երբ ադրբեջանցիները, անկասկած, ոչ առանց Էրդողանի հովանու, սկսում են աստիճանաբար մեծացնել ճնշումն ու պահանջները, ընդլայնվել ավելի, քան ՌԴ հովանու ներքո նոյեմբերի 9-ի համաձայնագրի տառն ու ոգին:

Բանն այն է, որ ադրբեջանցիները այդ համաձայնագրով ստացել են իրենց հասանելիքը, այժմ փորձում են դուրս գալ համաձայնագրից և ստանալ ավելին: Ինչպես երևում է, Հայաստանի և Արցախի կառավարությունները այս իրավիճակում, իհարկե, մի շարք օբյեկտիվ, միաժամանակ, սակայն նաև զգալիորեն սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ստանալ ոչինչ ավելին, չեն կարողանում համարժեք ընդդիմանալ աճող լարվածությանը: Այդ պարագայում, դարձյալ օբյեկտիվ իրողություններից ելնելով, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ, հույսը մնացել է, որ ադրբեջանական ախորժակը կզսպի Ռուսաստանը: Կզսպի, եթե, իհարկե, առկա իրավիճակը հենց Էրդողանի հետ Պուտինի տարբեր մոտեցումների, ոչ թե նույն պատկերացումների շրջանակում է: Սակայն պատկերացումների տարբերությունից զատ, շատ էական է, թե որքան է մինչև վերջ պատրաստ գնալ նաև Պուտինը, որը հաճոյախոսում է, թե Էրդողանն իր երկրի շահի համար պատրաստ է գնալ մինչև վերջ: Բայց այստեղ էլ, իհարկե, հարց է առաջանում, թե որքանով է Ռուսաստանը հայկական շահերի ոտնահարումը պաշտպանելը դիտարկում իր շահերի շրջանակում:

Փաստացի, խոսքը վերաբերում է, օրինակ, մեկ գյուղ ավելի կամ պակաս, մեկ բարձունք ավելի կամ պակաս լինելուն: Եթե Հայաստանի ու Արցախի համար մեկ գյուղը, մեկ բարձունքը կամ դիրքը ունի կենսական նշանակություն, ապա Ռուսաստանի համար այդ նշանակությունը չկա: Ռուսաստանը, լայն իմաստով, Հայաստանում ռազմական ներկայությանը ավելացրել է ռազմական ներկայություն Արցախում, և այստեղ ռազմավարական ու խորքային մասշտաբն այնպիսին է, որ այդ ներկայության համար մեկ գյուղ ավելի կամ պակասը չունի նշանակություն: Ըստ այդմ, Պուտինը կարող է իսկապես համաձայն չլինել այն ամենի հետ, ինչ անում է Էրդողանը, բայց Էրդողանը դիտարկում է դա իր շահերի շրջանակում ու գնում «մինչև վերջ», ինչպես Պուտինն է ասում, իսկ Պուտինը նրան գյուղ առ գյուղ կամ դիրք առ դիրք կանգնեցնելն առայժմ չի դիտարկում իր շահերի շրջանակում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես պետք է Ռուսաստանին շահագրգռի հայկական կողմը, թուրք-ադրբեջանական ախորժակին նաև այդ մակարդակում դիմադրություն կազմակերպելու համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ազատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ, որոնց թվում զինվորականներ ենՀնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը Ռուսաստանից«Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Հույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»
Ամենադիտված