Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռացման պահանջը ոչ միայն քանակական է, այլ առաջին հերթին որակական. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, և ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման և Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։ Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարևոր քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ և պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի և Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ըստ այդմ, ներկայիս իրավիճակում Փաշինյանը չունի վստահություն ու հեղինակություն, որ առաջիկայում կարողանա ներկայացնել Հայաստանը։

Ավելին, նրա գործողությունները որակվում են որպես թուլամորթություն ու դավաճանություն։ Եվ պատահական չէ, որ օր օրի վերջինիս հրաժարականի պահանջն ավելի մեծ արձագանք է ստանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Սակայն իշխանությունները ամեն կերպ կառչած են իրենց աթոռներից, ու չհեռանալու համար, ի թիվս այլ արհեստական պատճառաբանությունների, ներկայացվում է այն փաստարկը, թե իբր կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա՝ հաշվի առնելով փողոց դուրս եկած մարդկանց, ըստ իշխանությունների, փոքր քանակը։ Իհարկե, շատ վիճելի է, թե ինչ չափանիշներով է որոշվում շատն ու քիչը: Սակայն դա դեռ հարցի մյուս կողմն է: Իրականում հրաժարականի հանրային պահանջը միայն քանակական տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել։ Եվ եթե նշենք, թե ինչ շրջանակներ են բարձրացնում կառավարության հրաժարականի հարցը, ապա ասելիքն առավել պարզ կդառնա։ Այսպես, Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում մեր քաղաքական դաշտի կարևորագույն հատվածը։

ՀՀ նախկին և ներկա բոլոր չորս նախագահները հայտարարել են այդ մասին։ Նրանց կարծիքը կիսում են նաև ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը, կան տեղեկություններ, որ այդ կարծիքին են ևս երկուսը։ Քաղաքական կուսակցությունների հատվածից Փաշինյանի հրաժարականը ստեղծված ճգնաժամային իրադրության հանգուցալուծում են համարում ԱԺ 3 խմբակցություններից 2-ը, իսկ խորհրդարանից դուրս 17 կուսակցությունների դաշինքը, ինչպես նաև նրանց չմիացած բազմաթիվ այլ կուսակցություններ։ Եկեղեցու բարձր հոգևոր դասը նույնպես հայտարարում է Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները ուղերձներով հանդես եկան։

Այս տեսակետն արտացոլված է նաև գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի կարծիքներում։ Կրթության և գիտության ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող հաստատություններից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ԵՊՀ գիտխորհուրդը վերջերս հայտարարություն տարածեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Վերջին օրերին կտրուկ ավելանում է նաև այն համայնքապետների և վարչական մարմինների ղեկավարների թիվը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարություններով։ Կառավարության հեռացման պահանջով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև բազմաթիվ մտավորականներ (մեկ-երկու պատեհապաշտների բացառությամբ, իսկ այդպիսիք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են, որոնց համար Հայրենիքը ոչինչ է իրենց անձնական կոմֆորտի համեմատ), բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ, փաստաբաններ, սփյուռքյան շուրջ 100 կազմակերպություններ, 500-ից ավելի փաստաբաններ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարարներ և այլն։

Փաստորեն, կառավարության հեռացման պահանջ է ներկայացնում ամբողջ ինտելեկտուալ հատվածը։ Մտավոր, հոգևոր և քաղաքական դաշտը Փաշինյանի հրաժարականի կողմնակիցն է, ուստի հանրային պահանջի վերաբերյալ հարցը նախ և առաջ պետք է դիտարկել որակական տեսանկյունից։ Կասկած չկա, որ այս տրամադրվածությունը շատ արագ տարածվելու է ողջ հանրության շրջանում և որակականը նաև քանակական լուրջ բովանդակություն է ստանալու։ Իսկ Փաշինյանը, կարծես թե, թքած ունի տարածքային և մարդկային կորուստների վրա, կարևորը աթոռը ամուր պահի։ Սակայն հարց է, թե ի՞նչի վրա է Փաշինյանի հույսը, որ փորձում է երկարաձգել իր իշխանությունը։ Առաջին հերթին դրանք ֆեյքային ստրուկտուրաներն են։ Սոցիալական ցանցերում վիրավորանք և ատելություն տարածող ֆեյքերը, կիսագրագետ և շատ ցածր ինտելեկտուալ հատկանիշներ ունեցող հատվածը, իսկ դրսում՝ սադրիչներն ու ակնհայտ ուղղորդված մի երկուսը։

Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ նախօրեին Հանրապետության հրապարակում «հավաք» էր կազմակերպվել։ Ուշագրավ է, որ այդ հավաքը կազմակերպվել էր այնպիսի ժամի, երբ ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր դեռ անում, ինչը հեռուն գնացող կասկածների տեղիք է տալիս: Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ եթե նույնիսկ քանակով գնահատելու լինենք, ապա ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հազիվ 4050 մարդ էր հավաքվել, ինչի արդյունքում անգամ իշխանամերձ լրատվականները նախընտրեցին չշարունակել ուղիղ եթերները։ Իսկ եթե նույնիսկ հանրահավաք էլ անի Փաշինյանն անձամբ, հնարավոր է՝ իրոք շատ մարդ հավաքի, սակայն բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, պետական կառույցներից ստիպողաբար բերվածներով, ոչ ավելին: Կարծիք կազմելու համար, թե ովքեր էին եկել իշխանություններին աջակցություն հայտնելու, բավական է լսել այդ անձանց հայտարարությունները։

Օրինակ՝ հավաքի մասնակից և ազատամարտիկ ներկայացող քաղաքացիներից մեկն անգամ պատկերացում չուներ ոչ միայն Արցախի մասին, այլև այն մասին, թե կոնկրետ որտեղ էր ինքը «կռվել», և հայտարարում էր, թե «Քարվաճառը նույն Ջաբրայիլն է»։ Կամ ներդրված մի տիկին ասում էր, թե «Հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրիկաներ են»: Ահա սա է Փաշինյանին պաշտպանողների մակարդակը: Այնտեղ էին նաև «հեղափոխության պահապաններ» կոչված խմբի ներկայացուցիչները, որոնք այս ընթացքում, բացի իշխանության քաղաքական հակառակորդների հասցեին ուղղված սպառնալիքներից և խուլիգանական պահվածքից, ոչնչով աչքի չեն ընկել, ու երևի թե ժամանակի ընթացքում սրանցով կզբաղվեն իրավապահները։ Սակայն մինչ այդ պետք է հաշվի առնել, որ «բրոնիժիլետներով» (որոնց կարիքը պատերազմի ժամանակ այդքան կար) նմաններին փողոց հանելով՝ Փաշինյանը կարծես թե հող է նախապատրաստում բախումների համար։

Սակայն ակնհայտ է, որ շուտով հանրային ուժեղ ճնշման արդյունքում բոլորը՝ անգամ իր մերձավորները, երես են թեքելու իրենից։ Իսկ մտավոր ցածր ունակություններ ունեցող կամ ընդհանրապես չունեցող փոքրաթիվ զանգվածի, ազգային անվտանգության սպառնալիք դարձած սորոսականների կամ մի քանի վարկաբեկված սատելիտների աջակցությամբ ո՛չ հանրային կարծիք կարելի է փոխել, ո՛չ էլ երկար ժամանակ պահպանել բաղձալի աթոռը: Չի կարող մեկ անձն իր փոքրաթիվ խմբակով դեմ դուրս գալ սեփական ժողովրդին, որքան էլ այնպիսի մարդկային ու բարոյական անկում արձանագրեն, որ ֆեյքերի ու անկիրթ մասսայի ձեռամբ փորձեն վարկաբեկել Հայաստանի գիտնականներին, Հայ Առաքելական եկեղեցին, դիվանագետներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին ու ընդհանրապես մտածելու ունակ մարդկանց, որքան էլ հասարակության մեջ սերմանեն կեղծ գաղափարներ, թե իբր Փաշինյանը փրկել է 30 հազար զինվորի կյանք, փրկել է Արցախի մնացած մասը: Գուցե վաղն էլ շնորհակալություն հայտնենք, որ չի հանձնել Երևա՞նը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ
Ամենադիտված