Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -  Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր, Ցեղասպանությունների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Հայրենիքի հերոսների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1883 – ծնվել է արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ Հակոբ Օշականը։

1904 – ծնվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը։

1918 – Ախլքալակի և Բորչալուի նահանգներում սկսվել է հայ-վրացական ընդհարում, որը տևել է մինչև դեկտեմբերի 31-ը։

1942 – առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:

1948 - ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը վավերացրել է ցեղասպանության մասին կոնվենցիան։

1957 – վախճանվել է թատրոնի դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը:

1958 – վախճանվել է  խորհրդահայ ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին։

1964 – վախճանվել է գրականագետ Ասատուր Ասատրյանը։

1970 – վախճանվել է  խորհրդահայ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։

1991 – Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի։

2004 - Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է շուրջ 40 միլիոն դոլարով: Կոմբինատի բաժնետոմսերը վաճառվում են չորս մասնավոր ընկերությունների: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստանում է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15, «Արմենիան Մոլիբդենիում փրոդակշն» փակ բաժնետիրական ընկերութունը և «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5-ական տոկոսներ։

2005 - Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ շահած հայաստանցի մարզիկները ստացել են 700 հազարական դոլար: 

2013 - ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

2018 - Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, որ արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 70,43 տոկոսով, երկրորդ տեղում է հայտվել «Բարգավաճ Հայաստան»-ը  8,27 տոկոսով, և եռյակը եզրափակել է «Լուսավոր Հայաստան»-ը 6,37 տոկոս։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

536 — բյուզանդա-գոթական պատերազմների ժամանակ Հռոմի օսթ-գոթական կայազորը Պորտա-դել- Պոպոլո դարպասով լքել է քաղաքը, և նույն օրը Ավանակների դարպասով քաղաք է մտել Վելիսարիայի 5 հազարանոց բանակը, որի արդյունքում Հռոմի 60-ամյա բարբարոսական կառավարումից հետո Հռոմը կրկին դարձել է հռոմեական։

1048 — վախճանվել է միջինասիացի գիտնական-հանրագիտարանագետ Աբու Ռայհան Ալ-Բիրունին։

1437 — վախճանվել է Հունգարիայի և Խորվաթիայի թագավոր, Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Սիգիզմունդ 1-ինը։

1489 — տեղի է ունեցել Ռեկոնսկիստիայի ամենակարևոր դրվագներից մեկը, 7 տարյա պաշտպանությունից հետո Ֆերդինանդի և Իզաբելլայի բանակները մավրներից հետ են գրավել Բազան։

1608 – ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը։

1641 — վախճանվել է ֆլամանդրիացի գեղանկարիչ Անտոն վան Դեյկը։

1717– ծնվել է գերմանացի հնագետ Յոհան Յոախիմ Վինկելմանը:

1748 — ծնվել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեն։

1814 — վախճանվել է անգլիացի գյուտարար, հիդրոտեխնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոզեֆ Բրամը։

1824 – Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովել է իր ակախությունը:

1842 – ծնվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1905 – ծնվել է ռուս աշխարհագրագետ Իննոկենտի Գերասիմովը։

1916 – ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը հանդիսացող Քըրք Դուգլասը:

1952 — ծնվել է ռուս լրագրող, քաղաքական կոնսուլտանտ, ինտելեկտուալ հեռուստախաղերի բազմակի հաղթող Անատոլի Վասերմանը։

1953  - «Ջեներալ Էլեկտրիկս» ընկերությունը հայտարարել է իր բոլոր կոմունիստ աշխատակիցների աշխատանքից ազատման մասին։

1968 – ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրել է իր ստեղծած համակարգչային մկնիկը:

1987 – ծնվել է ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։

1992 — Սոմալիում սկսվել ՄԱԿ-ի մարդասիրական օպերացիան։

1996 – թողարկվել է Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը:

2001 — Ռուսաստանի Ամուրի մարզի Գոնժա կայարանում բախվել են երեք բեռնատար գնացքներ։

2010 – վախճանվել է գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցը։

2019 — վախճանվել է շվեդական երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահարուհի «Roxette» փոփ խմբի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված