Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաբաթվա աստղագուշակ 14.12 – 20.12

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եկել է գործելու ժամանակը: Նույնիսկ եթե հոգնել եք ու անհամբերությամբ սպասում եք ամանորյա արձակուրդներին և շունչ քաշելու հնարավորությանը, միևնույն է, մի թուլացեք: Առաջին հերթին՝ հիմա կարող եք լրացնել այն, ինչ բաց եք թողել: Երկրորդ՝ շանս կա ավարտեք այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Երրորդ՝ մեծ է լրիվ նոր բանում հաջողության հասնելու հավանականությունը:

Ձեր ջանքերը զուր չեն անցնի: Աշխատելով՝ կկարողանաք հասնել նրան, ինչի մասին երկար երազում էիք: Իսկ երբեմն պարզապես հաջողակ կլինեք և համարյա անհնարինն անելու համար առանձնապես մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:

Լսեք ինտուիցիայի ձայնին, նրա հուշումները հստակ կլինեն ու կտանեն ձեզ դեպի նպատակը: Մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Ե՛վ ձեզ, և՛ շրջապատողներին հիմա սովորականից լավ կհասկանաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի շաբաթ է: Այն հարմար է նոր նախաձեռնությունների համար: Շատ հարցերում հաջողակ կլինեք, իսկ եթե նույնիսկ այդպես չլինի, դուք կգտնեք առանց մեծ ջանքեր գործադրելու նպատակին հասնելու ձևը: Հավանական են համագործակցության կամ նոր աշխատանքի առաջարկներ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են ու կխոստովանեն՝ դուք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ, փորձ ու գիտելիքներ, նաև ստեղծագործ մոտեցում ունեք: Մի խոսքով՝ ձեզ հետ համագործակցելը ավելի հաճելի կլինի, քան թշնամություն անելը:

Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք ու չեք կարողացել պայմանավորվել, հիմա նախաձեռնող եղեք: Հարաբերություններն ավելի ներդաշնակ կդասավորվեն, քան ակնկալում էիք: Կարող եք ուղղել հին սխալները, վերադառնալ չլուծված հարցերին ու անավարտ գործերին: Հիմա ձեզ կհաջողվի ամեն ինչում կարգուկանոն մտցնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ շաբաթ է: Կենտրոնացեք ամենահամարձակ ծրագրերի իրագործման վրա. եկել է դրանց ժամանակը: Կարող եք առաջ շարժվել, կարևոր տեղեկատվություն ստանալ, պիտանի կապեր ձեռք բերել: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք մարդկանց վրա: Դրանից կարող եք օգտվել գործնական բանակցությունների ժամանակ: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք:

Նկատի ունեցեք, որ հիմա ձեր ցանկացած գործունեություն ավելի մեծ ուշադրություն կգրավի, քան սովորաբար, այնպես որ՝ անհրաժեշտ է ամեն ինչում կատարելության ձգտել. ձեր բոլոր սխալները նկատվելու են: Շրջապատողները ձեր հանդեպ հարգանքով կլցվեն՝ տեսնելով, թե ինչ մեծ պահանջներ եք ներկայացնում ինքներդ ձեզ:

Չեն բացառվում հիասթափությունները, տհաճ պահերը: Դրանք կապված կլինեն հիմնականում նրա հետ, որ ուզածին հասնելն ավելի շատ ժամանակ է պահանջելու, քան մտածում էիք, իսկ սպասումները կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը թեթև ու հաճելի կսկսվի: Երբեմն բավական է ինչ-որ բանի մասին մտածեք և արդեն նպատակից մեկ քայլի հեռավորության վրա կլինեք: Գործընկերները և պարզապես ծանոթները ամեն հարցում կաջակցեն ձեզ, դուք արագ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Շփման շրջանակները կընդլայնվեն, նոր համախոհներ կհայտնվեն: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Հաճախ դրանցից անսովոր հարաբերություններ կսկսվեն՝ հագեցած հույզերով, ոգեշնչող ու շատ բաների նորովի նայելուն նպաստող:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Առանց դժվարությունների և թյուրիմացությունների չի լինի: Բացի այդ, նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Կարևոր կլինի որոշումների հարցում չսխալվելը, հույզերի ազդեցության տակ կարևոր քայլեր չանելը: Պահպանեք առողջ բանականությունը և կգտնեք շատ բան դեպի լավը փոխելու եղանակը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը կապված կլինի մեծ փոփոխությունների հետ, որոնք տեղի կունենան ձեր բնավորության, աշխարհայացքի, կյանքի հանդեպ հայացքների մեջ: Իհարկե, առանց արտաքին աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էլ չի լինի: Բայց կարևոր կլինեն ոչ միայն դրանք, այլև դրանց նկատմամբ ձեր արձագանքը:

Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, քանի որ միշտ կլսեք նրանց կարծիքը, ուշադրություն կդարձնեք ուրիշների ցանկություններին, սպասումներին ու հետաքրքրություններին: Չի բացառվում՝ հաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, հասկանալ այն, ինչի պատճառով անհասկացողություն է եղել:

Շաբաթը հարուստ կլինի կարևոր ու հաճելի նորություններով, տեղեկատվությամբ, նաև դասերով, որոնք արժե յուրացնել: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը. ինչքան շատ զբաղվեք երևակայություն և աշխարհի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերով, այնքան լավ կզգաք ձեզ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին լավ է չշտապեք որոշումների հարցում և զգույշ լինեք: Հնարավոր են տհաճ պատահարներ, թյուրիմացություններ: Ծագած դժվարությունները հաղթահարելի կլինեն. պատրաստ եղեք հաջողության հասնելու համար ջանքեր գործադրել: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի ինքնավստահ ու հարմարավետ կզգաք: Հնարավորություն կունենաք կիրառել ավելի վաղ ստացած գիտելիքներն ու հմտությունները, ցուցադրել ձեր պրոֆեսիոնալիզմը: Չի բացառվում՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք:

Դուք կձգտեք հաջողության, և դա գովելի կլինի: Աշխատեք չմերժել այն մարդկանց օգնության խնդրանքը, որոնք դրա կարիքն ունեն. ամենն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Բարենպաստ շաբաթ է համախոհներ փնտրելու համար: Ձեր կողմը կարող են անցնել շատ ազդեցիկ անձինք. դուք բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Դուք բավականաչափ կենսական ուժեր կունենաք և այդ շրջանը կկարողանաք արդյունավետ օգտագործել: Դուք համառ կլինեք, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Եթե դրա հետ միասին նաև չանհանգստանաք դատարկ բաների պատճառով, ապա կարող եք կարևոր հաղթանակներ տոնել:

Առանց փորձառու մարդկանց հետ խորհրդակցելու լուրջ որոշումներ լավ է չընդունեք: Հատկապես օգտակար կլինեն այն մարդկանց հուշումները, որոնց շատ բան է հայտնի ձեր կյանքի մասին:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի, բայց թույլ կտա էլ ավելի նշանակալի հաղթանակներ տոնել: Հավանական է առաջընթաց գործերում, որոնցում հաջողության հասնելու հույս արդեն չունեիք: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել: Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ միանշանակ շաբաթ է: Այն կարող է թեթև չլինել. ստիպված եք լինելու լուծել հին խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ձերը: Չի բացառվում՝ ստիպված լինեք ժամանակ ծախսել մի գործի վրա, որը ժամանակին անավարտ եք թողել ու մոռացել եք նրա մասին: Դա մի քիչ կշեղի, կստիպի վերամշակել ծրագրերը: Բայց դուք ձեզ ավելի ազատ կզգաք, երբ ամեն ինչից գլուխ հանեք:

Այս շաբաթը մի լավ կողմ էլ ունի: Դուք կարող եք հաջողությամբ կյանքի կոչել կարճատև նախագծերը, արագ իրագործել հետաքրքիր գաղափարները, որոնց պակասը չի լինի: Շատ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնց համակրում եք, մտերիմների հետ հարաբերություններն էլ ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն:

Ֆինանսների, ունեցվածքի, երկարաժամկետ ներդրումների հետ կապված ամեն ինչում զգուշություն է պետք: Գործնական հոտառությունը մի քիչ բթացած կլինի, վտանգ կա՝ սխալներ անեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա մեծ մասը կանցնի դրական միտումների ազդեցության տակ: Շատ լավ բաներ կարող եք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Բայց եթե ձեր ժամանակը ճիշտ բաշխեք, այն կհերիքի և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար:

Շաբաթվա առաջին օրերը աշխատանքին, ստեղծագործելուն և անձնական կյանքին վերաբերող գաղափարներով լի կլինի: Եթե այդ հատվածում չգիտես ինչու աշխարհը շրջելու կարիք ունենաք, անպայման կգտնեք դա անելու ձևը: Միայն մի բան վատ կլինի. երբեմն ձեր աշխատանքի պտուղներն իրենց կվերագրեն մարդիկ, որոնք դրա հետ ոչ մի կապ չունեն:

Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի անցյալի մասին մտածելը, ևս մեկ անգամ նպատակները գնահատելը. հնարավոր է՝ եզրակացությունները, որոնց գաք, ստիպեն վերամշակել ծրագրերը: Հանգստություն պահպանեք և բարեհամբույր եղեք: Միայն դա էլ բավական կլինի, որպեսզի շրջապատողներն իրենց լավ զգան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հաջող է հատկապես շփումների տեսանկյունից: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան լուծել ձեր բոլոր խնդիրները, օգնել հասնել դրված նպատակներին, լավ խորհուրդներ տալ կամ պարզապես ժամանակ անցկացնել ձեզ հետ: Նվերների պակաս չի լինի, չեն բացառվում շատ հաճելի անակնկալները:

Շաբաթվա կեսին հավանական է առաջընթաց գործերում, որոնցում այսպես թե այնպես ներգրավված են իշխանության ներկայացուցիչները կամ պաշտոնյաները: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը: Ձեր մտերիմները օգնության կարիք կզգան: Աշխատեք նրանց խնդրանքներին մերժումով չպատասխանել, նույնիսկ եթե այդ խնդրանքները կատարելու համար ստիպված լինեք վերամշակել սեփական ծրագրերը: Հավանական է անսպասելի այցելեն հին ծանոթները կամ հարազատները: Երկու դեպքում էլ դուք շատ ուրախ կլինեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ, բայց գրավիչ ու խոստումնալից շաբաթ է: Հրաշալի արդյունքների կարող եք հասնել, բայց դրա համար շատ պիտի աշխատեք, և ձեզ օգնել ցանկացողները հաստատ հերթ չեն կանգնի: Բացի այդ, այնքան էլ բարեհամբույր չեք լինի, հաճախ կքննադատեք շրջապատողներին, այդ թվում՝ ձեր համախոհներին, չեք վախենա թշնամիներ ստեղծել ձեզ համար: Ավելի զուսպ վարքը ձեզ կազատեր շատ ու շատ տհաճություններից: 

Կարևոր գործնական բանակցություններ վարելու, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու շանս կլինի: Պատրաստ եղեք, որ սկզբում ձեզ այնքան էլ բարձր չեն գնահատի: Մի նեղացեք, պարզապես ցույց տվեք, թե ինչի եք ունակ:

Ինչքան էլ հագեցած լինի շաբաթը, կարելի է և պետք է ժամանակ հատկացնել հանգստին: Լավ է, եթե ձեզ ընկերակցեն հոգեհարազատ մարդիկ, որոնք միշտ հասկանում ու աջակցում են ձեզ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ շաբաթ է: Նկատի ունեցեք, որ հիմա շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հույզերին չտրվելը, իրավիճակն ընդհանուրի մեջ դիտարկելն ու մանրուքներին չկառչելը: Երբեմն մանրուքներին ավելորդ ուշադրության պատճառով վտանգ կա ինչ-որ նշանակալի բան աչքից վրիպի: Կարևոր կլինի հետևողական գործելը, մի ծայրահեղությունից մյուսին չնետվելը, պրովոկացիաներին չտրվելը: Ձեր ինքնատիրապետումը անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա ու հաճախ կօգնի նոր համախոհներ գտնել:

Ինչ-որ բան սովորելու, կոնկրետ օգտակար հմտություններ ձեռք բերելու, աշխարհայացքը ընդլայնելու, վերջին շրջանի իրադարձությունները, ձեր և ուրիշների արարքները նորովի գնահատելու հնարավորություն կլինի: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը. այն կրկին ուրախություն կբերի:

Մեծ ուշադրություն հատկացրեք մտերիմներին. դա օգտակար կլինի առաջին հերթին ձեզ համար: Գոյություն ունեցող կապերն ամրապնդելով՝ ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ ՊեսկովՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՊուտինն ու Սի Ծինփինը գրեթե մեկուկես ժամ բանակցել են Պրեմիեր լիգա. Չելսին լոնդոնյան դերբիում հաղթեց Տոտենհեմին Առավել զգուշավոր եղեք երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում. հայտարարություն Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Ողբերգական դեպք՝ ՍևանումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Թուրքիայում 5.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցելԱրևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Հուգարդեն գարեջուրԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Թրամփի ռազմական լիազորությունները կսահմանափակվում են Արարատից հայտնում են 4 վիրավորի մասին«ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի կորուստները կկազմեն առնվազն 5 միլիարդ դոլար» Ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. «Հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածելն է»» Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում. պատմության այս օրը (20 մայիս)Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ. Sputnik Արմենիա Խոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ» «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ» «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ» Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք
Ամենադիտված