ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ-ից մեկ օրում Ստեփանակերտ է տեղափոխվել 481 փախստական, ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 37,5 հազար քաղաքացի, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
«Ռուս խաղաղապահները քսանչորս դիտակետերում շուրջօրյա հետևում են իրավիճակին և հրադադարի ռեժիմի պահպանմանը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։