Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցմահ ազատազրկում երեք հայի՝ Դուբայում հնդիկ գործարարին սպանելու և $1,7մլն արժողության ադամանդ հափշտակելու համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործը:

Ամբաստանյալի աթոռին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ են:

Գործի դատաքննությունն ավարտվել է:

Մեղադրող դատախազ Արիս Բարսեղյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Դատախազը հաստատված գնահատեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է իր հորեղբորորդի, 24-ամյա Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:

Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, և կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, զբաղվել է ադամանդների առուվաճառքով ու այդ հողի վրա գործնական հարաբերություններ է ունեցել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը հերթական անգամ մեկնել է Դուբայ ու մտադրվել է ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի նկատմամբ, նրան սպանել, նրա մոտ եղած ադամանդները հափշտակել ու մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովին ու Սեմյոնին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել է դերաբաշխում:

Խմբի անդամներ Խոսրովի և Սեմյոնի՝ Դուբայ մեկնելու ծախսերը հոգացել է Հովհաննեսը:

Դուբայում Հովհաննեսն ու Խոսրովը, ըստ մեղադրանքի, հանդիպել են Սալոնկիին, հանցագործության կատարման օրվա համար պատվիրել են ադամանդների հնարավորինս մեծ խմբաքանակ:

Պայմանավորվել են, որ 2014 թվականի հունվարի 22-ի երեկոյան իրենք կներկայանան անհրաժեշտ գումարով ու կգնեն ադամանդները:

Հանցագործության օրը, ժամը 20-ն անց 15-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված ծրագրի համաձայն, պատվիրած ադամանդները ոչ թե գնելու, այլ հափշտակելու դիտավորությամբ հանդիպման վայրում հարձակվել են Սալոնկիի վրա: Նրանք բռունցքներով հարվածներ են հասցրել Սալոնկիին, քարշ են տվել լոգասենյակ:

Հովհաննեսը կպչուն ժապավենով կապել է Սալոնկիի ձեռքերը, Սեմյոնը կապել է ոտքերը:

Ապա Սալոնկիին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենային փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով սեղմել են, փակել օդի հոսքը, մեխանիկական շնչահեղձության եղանակով դիտավորությամբ սպանել են Սալոնկիին և հափշտակել են հիշյալ ընկերության տնօրեն Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 691 միլիոն 883 հազար դրամին համարժեք 1 միլիոն 700 հազար դոլար արժողությամբ, 6800 կարատ տարբեր գույների ադամանդներ:

Ժամը 21-ն անց 30-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մշակված ծրագրի, Խոսրովին են փոխանցել հափշտակված ադամանդները: Խոսրովն այդ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով լցրել է տարբեր տեսակի օճառահեղուկների շշերի մեջ, շշերը տեղավորել է Հովհաննեսի ճամպրուկի մեջ ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել է Հովհաննեսին ու Սեմյոնին:

Հովհաննեսը գնել է Դուբայ-Երևան չվերթի երեք տոմս, ու 2014 թվականի հունվարի 23-ին, ժամը 10-ն անց 26-ին նրանք ժամանել են Հայաստանի Հանրապետություն:

Օճառահեղուկի 12 շշերի մեջ թաքցված խոշոր չափերի՝ 640 միլիոն 723 հազար 082 դրամ արժողության ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում մաքսանենգությամբ տեղափոխել են Երևան, որտեղ ՀՀ ոստիկանները Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են թաքցված ադամանդները, իսկ մնացած՝ 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:

Արաբական Միացյալ Էմիրությունների պատկան մարմինների կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերը շարադրված արարքի համար մեղադրվող ՀՀ երեք քաղաքացիներին իրենց հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը այդ միջնորդությունը մերժել է:

Երեք ամբաստանյալների համար դատախազի ճառը «սառը ցնցուղի» պես էր, քանզի դատախազը միջնորդեց ավազակության համար երեք ամբաստանյալներին դատապարտել 15 տարի ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով, իսկ ավազակությամբ զուգորդված սպանության համար՝ երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:

Որպես վերջնական պատիժ՝ դատախազ Ա. Բարսեղյանը միջնորդեց Հովհաննես Մելքոնյանին, Սեմյոն Եդիգարյանին և Խոսրով Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով:

Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումը
Ամենադիտված