Լոգանք գինու, սուրճի եւ թեյի ավազանում. նոր սպա առաջարկ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱշխատանքային ծանր օրվանից հետո ոմանք գնում են սրճարան կամ փաբ՝ մի բաժակ գինի խմելու, իսկ մյուսներն էլ նախընտրում են լիցքաթափվել լողավազանում։ Բայց պարզվում է, որ այժմ կարելի է այս երկու գործողությունները համատեղել, քանզի Ճապոնիայում գործում է մի յուրօրինակ սպա կենտրոն, որտեղ կարելի է լողալ գինու ավազաններում։

«Yunesson Spa Resort»-ում կարելի է գինով թերապիա ընդունել՝ վայելելով այդ նրբահամ խմիչքը։ Այո, դուք ձեզ կզգաք Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի դերում. ասում են, նա լոգանք էր ընդունում կարմիր գինու մեջ, որպեսզի պահպաներ իր երիտասարդությունը։

Սպա կենտրոնում առաջարկվում են նաեւ սուրճի եւ թեյի ավազաններ՝ այս ըմպելիքների սիրահարների համար։

