Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ էր համակարգային կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ ստեղծել. Արման Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, օրերս ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը.

«Մեկ իշխանությունների ասածներն եմ լսում, մեկ 17+ ներկայացուցիչներինն ու տեսնում եմ, որ կողմերից և ոչ մեկն իրական անելիքի մասին առարկայական պատկերացում չունի այս պահին: Միմյանց՝ չարիք ու ազգի կործանիչ են հռչակում, բայց դրանով մեր ժողովրդին նորը ստեղծելու, այս արհավիրքը հաղթահարելու ոչ մի ճանապարհ էլ ցույց չեն տալիս: Մինչդեռ մենք արտակարգ իրավիճակում ենք, որից ելքերը ևս արտակարգ ռեժիմով գործելու կամք և ունակություն են պահանջում: Չեմ ուզում շատ մանրացնել, բայց նախ միմյանց պետք է հանդիպեն մեծ դրամն ու մասնագիտական որակները՝ ուղեղը: Միասին կարող են ընդհանուր նպատակը ձևակերպել, որից հետո մասնագետն իր գործն անի, դրամատերն էլ՝ այդ աշխատանքը ֆինանսավորի: Այդ երկուսի հանդիպումից որոշ ժամանակ անց էլ արդեն իմաստ կունենա մտածել իշխանական լծակները գործի դնելու, իշխանությունը վերցնելու մասին: Քանի դա չի եղել՝ ամեն ինչ վերածվում է գռեհիկ աթոռակռվի, երբ յուրաքանչյուրն ասում է՝ փրկիչը ես եմ, փրկվեք ինձանով»:

Ֆեյսբուքյան գրառումը գրավեց 1or.am-ի ուշադրությունը՝ մեծ դրամների և մասնագիտական որակների հանդիպման տեսլականի տեսանկյունից, առավել ևս, երբ խոսքը պետության պետականության նորովի կառուցման ու ամրապնդման մասին է: Եվ արդյո՞ք Ա. Մելիքյանի առաջարկած բանաձևի դեպքում պետությունը պատանդ չի դառնա մեծ դրամներ ունեցողների ձեռքին: Այս առիթով 1or.am-ը երկու հարց ուղղեց ԱՀ ԱԳ նախկին նախարարին:

- Պարոն Մելիքյան, սովորաբար դրամ վճարողն ինքն է երաժշտությունը պատվիրում: Ուստի չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ Համահայկական հիմնադրամի միջոցներով ազգային գաղափարախոսություն մշակվի և այն որպես ազգային պահանջ կյանքի կոչվի:

- Այս հարցում Համահայկական հիմնադրամը չի կարող հանդես գալ որպես պատվիրատու, քանի որ ինքն իր կարգավիճակով պատվեր կատարող հաստատություն է: Մեր առաջնային խնդիրն էլ ոչ թե համազգային գաղափարախոսության մշակումն է, այլ մեր պետականությունն ինքնուրույն ու կենսունակ դարձելն է՝ մեր քաղաքացին պետք է պաշտպանված լինի, իսկ երկիրը պետք է կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ունենա: Ներկա իրավիճակում խնդրի լուծումը հնարավոր է բացառապես մասնագիտական լուրջ թիմի աշխատանքի արդյունքում, ընդ որում, այդ աշխատանքը հենց մասնավոր կերպով պետք է ֆինանսվորվի:

- Կարծիք կա, որ անկախությունից ի վեր Հայաստանը միֆեր ձևավորելով է առաջ շարժվել, այդ իսկ պատճառով այսօր ունենք այն՝ ինչ ունենք: Ձեր կարծիքով ժամանակին ի՞նչ էր պետք անել, որ չի արվել, և ո՞րն է այսօրվա ամենահրատապ խնդիրը, որը օր առաջ պետք է իրականացնել:

- Անհրաժեշտ էր համակարգային կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ ստեղծել, ուր որոշիչ կլիներ մասնագետի գիտահեն խոսքն, այլ ոչ թե քաղաքական առաջնորդների կուլիսային նախասիրություններն ու կամակորությունը: Իսկ ամենահրատապ խնդիրն էլ արդեն նախորդ պատասխանիս մեջ ներկայացրել եմ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Ամենադիտված