Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեզ չեն ների պարտությունը ու նաև այն, որ այս պարտությունը ոտնակոխ արեց մեր արժանապատվությունը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց մի մեծ խումբ աղաղակում էր՝ մեր արժեքների դեմ ակնհայտ արշավ է սկսվել, անհասկանալի և կործանարար ուղղությամբ ենք շարժվում։ Երկու կողմերից ամեն մեկն իր ճիշտն էր առաջ տանում, բայց ինչ-որ մի կետում մենք էլի հաշտ էինք, իսկ հիմա հաշտ ենք նաև ամենակարևոր հարցում՝ յուրաքանչյուրս ձեզ չի ների մեր հայրենիքի կորուստը։

Չենք ների Եռաբլուր ձեր չայցերը, մինչդեռ դուք այնտեղ ամեն օր պետք է գլխիկոր գնայիք՝ ներում ստանալու ակնկալիքով, որը երբեք չի լինելու։ Ձեզ չենք ների այն, որ մեր երեխաները գերության մեջ են, իսկ շատերի մարմիններն էլ, ավաղ, դեռ չենք կարողանում պատվով հողին հանձնել և գոնե այդ կերպ սփոփանք գտնել։ Մենք ձեզ չենք ների, որ Հայաստանի սահմաններին այսօր ազատորեն թուրքն է թրև գալիս, չենք ների, որ բերեցիք ու երեսուն տարի հետո թուրքին նորից մեզ այդքան մոտ հարևան դարձրեցիք։ Չենք ների Եռաբլուրի սահմանի մեծացումը, ձեզ չեն ների հայրերն ու մայրերը, որոնք զոհասեղանին դրեցին ամենակարևորը՝ իրենց սիրասուն որդիների կյանքը, բայց փոխարենը ձեռնունայն մնացին՝ ո՛չ որդիները վերադարձան, ո՛չ էլ հաղթանակի բերկրանքը տեսան։

Ձեզ չի ների քաղաքացին, ձեր փոխարեն վիրավորվում է. ստորաքարշ թշնամու նախագահն այնքան համարձակություն է ձեռք բերել, որ կարողանում է մեր երկրի փաստացի ղեկավարին վիրավորել։ Քաղաքացին, հայը ձեզ այդ անարգանքը չի ների, որովհետև համարում է՝ Ալիևն իրեն է անձնական վիրավորանք հասցնում։ Ձեզ չեն ների, որ պրոթեզավորման կենտրոնները նորից սկսել են մեծ թափով աշխատել, հիվանդանոցներում տեղ չկա։ Չեն ների, քանի որ մեկ ոտքը կորցրած երիտասարդն ասում է՝ «մենք ոչ ոքից չենք տարբերվում, երևի միայն ամռանը տարբերությունը կերևա, երբ կարճ շորտեր կհագնենք»։

Մարդիկ ձեզ չեն ների, որովհետև մարտի դաշտից վերադարձած տղաների աչքերում խորը դատարկություն են տեսնում, շատերն էլ ասում են՝ երջանիկ են նրանք, ովքեր չվերադարձան, նրանք գոնե այս պարտությունը, այս ամոթը չտեսան։ Չեն ների, որովհետև ամեն անգամ մեղավորներ եք փնտրում՝ նախկիններն են մեղավոր, իսկ կա՞ մեկը, որը նրանց գլխին սրբի պսակ է դնում։ Մեղավոր են նաև ներկաները, իսկ կհիշե՞նք, թե իրենց ընտրության հարցում ովքե՞ր են մեղավոր։ Ձեզ չեն ների պարտությունը, ու նաև այն, որ այս պարտությունը ոտնակոխ արեց մեր արժանապատվությունը, որ Մոնթեի ծննդյան օրը նրա ազատագրած Քարվաճառը, որպես նվեր, սկուտեղի վրա մատուցեցիք թշնամուն, պարտության զոհասեղանին դրեցիք ամենակարևորը, ինչի արժեքն, ավաղ, ինքներդ էլ չգիտեք՝ հայրենիքը, արժանապատվությունը և բանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենադիտված